The project has not been accepted
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 2269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Agree
-
2 - Disagree
Հիմնավորում
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2269-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունման
- Անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Կարևորելով ռազմավարական նշանակություն ունեցող՝ մետաղագործական և մետաղամշակման ոլորտի ձեռնարկություններին հումքով ապահովելու հարցը և նպատակ ունենալով ապահովել այդ ձեռնարկությունների գործունեության արդյունավետությունը՝ Կառավարության 21.12.2023թ. N2269-Ն որոշմամբ ժամանակավորապես (6 ամիս ժամկետով) արգելվել է սև և գունավոր մետաղների ջարդոնի ու թափոնի, ինչպես նաև սև և գունավոր մետաղից պատրաստված օգտագործված որոշ ապրանքների (որոնք կորցրել են որպես առաջնային ապրանք օգտագործելու պիտանելիությունը) արտահանումը։
Հարկ է նշել, որ մետաղների արտահանման արգելքը կիրառվում է 2020 թվականից և այն բավականին արդյունավետ միջոց է հանդիսացել ոլորտի զարգացման և ոլորտում նոր ներդրումներ ներգրավելու համար։ Սակայն, պարբերաբար անհրաժեշտություն է առաջանում ճշգրտելու այդ ցանկերը, հաշվի առնելով արգելքի կիրառման ընթացքում բացահայտվող խնդիրները։ Մասնավորապես, վերջին ժամանակահատված պրակտիկան ցույց է տալիս, որ մետաղի ջարդոնի և թափոնի արտահանման արգելքի պարագայում բազմաթիվ անբարեխիղճ արտահանողներ իրենց կողմից արտահանվող, որպես առաջնային ապրանք օգտագործելու պիտանելիությունը կորցրած ջարդոնի ու թափոնի վերածված սարքավորումները (օրինակ՝ հաստոցներ, գեներատորներ, տրանսֆորմատորներ, էլեկտրական լարեր և մալուխներ և այլն) մաքսային մարմիններին ներկայացնում են որպես օգտագործված սարքավորումներ (այլ՝ ոչ թափոն) և օգտագործելով այդ հանգամանքը, որ նշված ապրանքները ներառված չեն 21.12.2023թ. N2269-Ն որոշման ցանկում՝ ստեղծում են սողանցքներ այդ ապրանքները ԱՏԳ ԱԱ այլ ծածկագրերով արտահանելու համար, որոնք, սակայն, իրացվում են արտերկրում որպես ջարդոն և թափոն։
Առաջարկվող կարգավորումների հիմնական նպատակն է՝ փակել այդ սողանցքները, ստեղծել պայմաններ սև և գունավոր մետաղի ջարդոնն ու թափոնը տեղում վերամշակելու, առավել բարձր ավելացված արժեքով, առավել բարդ և վերջնական արտադրանք ստանալու համար։
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ՀՀ կառավարության 21.12.2023թ. N2269-Ն որոշմամբ սահմանված ապրանքների ցանկը լրացնել ԱՏԳ ԱԱ 84-85 ծածկագրերին պատկանող Նախագծով առաջարկվող մի շարք ապրանքատեսակներով։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2269-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 21-ի N 2269-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում ծախսերի էական ավելացում կամ եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
- Արտահանման գործընթացի կանոնակարգում,
- տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովում և արտադրանքի մրցունակության բարձրացում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Արտահանման համար արգելված ապրանքերի ցանկի հստակեցում և տարընթերցման բացառում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից` շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ:
- Ակնկալվող արդյունքը
Սույն նախագծի ընդունումը կնպաստի սև և գունավոր մետաղների արտահանման գործընթացի կանոնակարգմանը և արտահանման հնարավոր սողանցքների բացառմանը և կստեղծի պայմաններ ապահովելու ներքին շուկան մրցունակ մետաղական ապրանքներով և արտահանելու առավել բարձր ավելացված արժեքով արտադրանք։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
-
- Այլ տեղեկություններ
-
Discussed
08.04.2024 - 23.04.2024
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1411
Print