ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԿԵՆՏՐՈՆԻՆ) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
5 - Agree
-
3 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ______________-ի 2024 թվականի N ____-Ն
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԿԵՆՏՐՈՆԻՆ) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- 1. Սահմանել սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպությանը (կենտրոնին) լիազորություններ տալու, կասեցնելու և դադարեցնելու կարգը` համաձայն հավելվածի:
- 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված |
ԿԱՐԳ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԿԵՆՏՐՈՆԻՆ) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.Սույն կարգով կարգավորվում են սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպությանը (կենտրոնին) (այսուհետ՝ գիտական կազմակերպություն) լիազորություններ տալու, կասեցնելու և դադարեցնելու հետ կապված հարաբերությունները:
- Գիտական կազմակերպությունը կարող է լիազորվել մեկ կամ մի քանի ցուցանիշներով:
- Գիտական կազմակերպությանը լիազորություններ տրվում, տրված լիազորությունը կասեցվում կամ դադարեցվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ՝ լիազոր մարմին) կողմից։
- ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
4.Գիտական կազմակերպությունը պետք է՝
- լինի հավատարմագրված և նշանակված՝ հավատարմագրման և տեխնիկական կանոնակարգման ոլորտներում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան.
- ներառված լինի Եվրասիական տնտեսական միության սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) միասնական ռեեստրում.
- ունենա բարձր որակավորում ունեցող միջազգային ընդունված չափորոշիչների, մեթոդների, ստանդարտների, և իրավական ակտերի իմացություն և հմտություններ ունեցող աշխատակազմ (հետազոտողներ, գիտնականներ),
- ունենա ռիսկերի գնահատման դաշտային պարագաներ և տվյալ ոլորտում գործունեության իրականացման փորձ,
- ռիսկի գնահատումն իրականացնի առկա գիտական ապացույցների վրա և իրականացնի ինքնուրույն, օբյեկտիվ և թափանցիկ գործունեություն,
- գործի պետական կառավարման համակարգում,
- երաշխավորի իր գործունեության ոլորտում անկախ և անաչառ լինելը և չսպասարկի որևէ սյուբեկտի,
- ունենա կատարված աշխատանքների հաշվառման և տեղեկատվության էլեկտրոնային համակարգերի ստեղծման և վարման ընթացակարգեր,
- ապահովի իր գործունեության մասին անհրաժեշտ տեղեկատվության տեղադրումն իր պաշտոնական կայքէջում.
- ապահովի իր գործառույթների պատշաճ կատարումը` բարձր ճշգրտությամբ սարքավորումների, ինչպես նաև համապատասխան մեթոդական բազայի միջոցով,
- ունենա սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում միջազգային համագործակցություն, ինչպես նաև աշխատաժողովների մասնակցություն:
III. ԼԻԱԶՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
- Գիտական կազմակերպությունը կարող է լիազորվել այն գիտական կենտրոնը, որը համապատասխանում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված բոլոր պահանջներին:
- Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնելու լիազորման համար գիտական կենտրոնը ներկայացնում է հայտ՝ համաձայն N 1 ձևի լիազոր մարմնի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին բացառությամբ համացանցի խափանման դեպքում՝ ներկայացնում է թղթային եղանակով, որին կցվում են՝
1) ռիսկի գնահատման հետազոտությունների իրականացման ծրագիրը,
2) գիտական կենտրոնի ազգային հավատարմագրման վկայագրի բնօրինակները,
3) լաբորատոր փորձարկումների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն (սենքեր, մասնագիտական պատրաստվածություն (վերապատրաստում), տեխնիկական և այլ ռեսուրսներով հագեցվածություն),
4) տեղեկատվություն միջազգային կազմակերպությունների կողմից անցկացվող որակավորման/վերապատրաստման ստուգման ծրագրին մասնակցության վերաբերյալ (սերտիֆիկատ, վկայական, հաշվետվություն)՝ առկայության դեպքում,
5) տեղեկատվություն գիտական կենտրոնի գործունեության վերաբերյալ, ինչպես նաև միջազգային համագործակցության վերաբերյալ։
- Ներկայացված հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը գիտական կենտրոնին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտն ընդունելու մասին՝ հայտում նշված էլեկտրոնային հասցեին ծանուցում ուղարկելու միջոցով:
- Սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերում սխալներ, ջնջումներ, վրիպակներ հայտնաբերելու կամ ներկայացված փաստաթղթերն թերի լինելու դեպքում՝ լիազոր մարմինը ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է հայտատուին և հնարավորություն տալիս հինգ աշխատանքային օրում վերացնել դրանք:
- Սույն կարգի 6-րդ կետով սահմանված բոլոր փաստաթղթերը չներկայացնելու և սույն կարգի 8-րդ կետով սահմանված ժամկետում թերությունները չվերացնելու կամ ակնհայտ կեղծ փաստաթղթեր չներկայացնելու դեպքում՝ հայտը մերժվում է և երկու աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով տեղեկացվում է հայտատուին:
- Թղթային եղանակով փաստաթղթերի պատճենները ներկայացվում են համարակալված, կարված, գիտական կենտրոնի ղեկավարի կողմից ստորագրված և կնքված, իսկ էլեկտրոնային եղանակով ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են էլեկտրոնային ստորագրությամբ:
- Սույն կարգի 7-9-րդ կետերով սահմանված փաստաթղթերի ուսումնասիրության առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել տաս աշխատանքային օրը:
- Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության` սույն կարգով սահմանված պահանջների համապատասխանությունը պարզելու նպատակով յուրաքանչյուր հայտի համար ստեղծվում է առնվազն 7 անդամից կազմված աշխատանքային խումբ, որի կազմը և աշխատակարգը հաստատվում է լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Կազմում ընդգրկվում են լիազոր մարմնի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանման ներկայացուցիչներ, շահագրգիռ պետական և ոչ պետական մարմինների համապատասխան մասնագետներ:
- Հանձնաժողովն իրականացնում է յուրաքանչյուր հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրություն և լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում համապատասխանության կամ անհամապատասխանության վերաբերյալ եզրակացություն։
- Սույն կարգի պահանջներին համապատասխանելու դեպքում հանձնաժողովը սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրը լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում գիտական կենտրոնը որպես ռիսկի գնահատման կենտրոն լիազորելու մասին համապատասխանության վերաբերյալ եզրակացություն։
- Լիազոր մարմնի ղեկավարը համապատասխանության վերաբերյալ եզրակացությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հրաման՝ սույն կարգի պահանջները բավարարող հայտատուին (հայտատուներին) հայտարարված ցուցանիշով ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպություն լիազորելու մասին:
- Ռիսկի գնահատման գիտական կազմակերպություն լիազորելու մասին հրամանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է հայտատուին։
- Սույն կարգի պահանջներին չհամապատասխանելու դեպքում՝ հանձնաժողովը սույն կարգի 11-րդ կետով սահմանված ժամկետը լրանալու հաջորդ օրը լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում անհամապատասխանության վերաբերյալ եզրակացություն։
- Լիազոր մարմնի ղեկավարը անհամապատասխանության վերաբերյալ եզրակացությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հայտը մերժելու վերաբերյալ հրաման, որը մեկ աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է հայտատուին։
- Սույն կարգի 15-րդ կետով սահմանված հրամանն ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը գիտական կենտրոնին տրամադրում է սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում հայտարարված ցուցանիշով ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպություն լիազորելու մասին վկայական՝ համաձայն N 2 ձևի:
- Ռիսկի գնահատում իրականցնող գիտական կազմակերպությունը լիազորվում է լիազոր մարմնի կողմից մինչև 3 տարի ժամկետով` բայց ոչ ավելի, քան հավատարմագրման վկայագրի գործողության ժամկետը:
- Լիազորված ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպության վերաբերյալ տեղեկատվությունը լիազոր մարմինը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է իր պաշտոնական կայքէջում:
- ՏՐՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
- Գիտական կազմակերպությունը լիազորվելուց հետո՝ յուրաքանչյուր տարվա վերջին ամսվա ընթացքում, լիազոր մարմնին է ներկայացնում ռիսկի գնահատման գործունեության վերաբերյալ հաշվետվություն: Հաշվետվության ձևը սահմանում է լիազոր մարմինը:
- Ներկայացված հաշվետվությունը ուսումնասիրվում է տաս աշխատանքային օրվա ընթացքում։ Եթե լիազոր մարմինը հայտնաբերում է, որ ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպությունը չի իրականացնում կամ խախտում է իր պարտականությունները` սույն կարգով սահմանված չափանիշներին անհամապատասխանություններ արձանագրելու դեպքում, ապա դրանց հայտնաբերումից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը ընդունում է ռիսկի գնահատումն իրականացոնղ գիտական կազմակերպության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ հրաման և մեկ աշխատանքային օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում է գիտական կազմակերպությանը։
- Սույն կարգի 23-րդ կետով սահմանված դեպքում ռիսկի գնահատոււմն իրականացնող գիտական կազմակերպության գործունեությունը կասեցվում է առավելագույնը 30 աշխատանքային օրով։ Եթե ռիսկի գնահատումն իրականացնող կազմակերպությունը կասեցման մասին հրամանն ստանալուց հետո մինչև կասեցման ժամկետի ավարտը վերացնում է կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները, ապա խախտումների վերացման մասին տեղեկատվությունը ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 11-րդ կետով ստեղծված հանձնաժողովը ուսումնասիրում է խախտումների վերացումը: Խախտումների վերացման դեպքում լիազոր մարմինը երկու աշխատանքայն օրվա ընթացքում ընդունում է հրաման՝ կասեցումը վերացնելու վերաբերյալ: Մինչև կասեցման ժամկետի ավարտը խախտումները չվերացնելու դեպքում՝ լիազոր մարմինը կասեցման ժամկետին հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է հրաման՝ ռիսկի գնահատումն իրականացվող գիտական կենտրոնի լիազորումը դադարեցնելու վերաբերյալ։
- Լիազորումը դադարեցվում է նաև գիտական կազմակերպության կողմից ներկայացված դիմումի համաձայն:
- Լիազորումը դադարեցնելու դեպքում սույն կարգի 19-րդ կետով սահմանված վկայականը ուժը կորցրած է ճանաչվում լիազոր մարմնի հրամանն ուժի մեջ մտնելու պահից և մեկ օրվա ընթացքում թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցվում է գիտական կենտրոնին։
- Գիտական կազմակերպության գործունեության կասեցումը կամ դադարեցումը չի ազդում այն արձանագրությունների վրա, որոնք տրվել են վերջիններիս կողմից նախքան կասեցման կամ դադարեցման վերաբերյալ հրամաննների ընդունումը։
- Գիտական կազմակերպության գործունեության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Գիտական կազմակերպություն լիազորելու մասին վկայականի գործողության ժամկետը լրանալուց երեք ամիս առաջ` ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպությունը կարող է նորից ներկայացնել նոր լիազորման հայտ` սույն կարգով սահմանված ընթացակարգով։
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ _____________________________________________________
(լիազոր մարմնի անվանումը)
ՀԱՅՏ
ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատու` __________________________________________________________
|
(իրավաբանական անձի լրիվ անվանումը) |
___________________________________________________________________
|
(հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն) |
_________________________________________________________________
|
(գործունեության ոլորտը/տեսակը) |
Գտնվելու վայրը` _______________________________________________________
|
(իրավաբանական անձի գործունեության իրականացման վայրի հասցեն) |
Իրավաբանական անձի պետական գրանցման համարը, _____________________________________
Հարկ վճարողի հաշվառման համարը
____________________________________
Խնդրում եմ լիազորել ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպություն _____________________________ ոլորտում։
Հայտին կից ներկայացնում եմ ______________________________________________________________________։
Հայտնում եմ, որ ներկայացված փաստաթղթերում առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Հայտատու ______________________ |
_______________________________ |
(ստորագրությունը) |
|
(անունը, ազգանունը) |
____ ______________ 20 թ.
Ձև N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ _________________________________________________________________________
(լիազոր մարմնի անվանումը)
ՎԿԱՅԱԿԱՆ N ____
ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
_______________________________________
|
(իրավաբանական անձի անվանումը) |
Լիազորվում է ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպություն (կենտրոն) __________________________________________________________________________ ոլորտում:
Տրված է ____ ______________________ 20 թ.
Գործողության ժամկետը՝ __________________________
_______________________________________ |
_____________________________ |
-
Discussed
08.04.2024 - 26.04.2024
-
Type
Decision
-
Area
Agriculture, Economy
-
Ministry
Ministry of Economy
Views 1918
Print