«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
9 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.
««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրում են տեխնիկական բնույթ:
Մասնավորապես, հստակեցվում են փակ և բացօթյա տարածքներում տեղադրված ՀՀ դրոշի և դրոշաձողի օպտիմալ չափսերը:
Օրենքի 1-ին հոդվածում խմբագրության առաջարկը՝ հանել «Սույն մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ» նախադասությունը, պայմանավորված է այն հանգամանքով, որ 7-րդ հոդվածում առաջարկվում է ավելացնել կետ դրոշի հստակ չափսերի մասին։
Հարկ է նշել, որ առաջարկվող փոփոխություններով օրենքը չի սահմանափակում 1։2-ի հարաբերակցության պահպանմամբ փակ և բաց տարածքներում համապատասխանաբար 1մ։2մ և 2մ։4մ չափերից ավելի փոքր դրոշների կիրառումը, բայց նշված չափերից ավելի մեծ դրոշների կիրառման դեպքում սահմանում է անհրաժեշտություն՝ համաձայնեցնելու այն ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության հետ։
Օրենքի 3-րդ հոդվածի 7-րդ մասում առաջարկվող խմբագրությունը պայմանավորված է ՀՀ կառավարման համակարգի փոփոխությամբ։
- Ակնկալվող արդյունքը
Փոփոխությունների ընդունման դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ դրոշի համանման կիրառությունը:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
- 4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։
-
Discussed
25.03.2024 - 09.04.2024
-
Type
Law
-
Area
Constitutional and administrative legislation
-
Ministry
Ministry of Foreign Affairs
Views 4343
Print