Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴՐՈՇԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

        ««Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրում են տեխնիկական բնույթ:

Մասնավորապես, հստակեցվում են փակ և բացօթյա տարածքներում  տեղադրված ՀՀ դրոշի և դրոշաձողի օպտիմալ չափսերը:

Օրենքի 1-ին հոդվածում խմբագրության առաջարկը՝ հանել «Սույն մասով նախատեսված` Հայաստանի Հանրապետության դրոշի լայնության և երկարության հարաբերության չափերի պահպանմամբ կարող է օգտագործվել նաև փոքր կամ մեծ չափի դրոշ» նախադասությունը,  պայմանավորված է այն հանգամանքով, որ 7-րդ հոդվածում առաջարկվում է ավելացնել կետ դրոշի հստակ չափսերի մասին։

Հարկ է նշել, որ առաջարկվող փոփոխություններով օրենքը չի սահմանափակում 1։2-ի հարաբերակցության պահպանմամբ փակ և բաց տարածքներում համապատասխանաբար 1մ։2մ և 2մ։4մ չափերից ավելի փոքր դրոշների կիրառումը, բայց նշված չափերից ավելի մեծ դրոշների կիրառման դեպքում սահմանում է անհրաժեշտություն՝ համաձայնեցնելու այն ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության հետ։

Օրենքի 3-րդ  հոդվածի 7-րդ մասում առաջարկվող խմբագրությունը պայմանավորված է ՀՀ կառավարման համակարգի փոփոխությամբ։

 

  1. Ակնկալվող արդյունքը

Փոփոխությունների ընդունման դեպքում կապահովվի Հայաստանի Հանրապետության տարածքում ՀՀ դրոշի համանման կիրառությունը:

 

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

 

  1. 4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

          Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  • Քննարկվել է

    25.03.2024 - 09.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սահմանադրական և վարչական օրենսդրություն

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4342

Տպել