ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
7 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 20-Ի N 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. |
Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը |
|
«Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան` 2019 թվականի մարտի 20-ին ընդունվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի «Հանրային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու և անվանացանկ վարելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 102-Ն որոշումը (այսուհետ՝ Որոշում): Որոշման հավելվածի Ձև N 2-ով սահմանվել է հանրային ծառայության տեսակների պայմանանիշերը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում լրացվել են պետական ծառայության նոր տեսակներ՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Որոշման մեջ՝ այն լրացնելով հանրային ծառայության նոր տեսակներով և պայմանանիշերով: |
2. |
Կարգավորման նպատակը |
|
Որոշման նախագծով առաջարկվում է վերանայել հանրային ծառայության տեսակներն ու պայմանանիշերը։ |
3. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Որոշման նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից: |
4. |
Ակնկալվող արդյունքը |
|
Որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 20-ի «Հանրային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու և անվանացանկ վարելու մեթոդաբանությունը հաստատելու մասին» N 102-Ն որոշման մեջ հանրային ծառայության տեսակներն ու պայմանանիշերը կսահմանվեն «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն: |
5. |
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում կամ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
|
6, |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ |
|
Ոորոշման նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։ |
-
Discussed
22.03.2024 - 08.04.2024
-
Type
Decision
-
Area
Civil service
-
Ministry
Civil Service Office of the Office of the Prime Minister
Views 1733
Print