Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ

1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2013 թվա­­կանի հուլիսի 11-ից ուժի մեջ է մտել «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքը, որի կիրարկ­ման նպատակով անհրաժեշտ է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2017 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:

        Խնդիրը կայանում է նրանում, որ «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակ­նե­րում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապա­հովելու նպատակով «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրա­կա­նացնող կազմա­կեր­պությունների կողմից 2017 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրեր ՀՀ կառավարության կողմից հաստատված չեն:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է հաստա­տել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2017 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­ծառ­նությունների ծրագրերը:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտո­նու­թյուններ տրամադ­րելու մասին» ՀՀ օրենքով նախա­­տեսված` «Դիլիջանի միջազ­գային դպրոց ծրագիրն իրակա­նաց­նող կազմակերպությունների կողմից 2017 թվականին իրականացվող գործարքների ու գոր­ծառ­նու­թյուն­ների ծրագրերն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2017 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­­ծառ­­նությունների ծրագրերը:

 

  • Discussed

    29.01.2018 - 15.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7782

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

30.01.2018

Հարգելի գործընկերներ, Ծրագրերի հստակեսցումը ճիշտ է: Սակայն ՀՀ պետական բյուջեի մուտքերի նվազեցման պարագայում տարեկան շուրջ 20 մլչդ դրամի արտոնության տրամադրումը այդ ծրագրին մեծ ճոխություն է: Ընդ որում, այդ արտոնությունները տրվում են ՀՀ պետական բյուջեի սոցիալական ծրագրերի առկա ու հետագա կրճատման հեռանկարի պարագայում: Ավելին, երբ մենք ենք հայցում ՀԿ-ներին արտոնություն տրամադրել, ապա հանդիպում ենք միանշանակ մերժման այն արդարացմամբ, որ կառավարությունը որդեգրել է արտոնություններ չտրամադրելու քաղաքականությունը: Մինչդեռ մեզ հայտնի չէ առաջավոր տեխնոլոգիաների ներդրումային ծրագրերի համար բազմաթիվ հայտնի ու անհայտ կազմակերպություններին տրված հարկային ու մաքսային արտոնությունների ժամկետից հետո պետական բյուջե մուծված հարկերի մասին վիճակագրությունը: Ավելին, այդ ծրագրերից շատերը լուրջ կասկած են հարուցում: Օրինակ, ՞Արմյանսկի ուրաժայ՞ ՍՊԸ կողմից Հայաստան հոլանդական վարդեր ու դանիական լամպեր ներմուծելու ծրագիրը: Այս կապակցությամբ առաջարկում եմ հանրությանը ներկայացնել այդպիսի ծրագրերի շրջանակներում պետբյուջե վերադարձրած հարկերի մասին տեղեկատվությունն՝ ըստ կազմակերպությունների ու այդ ծրագրերի արդյունավետության գնահատման ցուցանիշների: Լավ կլինի, որ այդ տվյալները քննարկվեն նաեւ ՀՀ ՖՆ եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ համապատասխան խորհուրդներում: Հարգանքով, Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

See more