Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2017 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­­ծառ­­նությունների ծրագրերը:

  • Discussed

    29.01.2018 - 15.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 7776

Print

Suggestions

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

30.01.2018

Հարգելի գործընկերներ, Ծրագրերի հստակեսցումը ճիշտ է: Սակայն ՀՀ պետական բյուջեի մուտքերի նվազեցման պարագայում տարեկան շուրջ 20 մլչդ դրամի արտոնության տրամադրումը այդ ծրագրին մեծ ճոխություն է: Ընդ որում, այդ արտոնությունները տրվում են ՀՀ պետական բյուջեի սոցիալական ծրագրերի առկա ու հետագա կրճատման հեռանկարի պարագայում: Ավելին, երբ մենք ենք հայցում ՀԿ-ներին արտոնություն տրամադրել, ապա հանդիպում ենք միանշանակ մերժման այն արդարացմամբ, որ կառավարությունը որդեգրել է արտոնություններ չտրամադրելու քաղաքականությունը: Մինչդեռ մեզ հայտնի չէ առաջավոր տեխնոլոգիաների ներդրումային ծրագրերի համար բազմաթիվ հայտնի ու անհայտ կազմակերպություններին տրված հարկային ու մաքսային արտոնությունների ժամկետից հետո պետական բյուջե մուծված հարկերի մասին վիճակագրությունը: Ավելին, այդ ծրագրերից շատերը լուրջ կասկած են հարուցում: Օրինակ, ՞Արմյանսկի ուրաժայ՞ ՍՊԸ կողմից Հայաստան հոլանդական վարդեր ու դանիական լամպեր ներմուծելու ծրագիրը: Այս կապակցությամբ առաջարկում եմ հանրությանը ներկայացնել այդպիսի ծրագրերի շրջանակներում պետբյուջե վերադարձրած հարկերի մասին տեղեկատվությունն՝ ըստ կազմակերպությունների ու այդ ծրագրերի արդյունավետության գնահատման ցուցանիշների: Լավ կլինի, որ այդ տվյալները քննարկվեն նաեւ ՀՀ ՖՆ եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ համապատասխան խորհուրդներում: Հարգանքով, Մովսես Արիստակեսյան "Տնտեսական իրավունքի կենտրոն" ՀԿ նախագահ

See more