Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արմեն Նազարյան 06.03.2024 20:56:32 Առաջարկում եմ ՀՀ կառավարության 405-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 5-րդ բաժնի 6-րդ ենթակետում «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» ԱՐՀԿ բառերը փոխել «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ բառերով, քանի որ անհասկանալի է թե ինչ է նշանակում ԱՐՀԿ հապավումը: Ընդունվել է Կատարվել է փոփոխություն:
2 Արմեն Նազարյան 06.03.2024 20:56:32 Առաջարկում եմ ՀՀ կառավարության 405-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 5-րդ բաժնի ցանկում ավելացնել նոր բժշկական կենտրոն - «Վայոց Ձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որը նոր ստեղծված մարզային նշանակության բժշկական կենտրոն է և կարող է ներգրավվել զորակոչի բժշկական զննումների աշխատանքներին: Ընդունվել է Կատարվել է լրացում:
3 Արմեն Նազարյան 06.03.2024 21:11:59 ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1425-Ն որոշման համաձայն, «Վայոց Ձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերութան ստեղծումից հետո «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվել է «Եղեգնաձորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության, իսկ «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Վայքի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության: Ուստի առաջարկում եմ ՀՀ կառավարության 405-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 5-րդ բաժնի համապատասխան 45 և 46 ենթակետերը վերախմբագրել: Չի ընդունվել, քանի որ Առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն նշված ընկերությունների վերանվանումը պետական գրանցում դեռևս չի ստացել, ինչպես նաև չի իրականացվել համապատասխան լիցենզավորման գործընթացը: Փոփոխություն կատարված չէ: