Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

ՙ ՚ ----------- 2024 թվականի N -Ն


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 12-Ի N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման մեջ (այսուհետ՝ որոշում) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված հավելված 1-ում՝
ա. 1-ին կետում «(18-27 (35), իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև մինչև 28 տարեկան (այսուհետ` զորակոչային)` ներառյալ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 (35) տարին չլրացած), 27 տարեկանից բարձր տարիք ունեցող և զինվորական ծառայություն չանցած,» բառերը փոխարինել «(18-27 (35)), իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով (այսուհետ՝ օրենքով) սահմանված դեպքերում` նաև մինչև 28 տարեկան կամ պարտադիր զինվորական ծառայությունից առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրված և 27 (35) տարին չլրացած կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված և 37 տարին չլրացած (այսուհետ` զորակոչային) կամ 27 տարեկանից բարձր տարիք ունեցող և զինվորական ծառայություն չանցած, ներառյալ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված,» բառերով,
բ. 3-րդ կետում «հանձնաժողովները» բառը փոխարինել «փորձաքննական մարմինները» բառերով,
գ. 4-րդ կետում «ՌԲՎ՝ ռազմաբժշկական վարչություն» բառերը փոխարինել «ՌԲԱՎ՝ ռազմաբժշկական ապահովման վարչություն» բառերով,
դ. 5-րդ կետի առաջին պարբերությունում «սեռի» բառից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված» բառերը, իսկ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»» բառերը հանել,
ե. 5-րդ կետի չորրորդ պարբերությունում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»» բառերը փոխարինել «ներառյալ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված, կամ» բառերով, իսկ «նույն» բառը հանել,
զ. 19-րդ, 73-րդ, 77-րդ, 78-րդ, 88-րդ կետերում «ՀՀ ԶՈՒ-ի ռազմաբժշկական վարչության» բառերը փոխարինել «ռազմաբժշկական ապահովման վարչության» բառերով,
է. 21-րդ և 76-րդ կետերում «ՀՀ ԶՈՒ ՌԲՎ» հապավումները փոխարինել «ՌԲԱՎ» հապավումով,
ը. 26-րդ կետում «հետազոտությունները» բառից հետո լրացնել «, որից հետո յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի կողմից լրացվում է էլեկտրոնային առողջապահության ԱՐՄԵԴ համակարգում սահմանված ձևի զննության թերթիկը» բառերը,
թ. 52-րդ կետի երրորդ պարբերությունում «ենթարկած» բառից հետո լրացնել «և տարկետում տրամադրած» բառերը,
ժ. 60-րդ կետի առաջին նախադասությունում «24» թվից հետո լրացնել «(օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված անձանց դեպքում՝ 34)» բառերը, իսկ «(35) տարին» բառերից հետո լրացնել «(օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված անձանց դեպքում՝ 37)» բառերը,
ժա. 62-րդ կետում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»» բառերը հանել,
ժբ. 71-րդ կետի առաջին նախադասությունում ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը փոխարինել «Օրենքի» բառով, «ազատված և պահեստազորում հաշվառված» բառերից հետո լրացնել «(օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված անձանց դեպքում՝ մինչև 37 տարեկանը լրանալը)» բառերը, «դեպքում` նաև մինչև 28 տարեկանը» բառերից հետո լրացնել «(օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված անձանց դեպքում՝ մինչև 37 (45) տարեկանը)» բառերը, իսկ «դեպքում` նաև մինչև 28 տարին» բառերը փոխարինել «դեպքերում` նաև 28 կամ 37 (45) տարին» բառերով,
ժգ. 71-րդ կետի երրորդ նախադասությունում «Մինչև 27 (35) կամ օրենքով սահմանված դեպքում` նաև մինչև 28 տարեկանը լրանալը ռազմաբժշկական» բառերը փոխարինել «Ռազմաբժշկական» բառով, իսկ «զինապարտները» բառից առաջ լրացնել «սույն կետում նշված» բառերը,
ժդ. 72-րդ կետի 1-ին ենթակետում «զինվորական հոսպիտալի կամ առանձին բժշկական ջոկատի» բառերը հանել,
ժե. 11-րդ գլխի վերնագրում «ՀՈՍՊԻՏԱԼԻ ԿԱՄ ԱՌԱՆՁԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՋՈԿԱՏԻ» բառերը հանել,
ժզ. 73-րդ կետի առաջին նախադասությունում «Հոսպիտալի կամ առանձին բժշկական ջոկատի հոսպիտալային» բառերը փոխարինել «Հոսպիտալային» բառով.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված հավելված 2-ի 1-ին գլխի 2-րդ կետում «սեռի» բառից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված,» բառերը, իսկ «27 (35)» թվերից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված՝ 37 (45)» բառերը.
3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված հավելված 3-ի 1-ին կետում «սեռի» բառից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված,» բառերը, իսկ «27 (35)» թվերից հետո լրացնել «կամ օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված՝ 37 (45)» բառերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    06.03.2024 - 22.03.2024

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2008

Print

Suggestions

Արմեն Նազարյան

06.03.2024

ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1425-Ն որոշման համաձայն, «Վայոց Ձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերութան ստեղծումից հետո «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերանվել է «Եղեգնաձորի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության, իսկ «Վայքի բուժական միավորում» փակ բաժնետիրական ընկերությունը՝ «Վայքի պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության: Ուստի առաջարկում եմ ՀՀ կառավարության 405-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 5-րդ բաժնի համապատասխան 45 և 46 ենթակետերը վերախմբագրել:

Արմեն Նազարյան

06.03.2024

Առաջարկում եմ ՀՀ կառավարության 405-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 5-րդ բաժնի ցանկում ավելացնել նոր բժշկական կենտրոն - «Վայոց Ձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ, որը նոր ստեղծված մարզային նշանակության բժշկական կենտրոն է և կարող է ներգրավվել զորակոչի բժշկական զննումների աշխատանքներին:

Արմեն Նազարյան

06.03.2024

Առաջարկում եմ ՀՀ կառավարության 405-Ն որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 5-րդ բաժնի 6-րդ ենթակետում «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի» ԱՐՀԿ բառերը փոխել «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամ բառերով, քանի որ անհասկանալի է թե ինչ է նշանակում ԱՐՀԿ հապավումը:

See more