Add to favourites

<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Տիգրան Միքայելյան 01.03.2024 19:31:54 Եթե փոփոխությունը միտված է պետական մարմինների ներկայացուցիչ պաշտոնատար անձանց պատասխանատվության չափն ավելացնելուն, ապա նպատակային չե նման գումարներով տուգանելը։ Իսկ եթե պատասխանատվություն է ստանձնում պետությունը որպես բիզնեսի խթանման և հավասար մրցակցային պայմանների ստեղծման խթան` այս դեպքում խելամիտ եմ համարում նշանակել տուգանքի չափը հաշվարկելով անհատական, տվյալ շինարարության (շենքի) համար խախտմամբ պատճառված վնասի փոխհատուցման տրամաբանության մեջ։ Նախագիծը վերաբերում է ոչ իրավաչափ շինթույլտվություններին, որոնք կարող են ունենալ անդառնալի հետևանքներ, օրինակ՝ ՀՀ օրենսդրության խախտմամբ հողատարածքների անկանոն և մեծածավալ կառուցապատումները, որոնք կարող են լինել վտանգավոր թե շրջակա միջավայրի, և թե մարդկանց համար:
2 Գոհար Լևոնյան 02.03.2024 08:34:58 Կողմ եմ քվեարկում նորմատիվների մասով նորմատիվները պիտի լինեն օգտագործելիության հարմարեցման հիմքով ոչ թե դիրքային հարմարեցման որպեսզի մոնիթորինգ անելու ժամանակ մեզ սայլակ օգտագործողներիս չասեն նորմածիվովա սարքած երբ ֆակտ երևումա որ բարձրանամ կընկնեմ այն էլ այն դեպքում երբ իմ սայլակը պոլո ակտիվ է Դիտարկումը կրկին չի վերաբերում տվյալ նախագծին:
3 Գոհար Լևոնյան 02.03.2024 08:34:58 Կազմակերպեք 1/2 ամսյա դասընթացներ հաշմանդամություն ունեցող անձանց համար և ոլորտում աշխատանք ապահովեք որպեսզի 1_երևա որ Հայաստանում կա Ներառականություն 2 Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց գործազրկության թիվը զգալի կկրճատվի 3 2/1 ում սկզբունքով կհարմարեցվի վերընշված տարածքը և որպես Պետ կառուց և որպես աշխատավայր 4 Մարդը ունի նախնական մասնագիտական կրթություն և աշխատանք հետագայում նպատակային բարձրագույն կրթություն ստանալու համար 5 Պետրոսյանը ինքը կոտրում է կարծրատիպեր և օրինական է ծառայում բիզնեսին աշխատաշուկայում խտրականության նվազմանը Թեև դիտարկումը չի վերաբերում տվյալ նախագծին, սակայն խնդրի առնչությամբ հարկ է նշել, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն իրականացնում է ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթներ, մասնավորապես «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի համաձայն ՀՀ կառավարությունը քաղաքաշինության բնագավառում հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերը, սահմանում է առաջնահերթություններ: Տեղեկացնում ենք նաև, որ Կոմիտեն ներկայումս նախաձեռնել է հասարակական նշանակության՝ մանկապարտեզների, դպրոցների, առողջապահական օբյեկտների և այլն մատչելիության համալիր ծրագրի մշակման աշխատանքներ: Հաշվի կառնվի նաև Ձեր դիտարկումը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների շենքերի հարմարեցումների մասով միջոցառումները ծրագրում ներառելու համար:
4 Քրիստինե Ղասումյան 15.03.2024 12:33:17 Փոփոխված հոդվածում հետագա տարընթերցումներից խուսափելու համար առաջարկում եմ կատարել հետևյալ փոփոխությունները՝ 1․ «Շինարարության (տեղադրման) և քանդման (ապամոնտաժման) աշխատանքների համար ակնհայտ ոչ իրավաչափ թույլտվություններ տրամադրելը» միտքը խնդրահարույց է և պարզ չէ, թե ակնհայտ ոչ իրավաչափ լինելն ինչպե՞ս է պարզվելու։ Տրամադրված թույլտվության ակնհայտ ոչ իրավաչափ լինելը հիմնավորվելու է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտո՞վ, որով անվավեր կամ ոչ իրավաչափ է ճանաչվել թույլտվությունը, թե՞ վարչական մարմինն է մեկնաբանելու այդ եզրույթը և, եթե վարչական մարմինն է մեկնաբանելու այս եզրույթը, ապա ինչի՞ց ելնելով՝ որևէ անձի դիմումի հիման վրա, թե՞ իր նախաձեռնությամբ ինչ-որ հանգամանքներից ելնելով։ Հաշվի առնելով, որ նշվածի մասով սանկցիա նախատեսված է պարտավորություն՝ օրենքի խախտմամբ տրամադրված շինարարության (տեղադրման) և քանդման (ապամոնտաժման) թույլտվություններն անվավեր և առոչինչ ճանաչելու վերաբերյալ, այն պրակտիկայում կարող է տարբեր մեկնաբանությունների և կամայականությունների տեղիք տալ, անհրաժեշտ է այս մասով հստակ կագրավորումներ սահմանել։ 2․ Հոդվածում «․․․․․ թույլտվություններ տրամադրելու սահմանված կարգը խախտելը․․․» լրամշակել և ձևակերպել հետևյալ կերպ՝ «․․․․․թույլտվություններ տրամադրելու սահմանված կարգը և ժամկետները խախտելը»։ Անկախ այն հանգամանքից, որ «թույլտվություններ տալու սահմանված կարգ» արտահայտության մեջ հասկացվում է նաև տրամադրման ժամկետ, սակայն փորձից ելնելով և փոփոխվող հոդվածն ավելի ստույգ և առանց տարընթերցումների կիրառվելու համար, կարծում եմ ճիշտ կլինի հոդվածով սահմանել և՛ կարգ, և՛ ժամկետներ խախտելու դրույթը․ Ակնհայտ և ոչ իրավաչափ վարչական ակտի վերաբերյալ պարզաբանումները ներկայացված են <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> օրենքի շրջանակներում, ուստի լրացումների կարիքը բացակայում է:
5 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 16.03.2024 15:29:57 Նախագծի դիսպոզիցիայում «և» շաղկապի կիրառմամբ առաջարկվում է, որ սանկցիան կարող է կիրառվել, եթե պաշտոնատար անձը միաժամանակ սահմանված կարգի խախտմամբ տրամադրել է երկու տեսակի թույլտվություն: Նշված վերլուծությունը բխում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 4-րդ հոդվածների պահանջներից: Հաշվի առնելով, որ գերակշռող դեպքերում Շինարարության (տեղադրման) թույլտվություն տրամադրվում է առանց քանդման (ապամոնտաժման) թույլտվության առաջարկում ենք նախագծում կատարել համապատասխան փոփոխություններ: Հարկ է նշել, որ քաղաքաշինական ծրագրերի մասով թե կառուցման, և թե կազմաքանդման աշխատանքների համար տրամադրվում մեկ շինթույլտվություն, եթե վերջիններս նախատեսված են միաժամանակ՝ մեկ հաստատված նախագծային փաստաթղթի շրջանակներում: Միայն քանդման թույլտվություն պահանջվում է միայն քանդման աշխատանքներ կատարելու համար՝ բացառելով կառուցապատման այլ տեսակները:
6 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 16.03.2024 15:29:57 Հաշվի առնելով, որ սեփականատիրոջ դիմումի համաձայն սահմանված կարգի խախտմամբ քանդման (ապամոնտաժման) թույլտվության տրամադրումը չի կարող ունենալ մեծ բացասական հետևանքներ, ապա նման իրավախախտման համար տուգանքի չափը պետք չէ որ մեծ լինի: Պատմության և մշակույթի հուշարձանների մասով կան այլ իրավական կարգավորումներ: Նախագծով նախատեսվող տուգանքի չափը կամ կարգավորումը համադրելի է ներկայումս կառուցապատման ծավալների նվազագույն մակարդակի և խախտման հետևանքների արդյունքային բացասական ցուցանիշների հետ՝ միտված է դրանց կանխարգելմանը: