Add to favourites

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՆՑԵՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Նենսի Գևորգիան 09.02.2018 17:08:03 Շատ է խոսվում փոքր ավիացիայի զարգացման մասին: Մաստեր պլանում որևէ խոսք չկա այդ մասին: Ինչ եք նախատեսում այդ ուղղությամբ անել? Ընդունելի չէ, քանի որ փոքր ավիացիայի զարգացումը օդանավակայանի զարգացման Մաստեր-պլանի կոնտեքստից դուրս է: Օդանավակայանի ներկայիս հնարավորությունները բավարարում են բոլոր արդիական պահանջները և տեսլականները, ուստի անհրաժեշտության դեպքում օդանավակայանը կարող է սպասարկել փոքր ավիացիայի օդանավերը առանց, որևէ խոչընդոտի։
2 Նենսի Գևորգիան 09.02.2018 17:08:03 Առաջարկում եմ նախագծին կից ներկայացնել նաև նախորդ մաստեր պլանի կատարողականը, ինչպես նաև համեմատական այս մաստեր պլանի հետ Ընդունելի չէ, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ իրավական ակտի նախագիծ ներկայացնելիս, որևէ այլ իրավական ակտի կատարողականի ներկայացում: «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հետ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումների, կիրառվող սակագների ուսումնասիրության համար գործում է ՀՀ վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի թիվ 562-Ա որոշմամբ ստեղծված Միջգերատեսչական հանձնաժողովը, որը և զբաղվում է բարձրացված հարցերով։