Հիշել նախագիծը
«ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ «ՇԻՐԱԿ» OԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԿՈՆՑԵՍԻՈՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ 2018-2022 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԱՍՏԵՐ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
2 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Նենսի Գևորգիան 09.02.2018 17:08:03 | Շատ է խոսվում փոքր ավիացիայի զարգացման մասին: Մաստեր պլանում որևէ խոսք չկա այդ մասին: Ինչ եք նախատեսում այդ ուղղությամբ անել? | Ընդունելի չէ, քանի որ փոքր ավիացիայի զարգացումը օդանավակայանի զարգացման Մաստեր-պլանի կոնտեքստից դուրս է: Օդանավակայանի ներկայիս հնարավորությունները բավարարում են բոլոր արդիական պահանջները և տեսլականները, ուստի անհրաժեշտության դեպքում օդանավակայանը կարող է սպասարկել փոքր ավիացիայի օդանավերը առանց, որևէ խոչընդոտի։ | |
2 | Նենսի Գևորգիան 09.02.2018 17:08:03 | Առաջարկում եմ նախագծին կից ներկայացնել նաև նախորդ մաստեր պլանի կատարողականը, ինչպես նաև համեմատական այս մաստեր պլանի հետ | Ընդունելի չէ, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված չէ իրավական ակտի նախագիծ ներկայացնելիս, որևէ այլ իրավական ակտի կատարողականի ներկայացում: «Զվարթնոց» օդանավակայանի կոնցեսիոների հետ պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքում կոնցեսիոների կողմից իրականացվող ներդրումների, կիրառվող սակագների ուսումնասիրության համար գործում է ՀՀ վարչապետի 2004 թվականի օգոստոսի 25-ի թիվ 562-Ա որոշմամբ ստեղծված Միջգերատեսչական հանձնաժողովը, որը և զբաղվում է բարձրացված հարցերով։ |