Add to favourites

Under development

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագիր

Նախագծի նպատակն է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշումը լրացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրականացման կարգով, որը բխում է ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-225-Ն օրենքի պահանջից:

  • Discussed

    26.01.2018 - 12.02.2018

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Public discussion

26.01.2018 10:18

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 25716

Print

Suggestions

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

10.02.2018

Մեկ անգամ ևս ուզում ենք հստակեցնել Կարգի Ընդհանուր դրույթների կետ 3-ով նախատեսվող մայրերի աշխատավարձի հետ կապված սահմանափակումների վերանայման վերաբերյալ մեր կողմից արված առաջարկությունը, այն է` Ծրագրից օգտվելու նպատակահարմարությունը, հաշվարկների համաձայն, առաջանում է այն դեպքում, եթե աշխատանքի վերադարձող մայրը ստանում է միջինում 200-250 հազար ՀՀ դրամ զուտ, այսինքն` արդեն հարկված աշխատավարձ, որով նա կկարողանա վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության կամ դայակի ծառայություններից օգտվել՝ միաժամանակ վճարելով վերջինիս ՀՀ Հարկային օրենքով նախատեսված եկամտային հարկը: Իսկ Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված՝ Հայաստանի Հանրապետությունում ձևավորված նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի չափը, որը 2017թ-ի համար կազմել է 194 259 ՀՀ դրամ (շուրջ 200 000 ՀՀ դրամ), դա չհարկված, անվանական աշխատավարձի չափն է: Աշխատավարձի չափի հետ կապված սահմանափակումների վերանայումը հատկապես արդիական է Ընդհանուր դրույթների կետ 4-ում հիշատակված հաշմանդամություն ունեցող երեխայի մայրերի դեպքում, քանի որ հատուկ խնամք պահանջող երեխաների համար դայակի կամ վճարովի հիմունքներով գործող նախադպրոցական հաստատության վարձավճարները ավելի բարձր են: Նույնը վերաբերում է երեք և ավելի երեխա ունեցող մայրերին, որովհետև, բացի դայակի ծառայությունների դիմաց վճարից, նրանց մոտ առկա է նաև մյուս երեխաներին ֆինանսապես ապահովելու խնդիրը: Մեր դիտարկմամբ, Ծրագրի շահառուների Կարգով սահմանված աշխատավարձի շեմի վերանայումը չի ենթադրի բյուջետային հավելյալ միջոցների ներգրավվում: Մինչդեռ եթե աշխատավարձի հետ կապված սահմանափակումները չվերանայվեն, ապա Կարգը, ՀՀ պետական բյուջեով ծրագրի իրականացման համար նախատեսված բավականին սուղ ֆինանսական միջոցների պարագայում, չի կարողանա նպաստել Ծրագրի առավել հասցեական իրականացմանը:

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

08.02.2018

Երիտասարդ մայրերի աջակցությանն ուղղված ծրագրի գաղափարը ողջունելի է ու համահունչ Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի կողմից ՀՀ 5-րդ և 6-րդ պարբերական զեկույցների եզրափակիչ դիտարկումների շրջանակում արված «Զբաղվածություն և տնտեսական կարողությունների ընդլայնում» ոլորտին վերաբերող հանձնարարականներին, մասնավորապես 25 / գ կետին, այն է ՝ «կանանց համար ֆորմալ զբաղվածությունն ապահովելու նպատակով ավելի շատ հնարավորությունների ստեղծումը` երեխաների խնամքի համար բավարար և համարժեք պայմաններ տրամադրելու միջոցով»: Սակայն առաջարկում ենք Կարգում հստակեցնել շահառուների ընտրության սկզբունքներն ու վերանայել առաջարկվող պահանջներն ու նախապատվությունները՝ Ծրագրի արդյունավետությունն ու դրա շրջանակում պետական բյուջեով նախատեսված միջոցների հասցեականությունն ապահովելու նպատակով:

ՕքսԵՋեն երիտասարդների և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամ

08.02.2018

Առաջարկում ենք խմբագրել Կարգի “Ծրագրի կազմակերպումը և ֆինանսական միջոցների տրամադրումը” բաժնի 3-րդ դրույթի 3-րդ կետը՝ հանելով “շահառուի բնակության վայրում չհաշվառված անձի” պահանջը, քանի որ այն սահմանափակում է շահառու ընտանիքի հետ միասին բնակվող հարազատի ( տատիկի, պապիկի կամ այլ հարազատի) որպես դայակ ներգրավելու հնարավորությունը, ինչը հակասում է Ծրագրի հանրային ներկայացման ընթացքում պատասխանատու անձանց կողմից հնչեցված համապատասխան հավաստիացումներին:

See more