Մանյա Պետրոսյան
26.02.2024
Խրախուսելի նախագիծ է։Վերահսկողությունը կնպաստի կրթության որակի բարձրացմանը
11 - Agree
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
««Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին» օրենքի և «Կրթության մասին» օրենքում լրացում կատարելու մասին»» օրենքների նախագծերի (այսուհետև՝ Նախագծերի) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է կրթության բնագավառում պատշաճ վերահսկողության իրականացման ապահովման անհրաժեշտությամբ:
2.Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
2018 թվականի մարտի 23-ին ընդունվել են «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Տեսչական մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքները, որոնց համաձայն՝ տեսչական մարմինները հանդիսանում են կառավարությանը ենթակա պետական մարմիններ: «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում են տեսչական մարմինները, որոնց թվում է նաև Կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին), որի ստեղծումից հետո դադարել է գործել Կրթության պետական տեսչությունը, և դրա կողմից վերահսկվող ոլորտների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությունը վերապահվել է տեսչական մարմնին:
Ներկայումս տեսչական մարմնի լիազորություներն ամրագրող միակ իրավական ակտերը տեսչական մարմնի կանոնադրությունը և «Տեսչական մարմինների մասին» օրենքն է, իսկ տեսչական մարմնի կողմից վերահսկողության իրականացման գործընթացը կարգավորող միակ օրենսդրական ակտը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքն է: Մինչդեռ, կրթության բնագավառում պետական վերահսկողությունն ունի այս բնագավառի յուրահատկություններով պայմանավորված առանձնահատկություններ, որոնք առանձին օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեն: Այսպես, տեսչական մարմնի կանոնադրությամբ որպես վերջինիս առաջնային գործառույթներ նախատեսված են կրթության որակի նկատմամբ վերահսկողության իրականացումը և կրթության որակի բարձրացումը: Նշված գործառույթների իրականացումը հնարավոր չէ միայն ստուգումների անցկացման միջոցով, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով նախատեսված գործիքակազմը կամ չի համապատասխանում այս բնագավառում վերահսկողության տրամաբանությանը կամ չի նախատեսում դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ միջոցներ:
Մասնավորապես, ուսումնական հաստատություններում կրթության որակի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացումը հնարավոր չէ միայն ստուգաթերթերի հիման վրա: Բացի այդ կրթության որակի նկատմամբ վերահսկողությունը պահանջում է այնպիսի գործողությունների իրականացում, ինչպիսիք են՝
Նման պայմաններում անհրաժեշտ է տեսչական մարմնի համար նախատեսել այնպիսի վարչական գործիք, որը, հաշվի առնելով այս բնագավառի առանձնահատկությունները, հնարավորություն կտա ապահովել կրթության որակի նկատմամբ իրական և արդյունավետ վերահսկողության իրականացումը:
Կրթության բնագավառում վերահսկողության նպատակների արդյունավետ իրականացումը պահանջում է նաև ստուգումների իրականացում պետական, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում:
Այսպիսով, վերոշարադրվածը պահանջում է կրթության բնագավառում տեսչական վերահսկողությունը համապարփակ կարգավորող օրենսդրական ակտի մշակում, որը կապահովի նշված խնդիրների համակողմանի կարգավորումը՝ կրթության բնագավառի առաձնահատկությունների հաշվառմամբ:
Նախագծերով նախատեսվում են հետևյալ հիմնական իրավական կարգավորումները՝
Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Կրթության տեսչական մարմնի կողմից համատեղ։
Նախագծերի ընդունման արդյունքում համապարփակ կկարգավորվեն կրթության բնագավառում տեսչական մարմնի գործունեության հետ կապված իրավահարաբերությունները՝ ստեղծելով տեսչական մարմնի բնականոն վերահսկողության համար անհրաժեշտ և բավարար իրավական նախադրյալներ:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ փոխվարչապետ Մ.Գրիգորյանի գրասենյակի ցանկի 13-րդ կետի պահանջներից:
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Discussed
23.02.2024 - 09.03.2024
Type
Law
Area
Inspection system
Ministry
Office of the Prime Minister
Views 1495
Print26.02.2024
Խրախուսելի նախագիծ է։Վերահսկողությունը կնպաստի կրթության որակի բարձրացմանը
23.02.2024
Խրախուսելի առաջարկ է։Վերահսկողությունը կնպաստի կրթության որակի բարձրացմանը։
23.02.2024
Խրախուսելի նախագիծ է, ամեն դեպքում վերահսկողության առկայությունը կարող է նպաստել կրթության բարելավմանը: