Մանյա Պետրոսյան
26.02.2024
Խրախուսելի նախագիծ է։Վերահսկողությունը կնպաստի կրթության որակի բարձրացմանը
11 - Agree
2 - Disagree
Ներկայումս տեսչական մարմնի լիազորություներն ամրագրող միակ իրավական ակտերը տեսչական մարմնի կանոնադրությունը և «Տեսչական մարմինների մասին» օրենքն է, իսկ տեսչական մարմնի կողմից վերահսկողության իրականացման գործընթացը կարգավորող միակ օրենսդրական ակտը «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքն է: Մինչդեռ, կրթության բնագավառում պետական վերահսկողությունն ունի այս բնագավառի յուրահատկություններով պայմանավորված առանձնահատկություններ, որոնք առանձին օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեն:
Հաշվի առնելով առկա խնդիրները՝ Նախագծերով նախատեսվում են հետևյալ հիմնական իրավական կարգավորումները՝
1.կրթության բնագավառում տեսչական վերահսկողության նպատակները և խնդիրները.
2.կրթության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի լիազորությունները.
3.որպես կրթության որակի նկատմամբ տեսչական մարմնի վերահսկողության ինքնուրույն ձև նախատեսվում է տեսչավորումը, որպես կրթական գործընթացի գնահատման նպատակով իրականացվող համալիր գործառույթ, որն ուղղված է առանձին ուսումնական հաստատությունում կրթության որակի գնահատմանը կամ առկա խնդիրների բացահայտմանը:
Discussed
23.02.2024 - 09.03.2024
Type
Law
Area
Inspection system
Ministry
Office of the Prime Minister
Views 1611
Print26.02.2024
Խրախուսելի նախագիծ է։Վերահսկողությունը կնպաստի կրթության որակի բարձրացմանը
23.02.2024
Խրախուսելի առաջարկ է։Վերահսկողությունը կնպաստի կրթության որակի բարձրացմանը։
23.02.2024
Խրախուսելի նախագիծ է, ամեն դեպքում վերահսկողության առկայությունը կարող է նպաստել կրթության բարելավմանը: