Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N34-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության նորմերը և սանիտարահիգիենիկ պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիր» N122-Ն որոշման N1 հավելվածի 31-րդ կետի կատարումն ապահովելու համար: Համաձայն նշված կետի ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետք է մշակի և ՀՀ կառավարության հաստամանը ներկայացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման դեպքում կսահմանվեն հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ստուգման համար ստուգաթերթերը, իսկ այս ստուգաթերթերի անհրաժեշտությունը պայմանավորված է նախադպրոցական, հանրակրթական և մանկական այլ հաստատություններում, որպես հանրային սննդի կազմակերպության համար առանձնակի պահանջներ, որոնք բնորոշ են միայն այս հաստատություններին: Մինչ նախագծի մշակումը նախադպրոցական և հանրակրթական հաստատություններն ու դրանց մատակարարները ստուգվում էին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածի հանրային կազմակերպությունների համար ստուգաթերթով, որի վերահսկողական բնույթի հարցերի շրջանակը ներառում էր ընդհանուր պահանջներ վերը նշված հաստատությունների համար, իսկ առանձնահատուկ պահանջների համար առկա է նորմատիվ իրավական ակտի բաց: Այս բացը լրացնելու համար մշակվել է «Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության նորմերը և սանիտարահիգիենիկ պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի համապատասխանեցնելով Եվրասիական միության կանոնակարգին, մասնավորապես հիմք է հանդիսացել ՄՄՏԿ 021/2011 «Սննդային արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը:
Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագիծը նպատակ ունի սահմանելու հանրակրթական և նախադպրոցական հաստատություններին բնորոշ և առանձնակի նորմատիվ պահանջները: Այս պահանջների սահմանումը հնարավորություն կտա այսուհետ վերահսկողությունը իրականացնել հաշվի առնելով նշված կազմակերպություններին բնորոշ առանձնահատկությունները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրակրթական ու նախադպրոցական հաստատություններում սննդամթերք մատակարարող, կազմակերպող և մատուցող սննդի շղթայի օպերատորների գործառնությունների համար նորմատիվ պահանջների սահմանում, որը կնպաստի ստուգումների հստակեցմանը, բարելավմանը, թափանցիկությանը և որի արդյունքում կիրականացվի արդյունավետ վերահսկողություն:
-
Discussed
26.01.2018 - 10.02.2018
-
Type
Decision
-
Area
Agriculture
Views 9323
Print