Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N34-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

                                                           ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՈՐՄԵՐԸ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ

ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության նորմերը և սանիտարահիգիենիկ պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման  նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիր» N122-Ն որոշման N1 հավելվածի 31-րդ կետի կատարումն ապահովելու համար: Համաձայն նշված կետի ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պետք է մշակի և ՀՀ կառավարության հաստամանը  ներկայացնի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունման դեպքում կսահմանվեն հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ստուգման համար ստուգաթերթերը, իսկ այս ստուգաթերթերի անհրաժեշտությունը պայմանավորված է նախադպրոցական, հանրակրթական և մանկական այլ հաստատություններում, որպես հանրային սննդի կազմակերպության համար առանձնակի պահանջներ, որոնք բնորոշ են միայն այս հաստատություններին: Մինչ նախագծի մշակումը նախադպրոցական և հանրակրթական հաստատություններն ու դրանց մատակարարները ստուգվում էին  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 338-Ն որոշմամբ հաստատված N1 հավելվածի հանրային կազմակերպությունների համար ստուգաթերթով, որի վերահսկողական բնույթի հարցերի շրջանակը ներառում էր ընդհանուր պահանջներ վերը նշված հաստատությունների համար, իսկ առանձնահատուկ պահանջների համար առկա է նորմատիվ իրավական ակտի բաց: Այս բացը լրացնելու համար մշակվել է «Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում սննդամթերքի անվտանգության նորմերը և սանիտարահիգիենիկ պահանջները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման  նախագծի համապատասխանեցնելով Եվրասիական միության կանոնակարգին, մասնավորապես հիմք է հանդիսացել ՄՄՏԿ 021/2011 «Սննդային արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագիծը նպատակ ունի սահմանելու հանրակրթական և նախադպրոցական հաստատություններին բնորոշ և առանձնակի նորմատիվ պահանջները:  Այս պահանջների սահմանումը հնարավորություն կտա այսուհետ վերահսկողությունը իրականացնել հաշվի առնելով նշված կազմակերպություններին բնորոշ առանձնահատկությունները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

             Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

       Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրակրթական ու նախադպրոցական հաստատություններում սննդամթերք մատակարարող, կազմակերպող և մատուցող սննդի շղթայի օպերատորների գործառնությունների համար նորմատիվ պահանջների սահմանում, որը կնպաստի ստուգումների հստակեցմանը, բարելավմանըթափանցիկությանը և որի արդյունքում  կիրականացվի արդյունավետ վերահսկողություն:

  • Обсуждалось

    26.01.2018 - 10.02.2018

  • Тип

    Pешение

  • Область

    Сельское хозяйство

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9449

Принт