Add to favourites

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

  • Discussed

    20.02.2024 - 07.03.2024

  • Type

    Order Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2371

Print

Suggestions

Մեսրոպ Բարբարյան

07.03.2024

Առաջարկում քննարկվող կարգի «Ընդհանուր դրույթներ» բաժնի առաջին կետում ավելացնել նաև մարզական հասարակական կազմակրեպությունները, որտեղ աշխատող մարզիչների աշխատանքային ֆոնդը ձևավորվում է կառավարության կողմից։ Որպես առաջարկի հիմնավորում կարող եմ նշել, որ ՊՈԱԿ և ՀՈԱԿ հանդիսացող արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող մարզիչները և մարզական հասարակական կազմակրեպություններում աշխատող մարզիչները կատարում են նույն աշխատանք։ Մի շարք մարզական հասարակական կազմակերպություններում աշխատող մարզիչների և ՊՈԱԿ–ներում աշխատող մարզիչների աշխատավարձը տրամադրում է կառավարությունը և անտրամաբանական է, նաև անարդար, թե ինչու մարզական հասարակական կազմակերպություններում աշխատող մարզիչների վրա այս կարգի դրույթնները չեն տարածվում։ Խնդրում եմ կարգի փոփոխությունների նախագծում ներառել նաև նշված առաջարկությունը։

Լուսինե Խաչատրյան

29.02.2024

Ողջունում եմ այս նախագիծը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող լավագույն մասնագետներին խրախուսելու և իրենց գիտելիքներով արժանապատիվ աշխատավարձ վաստակելու։

Սոնյա Հարությունյան

23.02.2024

Ողջունում եմ այս նախագիծը,այն ավելի կմոտիվացնի մասնակիցներին։Առաջարկում եմ ատեստավորումը անցկացնել այնպես,որ այն լինի ծրագրային և թույլ տա մասնակիցներին հավաքելու միավորներ։ Մեկ նկատառում էլ,այս կամ այն տոկոսին տրվող լրավճարի փոփոխությունները պետք է լինեն օրինաչափ և հավասարչափ։

See more