Add to favourites

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Լալա Սահակյան 20.02.2024 23:36:23 Կարծում եմ տվյալ նախագիծը էլ ավելի կմոտիվացնի արտադպրոցական ուսումնակական հաստատություններում աշխատողներին՝ մասնակցելու ատեստավորմանը, սակայն հարկ եմ համարում նշել, որ սահմանված հավելավճարի չափը բավարար չէ և հիմնավորված էլ չէ: Որևէ օրինաչափություն չկա, թե ինչու 70-79 տոկոս, 80-89 տոկոս և 90-100 տոկոս հավաքած աշխատակիցները պետք է այդքան անհիմն տարբերությամբ ստանան լրլավճարը: Դիտարկումը կքննարկվի։ Շնորհակալություն։
2 Մարիամ Մաթևոսյան 21.02.2024 00:25:01 Դրական եմ վերաբերում այս նախագծին։ Այն մասնագետները, ովքեր վստահորեն տիրապետում են իրենց մասնագիտական գիտելիքներին, առաջարկում եմ անպայման մասնակցեն։ Սա ևս մեկ հնարավորություն է ընձեռում ոլորտի բանիմաց մասնագետներին ինքնուրույն , իրենց գիտելիքների օգնությամբ բարձրացնեն աշխատավարձը։ Տոկոսային առումով էլ բավականին լավ են ցուցանիշները։ Նախագիծը հաջող է նաև նրանով, որ հնարավորություն է տալիս ամեն տարի կրկին ատեստավորվել, և ,ավելի բարձր տոկոս հավաքելով, կրկին բարձրացնել աշխատավարձը, իսկ ցածր միավոր հավաքելու դեպքում պահպանվում է նախորդ տարվա ատեստավորման արդյունքը, ինչի պատճառով ոչ ոք չի տուժում։ Շնորհակալություն։
3 Մանյա Պետրոսյան 21.02.2024 22:47:46 Սույն նախաձեռնությունը համարում եմ դրական քայլ, քանզի, միանշանակ, ուղղված է մանկավարժական գործունեությամբ զբաղվողի մասնագիտական որակների կատարելագործմանը, որը կծառայի և' ի շահ աշակերտի, և' ի շահ մանկավարժի ։ Շնորհակալություն։
4 Մանյա Պետրոսյան 21.02.2024 22:47:46 Հավելեմ, նաև որ ոլորտում նոր կադրային համալրումներ կլինեն այս նախաձեռնության շնորհիվ։ Առաջարկում եմ միայն նշված խմբի մանկավարժական աշխատողների համար կամավոր ատեստացիան անցկացնել առանձին, ավելի թեթևացված ծրագրով և համեմատաբար մատչելի թեստով, որպեսզի արդյունքները լինեն առավել իրատեսական։ Առաջարկը կքննարկվի։ Շնորհակալություն։
5 Համլետ Դավթյան 22.02.2024 00:00:28 Իրոք, նախորդ տարվա նախագիծը ունի շտկումների կարիք, և մանկավարժների մասնակցությունը առավել խթանելու համար առաջարկում եմ, որ լրավճարը սահմանվի ոչ թե անկախ դասավանդման ծանրաբեռնվածությունից, այլ հետևյալ կերպ. մինչև 1 դրույք ունեցողներին լրավճար տրվի սահմանված չափով, իսկ արդեն 1 դրույքից ավել դասավանդողների համար՝ լրավճարի չափը լինի ավելին՝ հաշվի առնելով դասավանդման ծանրաբեռնվածությունը (ինչպես նախորդ տարի)։ Ինչպես նաև նախագիծը առավել գրավիչ դարձնելու և մասնակցողներին շահագրգռելու համար լրավճար տրվի թե՛ հիմնական և թե՛ համատեղությամբ աշխատելու վայրերից (ինչպես նախորդ տարի էր սահմանված), բայց օրենքով նախատեսված թույլատրելի առավելագույն ժամաքանակը լինի ոչ թե շաբաթական 36 ժամ, այլ մայր օրենքում նախատեսվածի համաձայն՝ շաբաթական 48 ժամ, որպեսզի մանկավարժներն իրենց ազատ ժամանակ զբաղվեն մասնագիտական գործունեությամբ, այլ ոչ թե այլ գործերով։ Նաև լավ կլիներ, եթե վերոնշյալ որոշ փոփոխություններ կիրառելի լինեն նաև նախորդ տարվա ատեստավորման մասնակիցների համար։ Առաջարկը կքննարկվի։ Շնորհակալություն։
6 Արամ Էլլարյան 22.02.2024 21:23:10 Խնդրում եմ բացատրել նախագծի հետևյալ կետը․ <<Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում 2023 թվականին կամավոր ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների վրա։ >>։ Ի՞նչ ասել է <<պահանջներ>>։ Արդյո՞ք սա նշանակում է, որ կամավոր ատեստավորման անցած տարվա մասնակիցները, ունենալով նույն, այդ թվում շատ բարձր արդյունքները, լրավճար ստանալու են հին կարգով՝ կախված իրենց ծանրաբեռնվածությունից, ոչ թե ՖԻՔՍՎԱԾ լրավճար՝ անկախ ծանրաբեռնվածությունից, ինչպես այս տարվա մասնակիցները։ Եթե այո, ապա դա անարդար է և չհիմնավորված։ Կարևոր է արդյո՞ւնքը (որը դեռ ուժի մեջ է 5 տարի), թե՞ այն՝ որ տարում է մանկավարժը մասնակցել ատեստավորմանը։ Դիտարկումն ընդունվել է ի գիտություն։ Լրացուցիչ կքննարկվի։ Շնորհակալություն։
7 Արամ Էլլարյան 22.02.2024 22:25:22 Նախագծի հետևյալ կետը կարիք ունի պարզաբանման. <<Սահմանել, որ սույն որոշման պահանջները չեն տարածվում 2023 թվականին կամավոր ատեստավորում անցած մանկավարժական աշխատողների վրա։ >>։ Ի՞նչ ասել է <<պահանջներ>>։ Արդյո՞ք սա նշանակում է, որ կամավոր ատեստավորման անցած տարվա մասնակիցները, ունենալով նույն արդյունքները, ՉԵՆ ստանալու ՖԻՔՍՎԱԾ լրավճար՝ անկախ ծանրաբեռնվածությունից, ինչպես այս տարվա մասնակիցները։ Եթե այո, ապա հարց է ծագում. կարևոր է արդյո՞ւնքը (որը դեռ ուժի մեջ է 5 տարի), թե՞ այն՝ որ տարում է մանկավարժը մասնակցել ատեստավորմանը։ Դիտարկումն ընդունվել է ի գիտություն։ Լրացուցիչ կքննարկվի։ Շնորհակալություն։
8 Սաթենիկ Պապյան 23.02.2024 14:47:09 Պահանջում եմ պարզաբանել անցած տարվա մասնակիցների վրա ինչո՞ւ չի ազդում հավելավճարի նոր կարգը։ Դիտարկումն ընդունվել է ի գիտություն։ Լրացուցիչ կքննարկվի։ Շնորհակալություն։
9 Սոնյա Հարությունյան 23.02.2024 19:37:24 Ողջունում եմ այս նախագիծը,այն ավելի կմոտիվացնի մասնակիցներին։Առաջարկում եմ ատեստավորումը անցկացնել այնպես,որ այն լինի ծրագրային և թույլ տա մասնակիցներին հավաքելու միավորներ։ Մեկ նկատառում էլ,այս կամ այն տոկոսին տրվող լրավճարի փոփոխությունները պետք է լինեն օրինաչափ և հավասարչափ։ Շնորհակալութուն։
10 Լուսինե Խաչատրյան 29.02.2024 16:51:37 Ողջունում եմ այս նախագիծը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող լավագույն մասնագետներին խրախուսելու և իրենց գիտելիքներով արժանապատիվ աշխատավարձ վաստակելու։ Շնորհակալութուն։
11 Մեսրոպ Բարբարյան 07.03.2024 12:51:42 Առաջարկում քննարկվող կարգի «Ընդհանուր դրույթներ» բաժնի առաջին կետում ավելացնել նաև մարզական հասարակական կազմակրեպությունները, որտեղ աշխատող մարզիչների աշխատանքային ֆոնդը ձևավորվում է կառավարության կողմից։ Որպես առաջարկի հիմնավորում կարող եմ նշել, որ ՊՈԱԿ և ՀՈԱԿ հանդիսացող արտադպրոցական ուսումնական հաստատություններում աշխատող մարզիչները և մարզական հասարակական կազմակրեպություններում աշխատող մարզիչները կատարում են նույն աշխատանք։ Մի շարք մարզական հասարակական կազմակերպություններում աշխատող մարզիչների և ՊՈԱԿ–ներում աշխատող մարզիչների աշխատավարձը տրամադրում է կառավարությունը և անտրամաբանական է, նաև անարդար, թե ինչու մարզական հասարակական կազմակերպություններում աշխատող մարզիչների վրա այս կարգի դրույթնները չեն տարածվում։ Խնդրում եմ կարգի փոփոխությունների նախագծում ներառել նաև նշված առաջարկությունը։ Ընդունվել է ի գիտություն։ Շնորհակալություն։