Add to favourites

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՆ ՈՒ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 250-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«      »______________ 2024 թվականի N ___ - Լ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ  ՈՒՆԵՑՈՂ  ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ  ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ  ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՆ ՈՒ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 250-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի  3-րդ կետը, 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 20-րդ կետը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, 16-րդ հոդվածի 2-րդ մասը, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) հասարակական նշանակության մի շարք օբյեկտների  ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) հաշմանդամություն ունեցող  անձանց համար հասարակական  նշանակության մի շարք օբյեկտների  շահագործման մատչելիությունն ու անձնագրավորումն ապահովող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) հաշմանդամություն ունեցող  անձանց համար հասարակական  նշանակության մի շարք օբյեկտների  շահագործման մատչելիությունն ու անձնագրավորումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը (այսուհետ՝ միջոցառումների ժամանակացույց)՝ համաձայն N 3 հավելվածի:

2. Հանձնարարել՝

1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին (առաջարկությամբ), սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, երկամսյա ժամկետում, սահմանել սույն որոշմամբ հաստատված N1 և N3 Հավելվածներով (ՄԱՍ II) ՀՀ մարզերում և Երևան քաղաքում նախատեսված միջոցառումների պատասխանատուներ, նախաձեռնել աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նախապատրաստական գործընթաց,

2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (Երևանի քաղաքապետին, առաջարկությամբ) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացնել տեղեկատվություն ծրագրի (ՄԱՍ II) կատարման ընթացքի վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝

1) համակարգել սույն որոշման N1 և N3 Հավելվածներով (ՄԱՍ I, ՄԱՍ II) Երևան քաղաքում միջոցառումների ժամանակացույցով նախատեսված ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման շարունակական գործընթացը,

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում ծրագրի (ՄԱՍ I, ՄԱՍ II) իրագործման ընթացքի վերաբերյալ:

4. Սույն որոշման Հավելված N1-ով հաստատված ցանկում ընգրկված հասարակական նշանակության մի շարք օբյեկտների շահագործման մատչելիության ապահովման և անձնագրավորման արդյունքում գրանցման ենթակա գույք առաջանալու դեպքում դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են պետական այն մարմինների կողմից, որոնց ամրացված են այդ անշարժ գույքերը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և դրանց շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 250-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչել:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Discussed

    13.02.2024 - 28.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1509

Print