«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՆ ՈՒ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 250-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
11 - Կողմ
-
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« »______________ 2024 թվականի N ___ - Լ
ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆՁՆԱԳՐԱՎՈՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑՆ ՈՒ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 250-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 20-րդ կետը, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետը, 16-րդ հոդվածի 2-րդ մասը, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել՝
1) հասարակական նշանակության մի շարք օբյեկտների ցանկը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական նշանակության մի շարք օբյեկտների շահագործման մատչելիությունն ու անձնագրավորումն ապահովող միջոցառումների ծրագիրը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական նշանակության մի շարք օբյեկտների շահագործման մատչելիությունն ու անձնագրավորումն ապահովող միջոցառումների ժամանակացույցը (այսուհետ՝ միջոցառումների ժամանակացույց)՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Հանձնարարել՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին, Երևանի քաղաքապետին (առաջարկությամբ), սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, երկամսյա ժամկետում, սահմանել սույն որոշմամբ հաստատված N1 և N3 Հավելվածներով (ՄԱՍ II) ՀՀ մարզերում և Երևան քաղաքում նախատեսված միջոցառումների պատասխանատուներ, նախաձեռնել աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նախապատրաստական գործընթաց,
2) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (Երևանի քաղաքապետին, առաջարկությամբ) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 10-ը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և ՀՀ քաղաքաշինության կոմիտե ներկայացնել տեղեկատվություն ծրագրի (ՄԱՍ II) կատարման ընթացքի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին՝
1) համակարգել սույն որոշման N1 և N3 Հավելվածներով (ՄԱՍ I, ՄԱՍ II) Երևան քաղաքում միջոցառումների ժամանակացույցով նախատեսված ծառայությունների և աշխատանքների ձեռքբերման շարունակական գործընթացը,
2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ՀՀ մարզերում և Երևան քաղաքում ծրագրի (ՄԱՍ I, ՄԱՍ II) իրագործման ընթացքի վերաբերյալ:
4. Սույն որոշման Հավելված N1-ով հաստատված ցանկում ընգրկված հասարակական նշանակության մի շարք օբյեկտների շահագործման մատչելիության ապահովման և անձնագրավորման արդյունքում գրանցման ենթակա գույք առաջանալու դեպքում դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում են պետական այն մարմինների կողմից, որոնց ամրացված են այդ անշարժ գույքերը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և դրանց շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 250-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչել:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Քննարկվել է
13.02.2024 - 28.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Նախարարություն
Քաղաքաշինության կոմիտե
Դիտումներ` 1633
Տպել