Ագրո-Լայֆ ՍՊԸ
06.02.2024
Դեմ քվեարկողները, դեմ են Հայաստանի գյուղացուն ու գյուղատնտեսության զարգացմանը, պարենային անվտանգությանը:
31 - Agree
12 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
---- ---------------- 2023 թվականի N ------- -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 621 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 25-ի «Առանց ավելացված արժեքի հարկի հաշվարկման ու գանձման` Հայաստանի Հանրապետություն խաղողի կտրոնների, կարտոֆիլի, սպելտայի (հաճար), փափուկ ցորենի և մեսլին սերմացուի, գարու, ոլոռի և լոբու, աշորայի, վարսակի և տրիտիկալեի (ցորեն-աշորա) սերմացուների ներմուծման կարգը հաստատելու մասին» N 621 որոշման հավելվածի 3-րդ կետում «պատճենները» և 5-րդ կետում «պատճենների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ՝ բուսասանիտարական կարանտին հսկողության ակտի)» բառերը․
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի մարտի 1-ից ծագած հարաբերություննների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ՝ Ն. Փաշինյան
Discussed
02.02.2024 - 22.02.2024
Type
Order Decision
Area
Agriculture, Economy, Nuclear safety
Ministry
Ministry of Economy
Views 2420
Print06.02.2024
Դեմ քվեարկողները, դեմ են Հայաստանի գյուղացուն ու գյուղատնտեսության զարգացմանը, պարենային անվտանգությանը: