Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_______ փետրվար 2024 թվականի N         -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառա­վարությունը   ո ր ո շ ու մ   է.

1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) Որոշման N  1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25․1․-րդ կետով․

«25․1․ Ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման նպատակով հայցվող դիմումին կից պետք է ներկայացվեն նաև բանկի, այլ վարկային հաստատության կամ ապահովագրական կազմակերպությունների կողմից տրամադրված՝ նվազագույն աշխատավարձի հիսուն հազարապատիկի չափով երաշխիքի առկայության փաստը հավաստող փաստաթղթերը:»,

2)  Որոշման N 5 հավելվածի N 4-1 ձևի 1-ին կետը լրացնել գ. ենթակետով․

«գ․ երաշխիքի առկայության փաստը հավաստող փաստաթղթերը (ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման պարագայում):»։

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

 

Հայաստանի Հանրապետության
                    վարչապետ                                                              Ն. Փաշինյան

  • Discussed

    01.02.2024 - 16.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Urban planning, Energy and natural resources

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1838

Print