В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
12 - За
-
8 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
_______ փետրվար 2024 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1․Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) Որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 25․1․-րդ կետով․
«25․1․ Ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման նպատակով հայցվող դիմումին կից պետք է ներկայացվեն նաև բանկի, այլ վարկային հաստատության կամ ապահովագրական կազմակերպությունների կողմից տրամադրված՝ նվազագույն աշխատավարձի հիսուն հազարապատիկի չափով երաշխիքի առկայության փաստը հավաստող փաստաթղթերը:»,
2) Որոշման N 5 հավելվածի N 4-1 ձևի 1-ին կետը լրացնել գ. ենթակետով․
«գ․ երաշխիքի առկայության փաստը հավաստող փաստաթղթերը (ձկնաբուծական տնտեսության ոլորտի շինությունների կառուցման պարագայում):»։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
-
Обсуждалось
01.02.2024 - 16.02.2024
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы, Градостроителство, Энергетика и природные ресурсы
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1837
Принт