Add to favourites

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Ռաֆայել Շաքարյան 01.02.2024 19:20:51 1/ ,,Առանձնակի ռիսկայնության,, և ,,հատուկ մասնագիտացման համար,, տերմինները ստույգություն չեն պարունակում: 2/ Կարում են դրույքաչափերը պետք է որոշի կառավարությունը այլ կառավարության առաջարկով Ազգային ժողովը /ՀՀ-ն պառլամենտարական պետություն է: Հակառակ դեպքում կունենանք կոռուպցիոն ռիսկեր: 1․Չի ընդունվել։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով հստակ սահմանված են, թե որ պաշտոնները զբաղեցնող անձանց համար է սահմանված լրացուցիչ աշխատավարձ՝ առանձնակի ռիսկայնության և հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված։ 2․ Չի ընդունվել։ Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման կարգը սահմանված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: