Հիշել նախագիծը
«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
6 - Կողմ
-
16 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Ռաֆայել Շաքարյան 01.02.2024 19:20:51 | 1/ ,,Առանձնակի ռիսկայնության,, և ,,հատուկ մասնագիտացման համար,, տերմինները ստույգություն չեն պարունակում: 2/ Կարում են դրույքաչափերը պետք է որոշի կառավարությունը այլ կառավարության առաջարկով Ազգային ժողովը /ՀՀ-ն պառլամենտարական պետություն է: Հակառակ դեպքում կունենանք կոռուպցիոն ռիսկեր: | 1․Չի ընդունվել։ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով հստակ սահմանված են, թե որ պաշտոնները զբաղեցնող անձանց համար է սահմանված լրացուցիչ աշխատավարձ՝ առանձնակի ռիսկայնության և հատուկ մասնագիտացման առանձնահատկություններով պայմանավորված։ 2․ Չի ընդունվել։ Պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հիմնական աշխատավարձի որոշման կարգը սահմանված է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով, իսկ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: |