Add to favourites

Located in RA Government

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Էկոպարեկային ծառայության մասին» օրենքի համաձայն ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման անհրաժեշտություն առաջացնող իրադրություններում գործելու կարողությունների զարգացման նպատակով էկոպարեկային ծառայողը պարտավոր է անցնել հատուկ ուսուցում: Սույն նախագծով նախատեսվում է սահմանել Էկոպարեկային ծառայողի հատուկ ուսուցման ծրագիրը և ստուգումներ անցկացնելու կարգը։

  • Discussed

    31.01.2024 - 15.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science, Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2439

Print

Suggestions

Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ

08.02.2024

Սույն նախագծի Հավելվածով հաստատված կարգի 17-րդ կետով՝ հատուկ ուսուցման ավարտին ծառայողի կողմից համապատասխան հմտությունների և կարողությունների աստիճանը ստուգվում է ստուգարքի միջոցով, որի արդյունքում ծառայողը ստանում է դրական՝ «ստուգված» կամ բացասական՝ «չստուգված» գնահատական: Նույն կարգի 22-րդ կետով սահմանվում է, որ Հատուկ ուսուցման ստուգարքն անցկացվում է երեք փուլով՝ 1-ին փուլը հարցազրույցն է, որի ժամանակ ստուգվում է ծառայողներին ուսումնական դասընթացի ընթացքում մատուցված տեսական գիտելիքների յուրացման մակարդակը, իսկ հաջորդող 2 փուլերը՝ գործնական են։ Մեր կարծիքով, հատուկ ուսուցում անցնող ծառայողների տեսական գիտելիքների ստուգումը միայն հարցազրույցի միջոցով լինելու է անարդյունավետ և այդ գործընթացն իր մեջ պարունակելու է նաև կոռուպցիոն ռիսկեր։ Առաջարկում ենք հատուկ ուսուցում անցնող ծառայողների ուսուցման արդյունավետության ստուգումն ու գնահատումը հարցազրույցի փոխարեն կազմակերպել համակարգչի միջոցով` էլեկտրոնային թեստավորման եղանակով, թեստավորման հատուկ համակարգչային ծրագրի կամ էլեկտրոնային համակարգ միջոցով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում` գրավոր եղանակով: Այդ թեստավորումը պետք է անցկացնել այդ նպատակի համար առանձնացված քննասենյակում (օրինակ՝ սրահ, լսարան, դահլիճ), որն ապահովված կլինի մասնակիցների համար անհատական նստարանով, սեղանով և համակարգչով, որում տեղադրված կլինի թեստավորման համար անհրաժեշտ ծրագրային ապահովումը և միացված կլինեն միայն անհրաժեշտ կապուղիները: Սույն մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմը թեստավորման օրը պետք է ապահովի թեստավորման սենյակի, համակարգիչների և այլ սարքավորումների պատշաճ և աշխատանքային վիճակը: Այնուհետև, այս գրավոր փուլը հաղթահարած թեկնածուները միայն կարող են անցնել 2-րդ փուլ՝ բանավոր հարցազրույցի:

Հերիքնազ Գևորգյան

31.01.2024

Իմ կարծիքով հատուկ ծրագիրը,որով պիտի կրթվեն,կծառայի իր նպատակին ու բովանդակությունից չի շեղվի։

David kikoyan

31.01.2024

xndrum em nauev @nduneq erektronayin exaakov qanzi marzeric xndira erevan gal gnal@

See more