Add to favourites

Located in RA Government

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման մեջ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ փոփոխությունՆԵՐ կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերի պարզեցման/հստակեցման և ևս մեկ հեռանկարային ոլորտի խթանման անհրաժեշտությամբ։

 

  1. ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Համաձայն 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման՝ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատված է սահմանվել 5 տարին։

Հիմք ընդունելով ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստերի N ԿԱ/254-2023 արձանագրության 1․1 կետը և թիվ ԿԱ/239-2023 արձանագրության 2․2 կետը՝ ներկայացվող նախագծով առաջարկվում է հումքի ներմուծման ժամկետների կրճատման նոր դրույթ, համաձայն որի հումքի ներմուծման ժամանակահատված է սահմանվում 3 տարին։

Նախագծով առաջարկվում է նաև նոր դասակարգչի ավելացում, այն է՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, որի միջոցով խրախուսվելու է  ավտոմեքենաների սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումների և բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծումը՝ մասնավորապես էլեկտրական տրանսպորտային միջոցների համար, ինչը զարգացման բարձր միտումներ ունեցող ոլորտ է։

 

  1. ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Արտոնությունների տրամադրման ճանապարհով ներդրումների խրախուսում:

  1. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ

Պարզեցնել/հստակեցնել արտոնության տրամադրման գործընթացը, խթանել զարգացող ոլորտները և վերացնելով լրացուցիչ վարչարարությունը։

 

  1. ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

  1. ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ

Գործընթացի հստակեցում, հեռանկարային ոլորտի խթանում, լրացուցիչ վարչարարության կրճատում։

 

  1. ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻՔ ԱՌԿԱ ԵՆ)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի լրացուցիչ ծախսեր չի առաջանում։

 

  1. ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2050, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՎ/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2. «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» հատվածից։

  • Discussed

    31.01.2024 - 15.02.2024

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1808

Print

Suggestions

Karlen Kocharyan

15.02.2024

Առաջարկում եմ դիտարկել տնտեսության համար հեռանկարային այլ ոլորտներ ևս ներառելու հնարավորությունը: Ծրագրի դրական ազդեցությունը գործարար միջավայրի վրա ակնհայտ է: Ստեղծված իրավիճակում պետության համար միանշանակ առավելի շահեկան է խթանելի տեղական բիզնեսը, քան ԵԱՏՄ մաքսատուրքեր վճարել՝ կոպեկներ հետ ստանալու ակնկալիքով.:

Alex Petrosyan

15.02.2024

Արտադրությունից բացի պետք է հնարավորություն տալ նաև սպասարկման ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին ևս օգտվել ծրագրի օժանդակությունից՝ սպասարկման ոլորտներում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներ ձեռքբերելու համար:

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

31.01.2024

Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Խիստ անհրաժեշտ է այդ արտոնությունների տրամադրման պրակտիկան իսպառ վերացնել և ներդրումների խթանման նպատակով կիրառել միջազգային պրակտիկայում ընդունված ավելի մրցակցային և շուկայական գործիքներ:

See more