ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման մեջ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ փոփոխությունՆԵՐ կատարելու մասին» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ներդրումային ծրագրեր իրականացնող տնտեսվարողների համար մաքսատուրքի արտոնության տրամադրման ընթացակարգերի պարզեցման/հստակեցման և ևս մեկ հեռանկարային ոլորտի խթանման անհրաժեշտությամբ։
- ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Համաձայն 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման՝ ներդրումային ծրագրի իրականացման նպատակով ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծման ժամանակահատված է սահմանվել 5 տարին։
Հիմք ընդունելով ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի նիստերի N ԿԱ/254-2023 արձանագրության 1․1 կետը և թիվ ԿԱ/239-2023 արձանագրության 2․2 կետը՝ ներկայացվող նախագծով առաջարկվում է հումքի ներմուծման ժամկետների կրճատման նոր դրույթ, համաձայն որի հումքի ներմուծման ժամանակահատված է սահմանվում 3 տարին։
Նախագծով առաջարկվում է նաև նոր դասակարգչի ավելացում, այն է՝ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, որի միջոցով խրախուսվելու է ավտոմեքենաների սպասարկման և նորոգման համար անհրաժեշտ ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումների և բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծումը՝ մասնավորապես էլեկտրական տրանսպորտային միջոցների համար, ինչը զարգացման բարձր միտումներ ունեցող ոլորտ է։
- ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արտոնությունների տրամադրման ճանապարհով ներդրումների խրախուսում:
- ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Պարզեցնել/հստակեցնել արտոնության տրամադրման գործընթացը, խթանել զարգացող ոլորտները և վերացնելով լրացուցիչ վարչարարությունը։
- ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Գործընթացի հստակեցում, հեռանկարային ոլորտի խթանում, լրացուցիչ վարչարարության կրճատում։
- ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ԵԹԵ ԱՅԴՊԻՍԻՔ ԱՌԿԱ ԵՆ)
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի լրացուցիչ ծախսեր չի առաջանում։
- ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԵՐԱՓՈԽՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 2050, ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021-2026ԹԹ. ԾՐԱԳԻՐ, ՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՎ/ԿԱՄ ԱՅԼ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2. «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» հատվածից։