Հիշել նախագիծը
Գտնվում է ՀՀ կառավարությունում
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1118-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
32 - Կողմ
-
16 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 31.01.2024 17:15:09 | Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Արտոնությունների տրամադրման ճանապարհով ներդրումների խրախուսումը իր բնույթով հակասում է ՀՀ հարկային օրենսգրքի հիմնական սկզբունքներին, իր մեջ պարունակում է կոռուպցիոն լուրջ ռիսկեր: Այդ մասին է վկայում այդ ոլորտում նախընթաց փորձը, ինչի արդյունքների մասին պատշաճ լրատվություն ստանալու մեր բազմաթիվ փորձերը արժանացել են ձեր կողմից խուսափողական և ՀՀ վարչապետի բնորոշմամբ ցրողական պատասխանների: Այդ պատասխաններից անգամ հետևում է, որ ԱԱՀ արտոնություններ ստացած կազմակերպությունների մի մասը այդ արտոնությունների դիմաց չեն կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները, արտոնությունները ստանալուց հետո անգամ դադարեցրել են կմ սառեցրել են իրենց գործունեությունը: Իսկ մաքսատուրքերի արտոնություններից մեր երկիրը բնավ չի օգտվում և այդ ներդրումները դառնում են անարդյունավետ: | ||
2 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 31.01.2024 17:17:28 | Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Խիստ անհրաժեշտ է այդ արտոնությունների տրամադրման պրակտիկան իսպառ վերացնել և ներդրումների խթանման նպատակով կիրառել միջազգային պրակտիկայում ընդունված ավելի մրցակցային և շուկայական գործիքներ: | ||
3 | Alex Petrosyan 15.02.2024 23:14:25 | Արտադրությունից բացի պետք է հնարավորություն տալ նաև սպասարկման ոլորտում գործունեություն ծավալող տնտեսավարողներին ևս օգտվել ծրագրի օժանդակությունից՝ սպասարկման ոլորտներում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներ ձեռքբերելու համար: | ||
4 | Karlen Kocharyan 15.02.2024 23:28:38 | Առաջարկում եմ դիտարկել տնտեսության համար հեռանկարային այլ ոլորտներ ևս ներառելու հնարավորությունը: Ծրագրի դրական ազդեցությունը գործարար միջավայրի վրա ակնհայտ է: Ստեղծված իրավիճակում պետության համար միանշանակ առավելի շահեկան է խթանելի տեղական բիզնեսը, քան ԵԱՏՄ մաքսատուրքեր վճարել՝ կոպեկներ հետ ստանալու ակնկալիքով.: |