Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1678-ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործընթացը կենտրոնացնելու  անհրաժեշտությամբ։

  1. Առկա իրավիճակը

Գործող օրենսդրությամբ ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման և հաշվառման համարանիշների հատկացման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, իսկ տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների (կիսակցորդների) և ինքնագնաց մեքենաների (կառուցված ավտոմոբիլային հենասահքերի վրա)` բացառությամբ տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման և հաշվառման համարանիշերի հատկացման  գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:

ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայությունը ունի տեխնիկական հնարավորություններ համարանիշերի հատկացման գործընթացը կազմակերպելու համար, իսկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործընթացն իրականացնում է գնման միջոցով, ինչը երբեմն խոչընդոտներ է առաջացնում սահմանված ժամկետում հաշվառման համարանիշերի պատրաստման և տրամադրման հարցում։

Ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման և հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացները ներկայում  իրականացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը։ Գործընթացն իրականացվում է վարչության մեկ աշխատակցի կողմից։ Տարեկան հաշվառվում է միջինը 1000 տրանսպորտային միջոց։ ՀՀ ոստկանությանը գործառույթը փոխանցելու դեպքում լրացուցիչ ստորբաժանում ստեղծելու անհրաժեշտություն չի առաջանա։

  1. 3. Կարգավորման նպատակը.

Որոշման նախագծերով սահմանվում են, որ ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման և հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացները կիրականացնի ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայությունը, որը հանդիսանում է հանրապետությունում տրանսպորտային միջոցների պետական գրանցման, հաշվառման  պետական լիազոր մարմինը։

4 Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծերի ընդունման դեպքում տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարումը կիրականացվի նույն պետական կառավարման մարմնի կողմից, ինչի արդյունքում կդյուրացվի համարանիշերի պատրաստման և տրամադրման գործընթացը,  կբացառվեն համարանիշերի տրամադրման ընթացքում առաջացող խոչընդոտները։

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

6 Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Որոշման նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ՏԿԵՆ նախարարության բյուջեն կնվազի 1 900 000 դրամով։ Համապատասխանաբար նախատեսվում է ՀՀ ներքին գործերի նախարարության բյուջեի ավելացում:

7Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։

 

  • Discussed

    29.01.2024 - 14.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1735

Print