ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - За
-
6 - Против
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1678-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1251-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
ՀՀ կառավարության <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 29-ի N 1678-ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1251-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> որոշման նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում տրանսպորտային միջոցների պետական հաշվառման գործընթացը կենտրոնացնելու անհրաժեշտությամբ։
- Առկա իրավիճակը․
Գործող օրենսդրությամբ ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման և հաշվառման համարանիշների հատկացման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, իսկ տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների (կիսակցորդների) և ինքնագնաց մեքենաների (կառուցված ավտոմոբիլային հենասահքերի վրա)` բացառությամբ տրակտորների, այլ ինքնագնաց գյուղատնտեսական մեքենաների և ինքնագնաց շասսիների ու դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման և հաշվառման համարանիշերի հատկացման գործընթացն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը:
ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայությունը ունի տեխնիկական հնարավորություններ համարանիշերի հատկացման գործընթացը կազմակերպելու համար, իսկ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործընթացն իրականացնում է գնման միջոցով, ինչը երբեմն խոչընդոտներ է առաջացնում սահմանված ժամկետում հաշվառման համարանիշերի պատրաստման և տրամադրման հարցում։
Ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման և հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացները ներկայում իրականացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչությունը։ Գործընթացն իրականացվում է վարչության մեկ աշխատակցի կողմից։ Տարեկան հաշվառվում է միջինը 1000 տրանսպորտային միջոց։ ՀՀ ոստկանությանը գործառույթը փոխանցելու դեպքում լրացուցիչ ստորբաժանում ստեղծելու անհրաժեշտություն չի առաջանա։
- 3. Կարգավորման նպատակը.
Որոշման նախագծերով սահմանվում են, որ ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարման և հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացները կիրականացնի ՀՀ ոստիկանության <<Ճանապարհային ոստիկանություն>> ծառայությունը, որը հանդիսանում է հանրապետությունում տրանսպորտային միջոցների պետական գրանցման, հաշվառման պետական լիազոր մարմինը։
4․ Ակնկալվող արդյունքը․
Որոշման նախագծերի ընդունման դեպքում տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների, երկաթուղային տրանսպորտային միջոցների, թռչող և լողացող ապարատների ու սարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի կադաստրի վարումը կիրականացվի նույն պետական կառավարման մարմնի կողմից, ինչի արդյունքում կդյուրացվի համարանիշերի պատրաստման և տրամադրման գործընթացը, կբացառվեն համարանիշերի տրամադրման ընթացքում առաջացող խոչընդոտները։
5․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծերի փաթեթի ընդունման դեպքում ՏԿԵՆ նախարարության բյուջեն կնվազի 1 900 000 դրամով։ Համապատասխանաբար նախատեսվում է ՀՀ ներքին գործերի նախարարության բյուջեի ավելացում:
7․Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է։
-
Обсуждалось
29.01.2024 - 14.02.2024
-
Тип
Pешение
-
Область
Транспорт
-
Министерство
Министерство территориального управления и инфраструктур
Просмотры 1731
Принт