Add to favourites

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Hayk Hwvsepyan 26.01.2024 13:41:27 Լրացնել դատախազի բողոքարկման իրավունքը հոդվածով։ Չի ընդունվել Ինչպես նշված է նախագծում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ՀՀ հակակոռուպցիոն դատարան տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդություն կարող է ներկայացնել ոչ միայն դատախազը, այլ՝ դատավարության կողմերը: Հաշվի առնելով նշվածը՝ դատախազին բողոքարկման իրավունքով լիազորելը կհակասի կողմերի հավասարության սկզբունքին: Բացի այդ, հաշվի առնելով նախագծով առաջարկվող կարգավորումները՝ կողմերին բողոքարկման իրավունք վերապահելը կխախտի դատավորների անկախության սկզբունքը՝ ստեղծելով այնպիսի իրավիճակ, երբ մի դատարանի քննությանը ենթակա գործի ընթացքը կկանխորոշվի այլ դատարանի կողմից: Հաշվի առնելով նշվածը՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով նույնպես նախատեսված չէ կողմերի բողոքարկման իրավունք:
2 «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 03.02.2024 15:04:59 Քաղաքացիական դատավարության ընդհանուր կարգով քննվող գործերով նույնպես անհրաժեշտ է սահմանել նման իրավունք: Չկա տրամաբանություն առանձնացնել ապօրինի գույքի բռնագանձման վարույթը: Ընդունվել է ի գիտություն Ներկայացված առաջարկությունը դուրս է նախագծով առաջարկվող կարգավորումների շրջանակից: