Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
15 - Կողմ
-
9 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Hayk Hwvsepyan 26.01.2024 13:41:27 | Լրացնել դատախազի բողոքարկման իրավունքը հոդվածով։ | Չի ընդունվել | Ինչպես նշված է նախագծում, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով ՀՀ հակակոռուպցիոն դատարան տարբեր դատավորների վարույթներում գտնվող ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մի քանի գործերը մեկ վարույթում միացնելը թույլատրելու մասին միջնորդություն կարող է ներկայացնել ոչ միայն դատախազը, այլ՝ դատավարության կողմերը: Հաշվի առնելով նշվածը՝ դատախազին բողոքարկման իրավունքով լիազորելը կհակասի կողմերի հավասարության սկզբունքին: Բացի այդ, հաշվի առնելով նախագծով առաջարկվող կարգավորումները՝ կողմերին բողոքարկման իրավունք վերապահելը կխախտի դատավորների անկախության սկզբունքը՝ ստեղծելով այնպիսի իրավիճակ, երբ մի դատարանի քննությանը ենթակա գործի ընթացքը կկանխորոշվի այլ դատարանի կողմից: Հաշվի առնելով նշվածը՝ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 123-րդ հոդվածով նույնպես նախատեսված չէ կողմերի բողոքարկման իրավունք: |
2 | «Հայաստանի Իրավական Պաշտպանության Կոմիտե» Իրավապաշտպան ՀԿ 03.02.2024 15:04:59 | Քաղաքացիական դատավարության ընդհանուր կարգով քննվող գործերով նույնպես անհրաժեշտ է սահմանել նման իրավունք: Չկա տրամաբանություն առանձնացնել ապօրինի գույքի բռնագանձման վարույթը: | Ընդունվել է ի գիտություն | Ներկայացված առաջարկությունը դուրս է նախագծով առաջարկվող կարգավորումների շրջանակից: |