Add to favourites

Under development

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ՝ ԱՌԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՋԱԿՑՈՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Առաջարկում ենք նախագծով երաշխավորել, որ կազմակերպչական և հաշվետվողականության գործընթացներն իրականացվում են էլեկտրոնային՝ միասնական տեղեկատվական համակարգի միջոցով, այդ թվում՝ գրանցամատյանների վարումը, անձնական քարտերի մշակումը, հավաստագրերի ձևավորումը, աջակցող միջոցներ ստացող անձի հաշվառումը, աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների հաշվառումը, հաշվետվությունների ստեղծումը, մահացած անձանց տվյալների ինքնաշխատ թարմացումը և այլն։ Առաջարկը չի ընդունվել։ Գործընթացներն իրականացվում են էլեկտրոնային համակարգի միջոցով։ Օրենսդրական բոլոր փոփոխություններից հետո այն համապատասխանեցում է դրանց՝ ՀՀ ԱՍՀ նախարարի 2015 թվականի հունվարի 9-ի 86-Ա/1 հրամանի համաձայն։
2 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ կազմակերպության կողմից ներկրվող աջակցող միջոցները և դրանց բաղկացուցիչ մասերը (պատրաստման նյութերը և դետալներ) պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր։ Հարկ է նկատել, որ համապատասխանության հայտարարագիրը բավարար չէ արձանագրելու, որ աջակցող միջոցները համապատասխանում են չափանիշներին: Առաջարկը չի ընդունվել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի N 170-Ա/1 հրամանի N3 հավելվածում կարգավորված են հնարավոր ռիսկերը։
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ կազմակերպության կողմից ներկրվող աջակցող միջոցները և դրանց բաղկացուցիչ մասերը (պատրաստման նյութերը և դետալներ) պետք է համապատասխանեն միջազգային կամ միջպետական կամ եվրոպական ստանդարտներին և ունենան այդ ստանդարտների համապատասխանության հավաստագիր կամ հայտարարագիր։ Առաջարկում ենք «միջազգային» բառից առաջ լրացնել «ազգային կամ» բառերով։ Առաջարկն ընդունվել է։
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Առաջարկում ենք նախագծով սահմանել հավաստագրման գործընթացում իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր ներկայացնելու դեպքերում կարգավորումներ։ Առաջարկը չի ընդունվել։ Հիշատակված կարգավորումները նախատեսված են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի N 170-Ա/1 հրամանի N3 հավելվածում, ուստի՝ նախագծում նախատեսել նպատակահարմար չի։
5 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ նախարարությունում ստեղծվում է մշտապես գործող որակավորման հանձնաժողով՝ կազմակերպությունների ընտրության և պայմանագրերի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով: Առաջարկում ենք սահմանել նաև, որ հանձնաժողովում կարող են ընդգրկվել հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններ, որոնք չեն գտնվում շահերի բախման իրավիճակներում, այդ թվում՝ չեն հանդիսանում որակավորված կազմակերպություն։ Առաջարկը չի ընդունվել է։ ՀՀ ԱՍՀ նախարարի հրամանով հստակ սահմանված է որակավորման հանձնաժողովի կազմը, կազմակերպությունների որակավորման կարգն ու պայմանները և այլ մասնագետների ներգրավման անհրաժեշտությունը բացակայում է։
6 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Կոռուպցիայի կանխարգելման և հակակոռուպցիոն ջանքերի տեսանկյունից կարևոր է նախատեսել բարեվարքության պարտավորություններ կազմակերպությունների համար, այդ թվում՝ իրենց ծառայություններից հնարավոր օգտվողների վերաբերյալ անձնական տվյալները նախքան վերջիններիս դիմելը մշակելու արգելքը: Առաջարկը չի ընդունվել։ Ներկայացված առաջարկը դուրս է նախագծի կարգավորման շրջանակից։
7 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ առաջարկում ենք սահմանել պահանջ, որ նախքան ծառյությունների մատուցումը կազմակերպությունները պետք է ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը հայտնեն կենսաչափական և հատուկ կատեգորիայի տվյալների մշակման մտադրության մասին։ Առաջարկը չի ընդունվել։
8 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առաջարկում ենք սահմանել պահանջ, որ կազմակերպությունները պետք է ունենան անձնական տվյալների մշակման ընթացակարգեր, այդ թվում՝ տվյալների ոչնչացման, երբևէ մշակված տվյալները տվյալների սուբյեկտին տրամադրելու վերաբերյալ և այլ կարգավորումներ։ Առաջարկը չի ընդունվել։ Ներկայացված առաջարկը դուրս է նախագծի կարգավորման շրջանակից։
9 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ «Շահառուն կամ նրա ներկայացուցիչը կամ տասնչորս տարեկան չդարձած անչափահասների կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացիների օրինական ներկայացուցիչները` ծնողը, որդեգրողը կամ խնամակալը հավաստագիր ձեռք բերելու նպատակով առձեռն կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առցանց (էլեկտրոնային) եղանակով՝ էլեկտրոնային ստորագրությամբ դիմում է ներկայացնում ՄՍԾ կամ դրա տարածքային կենտրոն»։ Առաջարկում ենք հանել «էլեկտրոնային ստորագրություն» ձևակերպումը՝ հաշվի առնելով դրա հնարավոր նեղ մեկնաբանությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ էլեկտրոնային (չսքանավորված) ստորագրության կիրառումը դեռևս մեծ չէ։ Առաջարկը չի ընդունվել։ Նշված դրույթով կարգավորվում են գործնականում ի հայտ եկած խնդիրները։
10 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Առաջարկում ենք նախագծով կարգավորել նաև այն դեպքերը, երբ նախարարությունը դիմումի հիման վրա և առանց հավաստագրի տրամադրում է աջակցող միջոցներ, օրինակ, երբ դրանք որպես նվիրատվություն է ստացվել։ Առաջարկում ենք պահպանել և կարգավորել այդ հնարավորությունը՝ հաշվի առնելով այդ մեխանիզմի կողմից առաջարկվող ճկունությունը և արձագանքի հնարավորությունը, երբ, օրինակ, կան այլ ձևական (ֆորմալ) խնդիրներ։ Առաջարկը չի ընդունվել։ Նման դեպքերում աջակցող միջոցները տրամադրվում են դիմումի համաձայն և սույն նախագծում նախատեսելու անհրաժեշտությունը բացակայում է։
11 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Առաջարկում ենք նախագծով սահմանել հնարավորություն, որի համաձայն տեղական ինքնակառավարման մարմինը կարող է տրամադրել լրավճարներ կամ սուբսիդիաներ այնպիսի աջակցող միջոցների տրամադրման համար, որոնք ներառված չեն ցանկում, սակայն անհրաժեշտ կարող են լինել հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքի իրավունքն ապահովելու համար: Այս կարգավորումը նաև կարող է կիրառելի լինել այն քաղաքացիների համար, որոնք հայտնվել են կյանքի դժվարին իրավիճակում, այդ թվում՝ սոցիալապես անապահով են։ Առաջարկը չի ընդունվել։ Ցանկում չներառված պարագաները սուբսիդիաներով կամ հավելավճարով կարող են տրամադրվել առանց այս կարգի դրույթների։
12 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծով անհրաժեշտ է սահմանել աջակցող միջոցը վերանորոգման հանձնելու պարագայում ժամանակավոր աջակցող միջոց օգտագործելու պայմանները: Առաջարկը չի ընդունվել։ Նախագծով սահմանված է ժամանակավոր օգտագործման համար աջակցող միջոցի տրամադրման պայմանները։
13 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Նախագծի համաձայն՝ ժամանակավոր օգտագործման համար աջակցող միջոց տրամադրվում է անձի բնակության վայրի առաջնային բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացնող կամ մասնագիտացված բժշկական կազմակերպության կողմից տրված մասնագիտական եզրակացության հիման վրա: Առաջարկում ենք հստակեցնել, թե որ դեպքերում և ինչ ընթացակարգով է կազմակերպվելու գործընթացը։ Առաջարկն ընդունվել է։ Համապատասխան բաժինը լրացվել է նոր կետով (67-րդ)։
14 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Առաջարկում ենք սահմանել որակավորված կազմակերպությունների կողմից պայմանագրային պարտավորությունները կատարելու մշտադիտարկման և վերահսկողության գործուն մեխանիզմներ, այդ թվում՝ նրանց վերաբերյալ բողոքներ քննելու կարգը։ Առաջարկը չի ընդունվել։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2023 թվականի նոյեմբերի 16-ի N 170-Ա/1 հրամանի համաձայն, նախարարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ ստուգել ծառայությունների մատուցման ընթացքը և աջակցող միջոցի որակը և այլն։ Միաժամանակ, նախարարությունն իր տարեկան ծրագրերով իրականացնում է նախարարության կողմից մատուցվող և համակարգվող ծառայությունների մշտադիտարկում։
15 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Հաշվի առնելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ անհրաժեշտ է հավելված 2-ում՝ աղյուսակում, խուսափել որևէ ընկերության կողմից տրամադրվող աջակցող միջոցի «բրենդային» անվանումն օգտագործելուց։ Ուստի, առաջարկում ենք «Քայլաբեր» բառը փոխարինել տվյալ աջակցող միջոցի անվանումով։ Առաջարկն ընդունվել է։ «Քայլաբեր» բառը փոխարինվել է «քայլքի իմիտատոր» բառերով։
16 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.02.2024 19:45:31 Ցանկից անհրաժեշտ է հեռացնել այն ապրանքները, որոնք չեն համապատասխանում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի սահմանմանը, այդ թվում՝ բժշկական միջամտության փոխպատվաստվող լինելու հիմքով։ Առաջարկը չի ընդունվել։ Հստակեցված չէ, թե որ ապրանքների մասին է։ Այդպիսիք ցանկում առկա չեն։