1. Նախագծով առաջարկվում է ՀՀ 2023 թվականի սեպտեմբերի 13-ի ՀՕ-275-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն հաստատել աջակցող միջոցների տրամադրման և վերանորգման պայմանները ու կարգավորումները, ուժը ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշումը, իսկ վերականգնողական օգնության տրամադրմանն առնչվող այլ դրույթները կսահմանվեն «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո։ Ընդ որում, հարկ է նշել, որ ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշմամբ վերականգնողական օգնության վերաբերող դրույթները իրավակիրառ պրակտիկայում չեն իրագործվել, հետևաբար դրանք լիովին կվերանայվեն,
2. Լրացվել են աջակցող միջոցների վերանորգմանը վերաբերող դրույթներ, մասնավորապես՝ աջակցող միջոցների վերանորոգումն իրականացնելու համար անհրաժեշտ է Միասնական սոցիալական ծառայության եզրակացությունը։
3. 44-օրյա պատերազմի հետևանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց աջակցող միջոցներ տրամադրելու նպատակով սահմանվել էր հատուկ ընթացակարգ, սակայն ներկայումս դրա անհրեշտությունը բացակայում է և հետևաբար չի նախատեսվել նախագծում․
4. Լսողական սարք կրելու իրավունք ունեցող անձինք շատ դեպքերում լսողության խնդիր են ունենում թե ձախ, թե աջ ականջում։ Սակայն մասնագետների եզրակացությամբ նրանք կարող են կրել մեկ կողմից լսողական սարք, եթե այն իր ֆունկցիոնալությամբ հզոր է։ Հետևաբար, նախագծով բացառություն է սահմանվում՝ մասնագետի եզրակացության հիման վրա և անձի ցանկության դեպքում նա 2 հավաստագրով կարող է ստանալ 1 ավելի հզոր լսողական սարք։
5. Հավաստագրի հիման վրա տրամադրվող աջակցող միջոցների ցանկը համալրվում է նոր անուններով (ծնկահոդի էկզարտիկ ֆունկցիոնալ պրոթեզ և կոնքազդրի էկզարտիկ ֆունկցիոնալ պրոթեզ), իսկ առանց հավաստագրի տրամադրվող միջոցների ցանկում՝ ստորին վերջույթի պրոթեզի պատյանը։
6. ՀՀ կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-Ն որոշումն ամբողջությամբ ուսումնասիրվել է և դրա արդյունքում խմբագրվել են նույնաբովանդակ դրույթներ պարունակող կետերը։
|