Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի N1761-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1761-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման  անհրաժեշտությունը

Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի N 1761-Ն որոշումը վերաբերում է օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների (ֆտորացված գազեր) ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության  հաշվառման հետ կապված հասարակական հարաբերություններին: Գործող իրավակարգավորումների համաձայն՝  հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունը ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ներկայացվում է մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը՝ համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի նախկինում գործող ձևակերպման:

Հաշվի առնելով այն, որ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ տնտեսավարողները նշված հաշվետվությունը պետք է ներկայացնեն ոչ թե մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը, այլ մինչև փետրվարի 1-ը, ծագել է իրավական անհրաժեշտություն՝ համապատասխանեցնելու ենթաօրենսդրական ակտով սահմանված ժամկետը օրենքով գործող ժամկետին:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

     Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող օրենքի և կառավարության     համապատասխան որոշման ներդաշնակեցում:

 

  1. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների

Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։

  • Discussed

    23.01.2024 - 07.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Nature protection, Economy

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2086

Print