Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի N1761-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ
-
2 - Կողմ
-
15 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1761-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 28-ի N 1761-Ն որոշումը վերաբերում է օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների (ֆտորացված գազեր) ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին հաշվետվության հաշվառման հետ կապված հասարակական հարաբերություններին: Գործող իրավակարգավորումների համաձայն՝ հաշվետու տարվա տարեկան հաշվետվությունը ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների կողմից ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն ներկայացվում է մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը՝ համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի նախկինում գործող ձևակերպման:
Հաշվի առնելով այն, որ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ տնտեսավարողները նշված հաշվետվությունը պետք է ներկայացնեն ոչ թե մինչև հաջորդ տարվա փետրվարի 25-ը, այլ մինչև փետրվարի 1-ը, ծագել է իրավական անհրաժեշտություն՝ համապատասխանեցնելու ենթաօրենսդրական ակտով սահմանված ժամկետը օրենքով գործող ժամկետին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող օրենքի և կառավարության համապատասխան որոշման ներդաշնակեցում:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների
Նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի։
-
Քննարկվել է
23.01.2024 - 07.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բնապահպանություն, Էկոնոմիկա
-
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 2069
Տպել