Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Մարիամ Խաչատրյան 01.02.2024 23:59:02 Ճիշտը <<Հայոց պատմություն>> ֊ ն է։ Ցանկալի է դիտարկումը ներկայացնել համապատասխան հիմնավորմամբ:
2 Հասմիկ Եղիազարյան 02.02.2024 00:00:09 Հորդորում եմ չընդունել նախագիծը։ Մենք դարեր շարունակ պայքարել ենք մեր պետականության,մեր ազգի պահպանման ու հայոց պատմության համար,որ ոչ մի դրվագ չմոռացվի։Ուստի կոչ եմ անում դեմ քվեարկել այս նախագծի համար։ Վերաբերելի չէ:
3 Alla Hovhannissyan 02.02.2024 00:35:06 Հայ ժողովրդի պատմություն սարքեք, պրծեք։ Դեմ եմ "Հայաստանի պատմություն" փոխելուն, դա հիմնավորված չէ և չի ընդհանրացնում ամբողջ մեր պատմությունը, քանի որ բացի Հայաստանից մեր ժողովուրդը ուրիշ պատմություն էլ ունի, ուրիշ պետություններ էլ ուներ։ Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ:
4 Lilit Petrosian 02.02.2024 00:40:14 Պահպանել Հայոց Պատմություն Ընդունվել է ի գիտություն:
5 Hmayak Arakelyan 02.02.2024 01:51:23 Հայաստանը շատ նեղ հասկացություն է: Փաստորեն սրանով մենք չենք ընդունոմ‘ Վանի թագավորություն մ.թ.ա. 859-585 - Երվանդունիների թագավորություն մ.թ.ա. 570-201 - Արտաշեսյանների թագավորություն մ.թ.ա. 189-1 - Արշակունիների թագավորություն 54-428 - Բագրատունիների թագավորություն 885-1045 - Կիլիկյան Հայաստան 1080-1375 - Զաքարյան իշխանապետություն քանի ոչ մեկի անվան մեջ հիշատակված չէ Հայաստան բառը: Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է հիմնավորման մեջ:
6 Շահեն Շահինյան 02.02.2024 09:20:24 Նախագծի հիմնավորումը շատ թերի է և ընդհանրապես կապ չունի փոփոխության հետ։ Անգամ հիմնավորման մեջ որպես համեմատություն այլ երկրների հետ բերված են հղումներ առևտրային կայքերից, և ոչ մի հիմնավորում պաշտոնական աղբյուրներից։ Օրինակ ձեր ներկայացրած հղմամբ անցնելիս Իտալիայում կիրառվող դասագրքի վերաբերյալ, հենց 2-րդ նկարից գրքի վրա գրված է Իտալական պատմություն այլ ոչ թե Իտալիայի։ Իսկ Վրաստանի օրինակում ընդամենը լրատվական կայք է։ Իսկ Չինաստանի վերաբերյալ հիմնավորման մեջ կիրառել https://aliexpress.ru հղումը անգամ վիրավորական է։ Առաջարկը հետևյալն է հանել շրջանառությունից այս փոփոխությունը և կազմակերպել լայն հասարարական և մասնագիտական քննարկում ներգրավելով ոլորտի մասնագետներին։ Կամ ընդհանրապես չփոփոխել։ Նախագիծը շրջանառելու պահին տվյալ կայքերը համապատասխանել են ներկայացվող բովանդակությանը:
7 Մարիաննա Նիկողոսյան 02.02.2024 10:38:16 "Հայաստանի պատմություն" անվանումը խիստ նեղացնում է այն տվյալ երկրի հետ կապված պատմությանը։ Մինչդեռ "Հայոց պատմություն" անվանումը շատ ավելի ընդգրկուն է և ներառում է հայոց/հայ ազգի պատմությունը վաղնջական ժամանակներից մինչև ներկա օրեր, ինչպես նաև ընդգրկում է հայոց/հայ ազգի պատմությունը կապված այլ ազգերի հետ և տարածաշրջանային զարգացումների։ Ձեր դիտարկումը կքննարկվի:
8 Նարինե Հովհաննիսյան 02.02.2024 12:29:19 «Հայոց պատմություն» առարկան « Հայաստանի պատմություն» վերանվանելու վերաբերյալ նախագիծը ուսումնասիրելով ներկայացնում եմ նախագծի վերաբերյալ իմ կարծիքը։ Նախագիծը համարում եմ անիմաստ,քանի որ « Հայոց պատմություն» անվանումը չի խոչընդոտում Հայաստանի պետականության մասին դասագրքում փաստեր ներառելուն։ Բայց եթե առարկան վերանվանվի «Հայաստանի պատմություն» դա իր մեջ ունի վտանգներ,որ կներառի միայն Հայաստանի ներկայիս սակավահող տարածքը, ներկայիս վատ վիճակը ։Այդ կերպ դուրս կմղվի պատմությունից հայ ժողովրդի անցած ու կերտած դարավոր պատմությունը։ Դիտարկելով նաև նախագծի վերաբերյալ հիմնավորումները,հուսալով,որ դրանք իսկապես ունեն պետականամետ ուղղվածություն, ուզում եմ հանդես գալ առաջարկով,որ առարկան վերանվանվի « Հայաստանի և հայ ժողովրդի» պատմություն։ Իսկ ներկայիս նախագծին արտահայտվում եմ դեմ։ Նարինե Հովհաննիսյան Նախագծի վերաբերյալ Ձեր դիտարկումը կքննարկվի:
9 Նարինե Հովհաննիսյան 02.02.2024 12:30:46 «Հայոց պատմություն» առարկան « Հայաստանի պատմություն» վերանվանելու վերաբերյալ նախագիծը ուսումնասիրելով ներկայացնում եմ նախագծի վերաբերյալ իմ կարծիքը։ Նախագիծը համարում եմ անիմաստ,քանի որ « Հայոց պատմություն» անվանումը չի խոչընդոտում Հայաստանի պետականության մասին դասագրքում փաստեր ներառելուն։ Բայց եթե առարկան վերանվանվի «Հայաստանի պատմություն» դա իր մեջ ունի վտանգներ,որ կներառի միայն Հայաստանի ներկայիս սակավահող տարածքը, ներկայիս վատ վիճակը ։Այդ կերպ դուրս կմղվի պատմությունից հայ ժողովրդի անցած ու կերտած դարավոր պատմությունը։ Դիտարկելով նաև նախագծի վերաբերյալ հիմնավորումները,հուսալով,որ դրանք իսկապես ունեն պետականամետ ուղղվածություն, ուզում եմ հանդես գալ առաջարկով,որ առարկան վերանվանվի « Հայաստանի և հայ ժողովրդի» պատմություն։ Իսկ ներկայիս նախագծին արտահայտվում եմ դեմ։ Նարինե Հովհաննիսյան Ձեր կողմից ներկայացված դիտարկումների պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ:
10 Tigran Muradyan 02.02.2024 12:57:29 Դեմ եմ Ընդունվել է ի գիտություն:
11 Կարեն Աբրահամյան 02.02.2024 13:43:41 Կարծում եմ ՚՚Հայոց՚՚ բառի մեջ որևէ խնդիր չկա, ավելի ճիշտ կլինի առարկայի բովանդակության վրա աշխատել և կատարելագործել: Ընդունվել է ի գիտություն:
12 Մհեր Մեհրաբյան 02.02.2024 19:35:16 Խնդիրը պետք է դիտարկել ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ հարթության մեջ։ Քաղաքական հարթության մեջ ոչ միայն լուծումներ չկան առօրեական դարձած ծանր խնդիրներին, այլև յուրաքանչյուր սահմանում (օրինակ՝ Մարդ, Ազգ, Հայրենիք, Ապրել, Զոհվել, Հայաստան, Հայկական և այլն) դառնում է մեծ և անլուծելի խնդիր։ Քաղաքակրթության պատմության մասին է խոսքը և ուրեմն "ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ"։ ԱՅՈ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ԻՍԿ ՔԱՆԻ ՈՐ ադրբեջանը և թուրքիան ՉԵՆ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՒՍՏԻ ՆՐԱՆՔ ՉԵՆ ԿԱՐՈՂ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՈՒՆԵՆԱԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ։ "ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ" ! Մհեր Մեհրաբյան Հերոս՝ Արեն Մեհրաբյանի հայր Ձեր դիտարկումը կքննարկվի:
13 Ռուզաննա Իսրայելյան 02.02.2024 20:48:39 միանշանակ պետք է կոչվի ժամանակին համահունչ - Նիկոլի թվի պատմություն, և վերջ
14 Մարգարիտ Պողոսյան 02.02.2024 21:05:56 Բարև ձեզ, ես նույնիսկ դեմ եմ մեր պետության Հայաստան անվանմանը, կողմնակից եմ ավելի շուտ Հայք անվանը։ Հետևաբար, ինձ համար Հայաստանի պատմությունը բոլորովին չի նույնականացվում Հայոց պատմության հետ, այլ սահմանափակում է այն վերջին հարյուրամյակի շրջանակներում։ Ինչ վերաբերում է մյուս բերված հղումներին․ Հնդկաստանի պարագայում անգլերենով գրված է Հնդկական պատմություն, այլ ոչ թե Հնդկաստանի, իսկ համեմատությունն այլ եվրոպական երկրների՝ Անգլիայի /և ոչ թե Բրիտանիայի/ կամ Իտալիայի հետ, կարծում եմ բոլորովին տեղին չէ, իսկ Ղազախստանինը պետք չէ, որ մեզ օրինակ ծառայի։ Շնորհակալություն Ձեր դիտարկումը կքննարկվի:
15 Lusine Ayvazyan 02.02.2024 22:24:12 Դեմ եմ նախագծին: Հայոց պատմությունը, մեր հայ ազգի արմատներից մինչև մեր օրերի պատմությունն է։ Հայոց պատմություն առարկան իրոք պետք է դասավանդվի որպես ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ: Ընդունվել է ի գիտություն:
16 Edgar Minasyan 02.02.2024 22:28:01 «Հայաստան» անվանումը մեր ներկա պետականության անունն է։ Հայ ազգը շատ ավելի հին է, քան նախագծի հեղինակների կողմից բերված պետությունների ներկայիս ժողովուրդների օրինակները։ Զարմանում եմ, թե ու՞մ միտքն է եղել որպես օրինակ բերել ասենք Լեհաստանը։ Պետականության անվանումները փոխվել են և ով իմանա, հնարավոր է էլի փոխվեն, դա չպիտի ազդի ժողովրդի վրա, ով առանց ինչ-որ անվանափոխությունների, ուղղակի պիտի ունենա պետականություն ունենանալու կենսական անհրաժեշտության բարձր գիտակցություն։ Ինչպես եք մտածում «Հայաստանի պատմություն» անվան տակ դասավանդել Վանի թագավորություն/Ուրարտու, Նաիրի, Հայք ... Կիլիկիան էլ է պետականություն ու բուն Հայաստանի պատմական ու ներկա տարածքից դուրս։ Ճի՞շտ է արդյոք Հայաստանի պատմություն առարկայի մեջ դասավանդել Կիլիկիայի թագավորություն։ Սրանով նաև ապագա սերունդերից ավելի ենք հեռացնում մինչև մեր իմացած Հայաստանն ընկած դարերի հետքը, որով մենք ապացուցում ենք մեր հնագույն ազգ լինելն ու մեր ունեցած իրավունքները։ Վարչապետի այն պնդումը, թե «հայոց»-ը նկարագրում է պետականություն չունեցող ժողովրդի պատմություն պետականության դրվագներով, իսկ «հայաստանի»-ն պետականություն ունեցող ժողովրդի պատմություն, պետականություն բացակայության դրվագներով, գեղեցիկ նկարագություն է, բայց միայն այդքանը։ Ես էլ եմ լավ հասկանում այդ նախադասությունն ու այդ գաղափարը, բայց ինձ համար «հայոց»-ը «հայաստան»-ի փոխելը ոչնչով չի բարձրացնում իմ մեջ պետականություն ունենալու կարևորութունը։ Դա պետք է զուտ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ, ՆԵՐԴՆԵԼ սկսած մանկապարտեզից... Առաջարկը կքննարկվի:
17 Սամվել Հայրապետյան 02.02.2024 22:39:24 Կամենում եմ Հայերեն տպագրության մասին օրինակներ բերել։ Հայերեն առաջին տպագիր տեքստը 1475[4] թվականին Մայնցում լույս տեսած Յոհան Շիլդբերգերի «Ուղեգրություններ» գրքում (մի քանի գլուխ նվիրված է Հայաստանին) զետեղված լատինատառ «Հայր մեր» աղոթքն է։ Հայերեն «Հայր մեր» աղոթքը Յոհան Շիլդբերգերին սովորեցրել են ղարաբաղի հայերը 1420 թվականին[5]։ DAS ARMENISCH (ERMENISCH) PATER NOSTER Har myer ur erqink; es sur eytza annun chu; ka archawun chu; jegetzi kam chu [worpes] hyerginckch yer ergory; [es] hatz meyr anhabas tur myes eisor; yep theug meys perdanatz hentz myengkch theugunch meyrokch perdapanatz; yep my theug myes y phurtzuthiun; haba prige myes y tzscharen. Amen 1486 թվականին նույն քաղաքում Բրայդենբախի հրատարակած գրքերից մեկում տեղ է գտել հայերեն փայտափորագիր այբուբենը, որը մեսրոպյան տառերի առաջին տպագիր օրինակն է[7]։ Հռոմի պապից հայերեն գրքեր տպագրելու թույլտվություն ստանալով՝ Հակոբ Մեղապարտը Վենետիկում կահավորել է տպարան, ըստ իր գծագրած նմուշների՝ ձուլել է տվել հայերեն տպատառեր և սկսել տպագրել իր մոտ եղած ձեռագիր մատյանները։ 1512 թվականին Մեղապարտը լույս է ընծայել հայերեն առաջին տպագիր գիրքը՝ Ուրբաթագիրքը, որը միջնադարյան աղոթագիրք-բժշկարան է. գրքում, ի թիվս այլ բնագրերի, զետեղված է նաև Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի 41-րդ գլուխը։ «Պատարագատետր»-ը՝ Հայաստանյան եկեղեցու պատարագի գիրքը, «Տաղարան»-ը՝ հոգևոր և աշխարհիկ երգերի ժողովածու, «Աղթարք»-ը՝ աշխարհիկ բնույթի գիրք, «Պարզատումար»-ը՝ և՝ աշխարհիկ, և՝ եկեղեցական։ Հակոբ Մեղապարտի գրքերը տպագրված են բարձր որակով, ունեն զարդեր, պատկերներ։ Հակոբ Մեղապարտի տպագրական ավանդները շարունակեցին Աբգար Թոխաթեցին, Սուլթանշահ Թոխաթեցին, Հովհաննես Տերզնցին[11]։ Եվ քանի դեռ Հայաստանում տպարաններ չկային, ստիպված էին գրքեր տպագրել Եվրոպայում և փոխադրել Հայաստան ու հայաբնակ այլ վայրեր։ 1513 թվականին Հակոբ Մեղապարտը հրատարակել է ևս 4 գիրք (ըստ տպագրման հերթականության)՝ Պատարագատետր (պատարագի արարողության ծիսակարգային ձեռնարկ), Աղթարք (պարունակում է աստղագուշակություն, միջնադարյան զանազան սնահավատություններ և բժշկարան), Պարզատումար (36 տարիների օրացույց է և գուշակություններ), Տաղարան (միջնադարյան հայ հեղինակների՝ Ներսես Շնորհալիու, Ֆրիկի, Մկրտիչ Նաղաշի, Հովհաննես Թլկուրանցու և ուրիշներ ստեղծագործությունների ժողովրդական)։ Տեսնում ենք, որ առաջին տպագիր գրքերը Հայաստանի պետության տարածքում չեն տպագրվել, պետություն չենք էլ ունեցել։ Վերը շարադրվածը ինչպես կոչել Հայոց պատմության մաս թե Հայաստանի պատմության մաս։ Դարեր շարունակ պետություն չենք ունեցել, բայց հայերի միտքը գործել է,ստեծագործել հանուն հայերի և ապագա Հայաստանի։ Առաջնայինը խոսքն է, այն ի վերջո նյութականանում է, ասելով Հայաստանի պատմություն, մերժում ենք փաստորեն Հակոբ Մեղապարտի գործունեությունը, մերժում ենք գաղութարար պետությունների դեմ ազատագրական պայքարի պատմությունը, քանի որ այդ պայքարը չի եղել Հայաստան պետության տարածքում։ Մեր պատմությունը Միայն Հայաստանի աշխարհագրական տարածքի պատմությունը չի։ Մի աննորմալ, անհասկանալի նախագիծ է, որին կտրականապես դեմ եմ։ Ձեր վերլուծությունը կդիտարկվի:
18 Arusyak Mirzoyan 03.02.2024 00:00:31 Հայ ժողովրդի պատմությունը չի սահմանափակվում միայն Հայաստանի պետականություն ունեցած տարիների պատմությամբ Դիտարկման վերաբերյալ պարզաբանումը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ:
19 Անտիկա Վարդազարյան 03.02.2024 00:17:31 Չփոխել Ընդունվել է ի գիտություն:
20 Սյուզաննա Դավթյան 03.02.2024 10:13:46 Թույլ տվեք մենք որոշենք ինչն է մեր երեխաների համար լավ,ինչը վատ Վերաբերելի չէ:
21 Անահիտ Թորոսյան 03.02.2024 13:16:58 ՀԱՅ ԱԶԳԻ ՊԱՏՄՈՒԹՑՈՒՆ Առաջարկը կքննարկվի:
22 Լուսինե Խաչատրյան Լուսինե 03.02.2024 14:00:51 Այս տրամաբանությամբ վաղն էլ կառաջարկվի «հայ»-ն էլ փոխել «հայաստանցի» Հայոց լեզու՞ն ինչպես եք փոխարինելու՞ Վերաբերելի չէ:
23 Հայկ Աղաջանյան 03.02.2024 14:33:34 Դեմ եմ Ընդունվել է ի գիտություն:
24 Արփինե Ղուկասյան 03.02.2024 14:35:10 Դեմ եմ նախագծին։ Ընդունվել է ի գիտություն:
25 Արփինե Ղուկասյան 03.02.2024 14:35:13 Դեմ եմ նախագծին։ Ընդունվել է ի գիտություն: