Add to favourites
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 439-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
11510 - Agree
-
11892 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Լուսինե Մելիքյան 05.02.2024 16:47:03 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
2 | Անուշ Հարությունյան 05.02.2024 17:56:03 | Ես դեմ եմ ,իմ երեք երեխաների հետ միասին մենք կարծում ենք,որ Հայոց֊ը պետք է մնա ՀԱՅՈՑ։ | Ընդունվել է ի գիտություն: | |
3 | Տիգրան Միքայելյան 05.02.2024 18:21:06 | Առաջարկում են թողնել անվանումը Հայոց պատմություն. Նախ կիրառվող "Հայոց" եզրույթը փոխարինելն է շատ բացասական արձագանքներ առաջացնում հասարակության մեջ և հետո նման փոփոխությունների համար շոշափելի գումարներ են ծախսվում պետ. բյուջեից սակայն ստացված արդյունքը որևէ կերպ չի անդրադառնում ընկալման և առարկայի կիրառական չափորոշիչների վրա։ Այլ կերպ ասած եթե ամեն ինչ աշխատում է ներկայիս վիճակով և չկա որևէ խոչընդոտ, ինչու փոփոխել? | Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ: | |
4 | Նարինե Չախալյան 05.02.2024 18:25:54 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
5 | Անի Վարդանյան 05.02.2024 18:26:07 | Անի Վարդանյան Հայոց պատմություն եզրույթը շատ ավելի ընդգրկուն է, քան Հայաստանի պատմությունը: Անընդունելի է նման եզրույթի փոխարինումը: | Ձեր առաջարկը կդիտարկվի: | |
6 | Lusine Gasparyan 05.02.2024 19:58:56 | Դեմ Եմ! | Ընդունվել է ի գիտություն: | |
7 | Արթուր Հայթայան 05.02.2024 20:12:13 | Ազգայինը` համամարդկայինի անբաժան մասն է։ | Վերաբերելի չէ: | |
8 | Լիլիթ Հարությունյան 05.02.2024 20:51:58 | «Հայոց» պատմությունը շատ ավելի ընդգրկուն է, և ներառում է մեր ժողովրդի պատմությունը նախապետական շրջանում: Ուրարտուի և Մեծ Հայքի պատմությունը չի կարելի դուրս թողնել: Փոխարինել այն «Հայաստանի» պատմությամբ, որը վերաբերվում է համեմատաբար նոր շրջանին, դուրս է թողելու դասավանդումից Հայոց պատմության զգալի մասը: Կտրականապես դեմ եմ: Սա հակագիտական և հակահայկական մոտեցում է: | Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ: | |
9 | Արա Գրիգորյան 05.02.2024 21:15:50 | Առաջարկում եմ անվանել «Հայ ժողովրդի պատմություն», որ կներառի հայ ժողովրդի պատմությունն առաջացումից մինչև մեր օրերը: «Հայաստանի Հանրապետության պատմությունը» դիտարկել որպես առանձին մասնագիտական առարկա: Այն կներառի 19-րդ դարի վերջից սկսած ժամանակաշրջանը (այդ թվում 19-րդ դարի ռուս-թուրքական և ռուս-պարսկական պատերազմները): | Առաջարկը կդիտարկվի: | |
10 | Արայիկ Դարբինյան 05.02.2024 21:43:59 | Դեմ եմ։ Առաջարկում եմ փոփոխել, վերախմբագրել ՀՊՉ-ի համապատասխան հոդվածները Հայոց պատմության ընդգրկումով։ ՀՊՉ-ն ժամանակավոր է Հայոց պատմությունը՝ հազարամյա։ | Առաջարկը կդիտարկվի: | |
11 | Gayane Movsisyan 05.02.2024 22:15:45 | Կատեգորիկ դեմ եմ: | Ընդունվել է ի գիտություն: | |
12 | Armen Tonoyan 05.02.2024 22:21:45 | Դեմ եմ և Վերջ: | Ընդունվել է ի գիտություն: | |
13 | Մովսիսյան Մարինա 05.02.2024 22:29:33 | Դեմ եմ: | Ընդունվել է ի գիտություն: | |
14 | Սոնա Ժամկոչյան 05.02.2024 22:32:43 | եթե փոխեք Հայաստանի պատմություն, իսկ նախքան Հայաստան պետություն ունենալը ողջ պատմությունը հայոց ջնջելու եք իբր չի էլ եղել, օրինակ Ուրարտուական ժամանակաշրջանը և նմանատիկ ուրիշները, ի՞նչ եք անելու: Միանշանակ դեմ եմ: | Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ: | |
15 | Arevik Mailyan 05.02.2024 22:46:27 | Դեմ եմ | Ընդունվել է ի գիտություն: | |
16 | ԱՍՏՂԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ 05.02.2024 23:15:16 | Հայոց պատմություն կամ հայ ժողովրդի պատմություն, հայ էթնոսի պատմություն, որը կիրառելի է եղել ,որպես Հայաստանի պատմություն ։ Ժամանակագրական առումով բաժանվում է մի քանի դարաշրջանների։ Այդ բաժանումն անվանում են պարբերացում։ Ներկայումս Հայոց պատմության պարբերացումը կատարվում է հետևյալ սկզբունքով. Հնագույն շրջան - անհիշելի ժամանակներից մինչև Վանի թագավորության անկումը Հին շրջան - Երվանդունիների թագավորության կազմավորումից մինչև քրիստոնեության հռչակումը պետական կրոն Միջնադար - քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց մինչև հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը (վաղ, զարգացած և ուշ միջնադար) Նոր շրջան - սկսվում է հայ ազատագրական շարժումներով և հասնում մինչև Հայաստանի առաջին Հանրապետության հռչակումը։ Նորագույն շրջան - ընդգրկում է Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ Հանրապետությունների, ինչպես նաև Արցախի պատմությունը։ Ի ՊԱՏԱՍԽԱՆ Հայոց Պատմություն ,անվանումն ավելի ընդգրկուն է ,բովանդակային առումով ,որովհետև այն իր Հնագույն շրջանում ընդգրկում է ողջ Մեծ Հայքի պատմությունը ։Իսկ Նորագույն շրջանում ընգրկում է Արցախի պատմությունը ։ Հետևաբար , Հայոց պատմություն առարկայի անվանումը փոխարինելով Հայաստանի պատմություն անվամբ ,ինքնաբերաբար ,պատմության էջերից դուրս են մղվում Արցախի և Արևմտյան Հայաստանի պատմությունը ։Եթե կառավարության որոշումն է ,փոխել առարկայի անվանումը ,այն հիմնավորելով ,որպես պետականության ամրապնդմանն ուղղված քայլ ,ապա այս պարագայում ,ՀՀ կառավարությունը երախշավորու՞մ է ստեծել դասագիրք ,,Արցախի պատմություն ,, և ,,Արևմտյան Հայաստանի պատմություն ,,անվամբ ,որպեսզի հայ սերունդները ստանան համապատասխան գիտելիքներ Արցախի և Արևմտյան Հայաստանի պատմության վերաբերյալ ,չէ՞ որ Հայաստանի դպրոցներում կրթություն են ստանում հազարավոր արցախցի երեխաներ ,և ի վերջո Արևմտյան Հայաստանը ,կամ Մեծ Հայքը բոլոր հայերի հայրենիքն է ։ Այսպիսով ,ես՝Աստղիկ Մարգարյանս ,որպես ՀՀ քաղաքացի և որպես պատմություն առարկան դասավանդող ուսուցիչ ,բացասական եմ վերաբերվում նման փոփոխությանը։ Հարգանքով ՝Հորբատեղի հիմնական դպրոցի ուսուցչուհի ՝Աստղիկ Մարգարյան։ | Ձեր առաջարկը կդիտարկվի: | |
17 | Hamlet Grigoryan 06.02.2024 01:26:31 | Դդում թ՞ե դդմիկ | Վերաբերելի չէ: | |
18 | Լուսինե Ժամհարյան 06.02.2024 09:44:55 | Ինձ համար Հայոց Պատմություն բառակապակցությունը ավելի լայն եւ իմաստալից է Հայաստանի Պատմություն, քանզի պատմականորեն հայերը ձեւաէորվել եւ կայացել են Հայոց աշխարհում այլ ոչ թե միայն Հայաստանում, որը կարող է դիտարկվել 29800 կմ2 սահմաններում | Ձեր դիտարկման պատասխանը ներկայացված է նախագծի հիմնավորման մեջ: | |
19 | Գևորգ Նազարյան 06.02.2024 10:00:42 | Ներկայացված նախագիծը միանշանակ անընդունելի է։ Այն թերևս ընդունվելու դեպքում կհամարվի Հայոց պատմության ամենախայտառակ էջերից մեկը։ "Հայոց" բառն իր իմաստային և բովանդակային առումով ներառում է թե հայ ժողովրդին, և թե Հայաստան պետությունը։ Հայտնի է, որ եղել են ժամանակաշրջաններ և հայերը պետականություն չեն ունեցել։ Սակայն այդ ժամանակաշրջանների հայ ժողովրդի պատմությունը լի է կարևորագույն և հետաքրքիր պատմական փաստերով։ Հետևապես, միանում եմ բազմաթիվ կարծիքներին և առաջարկում եմ հաշվի առնել գիտական հանրության հիմնավոր կարծիքները, առարկայի անունը թողնել անփոփոխ՝ "Հայոց պատմություն". | Ձեր առաջարկը կդիտարկվի: | |
20 | Անահիտ Մկրտչյան 06.02.2024 10:22:42 | Համաձայն չեմ, դեմ եմ նախագծին։ Չեմ կարողանում քվեարկել դեմ։ | Ընդունվել է ի գիտություն: | |
21 | Կարապետ Միքայելյան 06.02.2024 10:47:28 | . | Վերաբերելի չէ: | |
22 | Tatul Tat 06.02.2024 11:18:42 | Ես դեմ եմ դրան | Ընդունվել է ի գիտություն: | |
23 | Albert Asatryan 06.02.2024 11:20:49 | Հայոց պատմություն նշանակում է հայերի պատմություն, որն ավելի լայն հասկացություն է և իր մեջ ներառում է ոչ միայն բուն Հայաստանի պատմությունը, այլ մեր ժողովրդի գրեթե 4 հազարամյա պատմությունը՝ այդ թվում Հայկյանները, Ուրարտուն, Երվանդունիները, Արտաշեսյանները, Արշակունիները, Բագրատունիները, Ռուբինյանները (Կիլիկյան թագավորությունը), հայ առաքելական եկեղեցու պատմությունը, այն ժամանակաշրջանները, երբ պետականություն չենք ունեցել, գաղթոջախները, մշակույթը և այլն։ Ի դեպ, մեր ժողովրդի համար շատ կարևոր իրադարձություններ տեղի են ունեցել այն ժամանակներում, երբ մենք պետականություն չենք ունեցել, կամ ունեցել ենք, բայց ոչ անկախ։ Առարկայի անունը փոխելով Հայաստանի պատմություն, մենք մեխանիկորեն դուրս ենք թողնում մեր պատմության հսկայական մի ժամանակահատված, առանց որի չենք կարող կրթել և ձևավորել հայ հայրենասեր և հայկական արժեքներ կրող անձի։ Ընդհանրապես Հայաստան անունը միշտ չի, որ օգտագործվել է հայ ժողովրդին ու մեր հայրենիքը անվանելու համար։ Հին ժամանակներում այն գրեթե չի էլ օգտագործվել։ Տարբեր ազգեր, ինչպես և մենք ինքներս մեզ անվանել ենք տարբեր կերպ, այդ թվում՝ Հայասա, Արատտա, Հայք, Արմենիա, Արմինա և այլն։ Վարչապետի այն պնդումը, որ հայոց պատմությունը մեր ժողովրդի ոչ պետականություն ունեցող ժամանակաշրջանի պատմությունն է, չունի որևէ կապ իրականության հետ։ Հայոց պատմությունը կարելի է վերանվանել հայ ժողովրդի պատմություն, հայերի պատմություն, հայկական պետականությունների պատմություն, բայց ոչ Հայաստանի պատմություն։ Այս ոչ հայամետ նախագիծը կարող է հիմք դնել հայոց պատմության մոռացությանը և մեր ազգի ձուլմանը։ | Ձեր առաջարկը կդիտարկվի: | |
24 | Julieta Kchanyan 06.02.2024 11:39:13 | Իբրև պատմագետներ և պատմության ուսուցիչներ՝ մենք խորապես մտահոգված ենք «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» նախագծով և նման որոշումը համարում ենք չհիմնավորված։ Միևնույն ժամանակ հարցի քաղաքականացումը հաճախ ուշադրությունը շեղում է բովանդակային կողմից՝ անհարկի շահարկումների տեղիք տալով։ Կարծում ենք՝ խնդրի շուրջ անհրաժեշտ էր նախաձեռնել քննարկումներ և խորհրդակցություններ պատմագիտական և մանկավարժական լայն հանրույթի հետ՝ նախքան որոշման նման նախագծի հանգելը։ Միջոցառման իրականացման անհրաժեշտությունն ու նպատակը մեզ համար անհասկանալի են, քանի որ Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ և 35-րդ կետերի սահմանումներում նշված բովանդակային անհամապատասխանությունը մեզ համար տեսանելի չէ։ Ամբողջությամբ կիսում ենք մասնագիտական շրջանակների, մասնավորապես ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի՝ 2024 թ.հունվարի 24-ի նիստում ընդունված դիրքորոշումը «Հայոց պատմություն» և «Հայաստանի պատմություն» ձևակերպումների արհեստական հակադրման շուրջ (Տե՛ս Դիրքորոշման 3.Ա և 3.Բ կետեր)։ 3.Բ կետն անհրաժեշտ ենք համարում այստեղ մեջբերել ամբողջությամբ. «Հայոց պատմություն» առարկայի անվան մեջ «Հայոց» բառը «Հայք» բառի սեռական-տրական հոլովն է գրաբարում։ «Հայք» բառը գրաբարում նշանակում է միաժամանակ և՛ «Հայաստան», և՛ «հայեր», որը փոխանցվել է նաև աշխարհաբարյան կիրառությանը (տե'ս Ավետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հատո երկրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 1981, էջ 29; Մալխասեանց Ստ., Հայերէն բացատրական բառարան, հատոր երրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 2010, էջ 36)։ Հետևաբար՝ «Հայոց պատմություն»-ը բովանդակային առումով ավելի տարողունակ եզրույթ է՝ միաժամանակ նշանակում է և՛ Հայաստանի՝ որպես պետության, և՛ հայերի պատմություն։ Քերթողահայր Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը հենց հայոց պետականությունների պատմությունն է: Սկսած 5-րդ դարից այս անվանումն ավանդաբար կիրառվում է՝ և՛ գրաբարում, և՛ միջին հայերենում, և՛ արևմտահայերենում, և՛ արևելահայերենում։ Կրթական գործընթացում և գիտության մեջ այդ եզրույթի կիրառմամբ միաժամանակ լուծվում է երկու հարց. նախ՝ մեկ եզրույթով բնորոշվում է Հայոց պատմությունն ամբողջությամբ՝ ներառյալ ինչպես բուն Հայաստանի տարածքում պետականության պատմությունը, այնպես էլ Հայաստանից դուրս տեղի ունեցած՝ հայ ժողովրդին առնչվող իրադարձություններն ու գործընթացները, երկրորդ՝ ընդգծվում է ժառանգական կապը ժամանակակից և նախորդ դարերի հայ պատմագրության միջև»: Ասվածի հիման վրա կարծում ենք՝ առավել նպատակահարմար է ձևափոխման ենթարկել Հանրակրթության պետական չափորոշչի 33-րդ կետի 6-րդ ենթակետը՝ «հայ ժողովրդի պատմություն» ձևակերպումը, որը կիրառվել է առավելապես խորհրդային իշխանության տարիներին, երբ Հայաստանն անկախ պետություն չէր՝ փոխարինելով «Հայոց պատմություն» առավել լայն ու ընդգրկուն ձևակերպմամբ։ Չկրկնելով ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դիրքորոշման մեջ բերվող մյուս փաստարկները՝ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել որոշման նախագծի «Հիմնավորումների» վրա։ ԿԳՄՍՆ-ի կողմից ներկայացված որոշման նախագծի հիմնավորումները տարակուսանքի տեղիք են տալիս։ «Հիմնավորումներում» նշված է, որ «կատարվող փոփոխությունն իրականացվել է մի քանի երկրների փորձն ուսումնասիրելու արդյունքում»: Կարծում ենք, որ նման որոշումից առաջ մասնագիտական հանրույթը պետք է հնարավորություն ունենար ծանոթանալու տվյալ ուսումնասիրության բովանդակությանը, մեթոդաբանությանը և արդյունքներին։ Այլապես անհասկանալի է՝ ինչ չափանիշների հիման վրա է կատարվել ուսումնասիրվող երկրների և պատմության դասագրքերի ընտրությունը (հաշվի առնելով, որ կան երկրներ, որտեղ շրջանառվում են մեկից ավելի դասագրքեր), ինչի հիման վրա է կատարվել ուսումնասիրությունը, օրինակ՝ ուսումնասիրվե՞լ են արդյոք տվյալ երկրների պետական չափորոշիչները և առարկայական ծրագրերը, ո՞ր դասագրքերի բովանդակությունն է հիմք հանդիսացել այս կամ այն երկրի պատմության դասագրքերում արվող շեշտադրումների և մեթոդաբանության մասին եզրահանգումներ կատարելու համար, ի՞նչ տեսակի տվյալներ են հավաքագրվել և ինչպե՞ս են դրանք վերլուծվել։ Մեզ համար անհասկանալի է նաև՝ արդյոք ուսումնասիրվե՞լ են այն երկրների օրինակները, որոնց պատմությունը զուգահեռներ ունի հայոց պատմության հետ։ «Հիմնավորումներում» առկա «Տարբեր երկրներում ազգային պատմությունների անվանումները» խորագրի ներքո դրված հղումները տվյալ ուսումնասիրության բովանդակության մասին որևէ տեղեկույթ չեն պարունակում։ Բերված առաջին իսկ օրինակը՝ Thems in Indian history (կարծում ենք հիմնավորման հեղինակները նկատի ունեն Themes in Indian History)՝ «Հնդկական/Հնդիկների պատմության թեմաներ», ոչ թե հակասում, այլ հիմնավորում է «Հայոց պատմություն» ձևակերպումը։ Նույնն է նաև Չինաստանի օրինակի դեպքում, որի հղումը, ի դեպ, տանում է AliExpress կայքում գրքի վաճառքի էջին (անգլերենով էլ նշված է՝ և՛ Chinese history (կարծում ենք` պետք է լիներ Chinese History)՝ Չինական/Չինացիների պատմություն, և՛ History of China՝ Չինաստանի պատմություն)։ Վրաստանի դեպքում հղված է JAMnews հարթակից մի լրագրողական անդրադարձ 2021 թ․ Վրաստանում լույս տեսած 9-րդ դասարանի պատմության նոր դասագրքում (որի լուսանկարը տեղադրված է) Վրաստանի արդի պատմության որոշակի դեպքերի՝ 2003 թ․ Վարդերի հեղափոխության և 2008 թ․ օգոստոսի պատերազմի մեկնաբանությանը։ Ղազախստանի դեպքում կրկին գրքի վաճառքի հղումն է Amazon կայքից, և բոլորովին պարզ չէ՝ անգլերեն լեզվով նշված այս գիրքը Ղազախստանի դպրոցական դասագիրք է, թե ոչ (հազիվ թե Ղազախստանի պետական դպրոցներում պատմության դասագիրքը անգլերեն լեզվով է)։ Փաստորեն, նախագծի հիմնավորման համար առաջարկված տարբեր երկրների պատմության դասագրքերի անվանումներում և օրինակներում առկա են անհամապատասխանություններ։ Էլ ավելի մեծ տարակուսանք է առաջացնում «Հիմնավորման» մեջ նշված հետևյալ հատվածը․ «Մինչդեռ հայոց պատմություն անվանումը, որն ըստ էության հղում է առաջին հերթին մարդկանց պատմությանը, հնարավոր է դարձնում այդ պատմությունը նաև առանց պետության և պետականության՝ այսպիսով չնպաստելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված առանցքային կարողունակությունների ձևավորմանը»։ Այս ձևակերպման մեկնաբանությունը պարզապես անհնար է թե՛ մասնագիտական, թե՛ մեթոդական հարթություններում, քանզի այն որևէ առնչակցություն չունի ո՛չ պատմագիտության, ո՛չ պատմության դասավանդման մեթոդաբանության, ո՛չ էլ հայոց պատմության բովանդակության հետ։ Ինչի՞ մասին է Խորենացու «Պատմություն Հայոցը», եթե ոչ հայոց պետության կերտման և դրա կորստի պատճառների։ Ո՞րն է հայոց պատմության առանցքը բուն Հայրենիքում ու Կիլիկիայում պետության կորստից հետո։ Կարծում ենք` հայոց պատմությունից տարրական գիտելիքներն անգամ բավարար են փաստելու համար, որ պետության վերականգնումն է եղել հայոց պատմության առանցքը Հայրենիքում, գաղութներում ու Սփյուռքում, և հայերի՝ որպես «մարդկանց» պատմությունը շաղախված է եղել հենց այդ գաղափարով, համայն հայության ջանքերն էլ ուղղված են եղել այդ բաղձալի նպատակի իրականացմանը։ Եվ վերջապես, ովքե՞ր են կերտում պատմությունը և պետությունը, եթե ոչ «մարդիկ»։ Ասվածի հիման վրա՝ որպես պատմագետներ և պատմության ուսուցիչներ կարծում ենք, որ հապճեպ ստեղծված և հիմնազուրկ այս նախագիծը պետք է հանել շրջանառությունից։ «Այբ» դպրոց պատմության ուսուցիչներ՝ Լիլիթ Մինասյան, Հասարակագիտական առարկայախմբի ղեկավար, պ․գ․թ․ Դավիթ Կարապետյան, պ․գ․թ․ Ջուլիետա Կճանյան Անի Թովմասյան Նինա Հայրապետյան | Շնորհակալություն: Ձեր առաջարկները կդիտարկվեն: | |
25 | Mariam Poghosyan 06.02.2024 12:01:56 | Հայոց պատմություն դա հայերի պատմությունն է, որի մեջ ներառվումա նաև Հայաստանի պատմությունը։ Դարերով ապրել ենք այլոց տիրապետության տակ Թուրքիա, Պարսկաստան, այսինքն դա էլ մեր պատմությունը չի, այդ երկների պատմություննա՞։ | Ձեր դիտարկումը բավականաչափ հիմնավորված չէ: |