Add to favourites

 «Արվեստի և սպայական կրթության մասնագիտացված ծրագրեր իրականացնող ավագ դպրոցների հայեցակարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

  • Discussed

    19.01.2024 - 04.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2204

Print

Suggestions

Ազատ Գասպարյան

04.02.2024

«Քննչական ուղղությունը կարող է իրականացնել հետևյալ ծրագրերը՝» Ինչ է նշանակում «կարող է իրականացնել»? Դուք նախագիծ եք գրում չգիտեք ինչ ծրագրեր ՊԵՏՔ է լինեն? Այսինքն այս ամենը հստակ չէ և դուք էլ չեք պատկերացնում ինչ ՊԵՏՔ է լինի այս նախագծի արդյունքում: Երբ չկա հստակ վերջնակետ, հստակ նպատակ միշտ էսպես է: Չի կարող միակ նպատակը լինել բարենպաստ ենթակառուցվածքներով պայմանների ապահովումը: Եթե դա էր նպատակը վերանորոգեք մեր այսօրվա ունեցվածքը ու փակեք թեման: Լավ ենթակառուցվածք ունենալու համար ամբողջ ունեցվածքը աննպատակ հարամ չեն անում: Մի ամբողջ «քաղաք» եք կառուցում: Արթնացնեք: Կմիանամ Նաիրայի ասածին: Աշխատատեղերի խնդիրը ինչպես է լուծվելու?

Արթուր Մաթեվոսյան

03.02.2024

«Արվեստի տարբեր ուղղությունների (թատրոն, կինո, գեղավեստական ստեղծագործություն, երաժշտություն, երգ, պար, կերպարվեստ, կիրառական արվեստ այլն) մասնագիտացված ավագ դպրոցի (10-12-րդ դասարաններ) ստեղծումը նպատակաուղղված է սովորողների շարունակական գեղարվեստական զարգացումն ապահովելուն՝ լիարժեք և հարստացնող կրթական փորձ ձևավորելու միջոցով։» Ես դեմ եմ «Հայֆիլմի» ոչնչացմանը էս ախմախությունը ստեղծելու համար: Տպավորություն է, որ մենք կրկին 19-րդ դարի սկզբում ենք ու նորից 100 տարի նույն բանը կառուցելու ենք: Այն որ այսօր մարդ չի գնում թանգարան իրականում մեղավոր է ԿԳՄՍ: Դուք տեսաք, ոնց Անահիտի պատմությունը հուզեց բոլորին ու հետաքրքրություն առաջացավ: Հազար տարին մեկ եք նման բան կազմակերպում: Թանգարանը պետք է միշտ «որոնման» մեջ լինի ու նոր ցուցադրություններ կազմակերպի: Ու հետաքրքրությունը կլինի: ՌԴ-ում ներդրել են Պուշկինի քարտը, որ երիտասարդները հնարավորություն ունենան նորմալ թանգարան այցելել, իսկ դուք ունեք աբոնենտային անհասկանալի համակարգ, որի աշխատանքի մեխանիզմը մարդ չի հասկանում, չկա թափանցիկություն ու կրթության վրա եք ակցենտը դնում: Մարդիկ ձանձրացել են: Ու հիմա Կլաստեր անվանեք, էս մանկապատանեկան ԳՈՒԼԱԳը վերջը ի՞նչ է տալու: Ըստ նախարարության հիմնավորման «հնարավորություն կընձեռվի սովորողներին մատուցել որակյալ կրթություն արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում:» ՍԱ ՆՊԱՏԱ՞Կ Է: Սա միջանկյալ գործընթաց է: Նպատակը պետք է լինի այդ կրթության յուրացումը Հայաստանում: Իսկ որտե՞ղ է մարդ յուրացնելու այդ կրթությունը, որը նա ստացել է «գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում», եթե նրա ստացած կրթության մասնագիտական աշխատատեղ ապահովվող կառույցը՝ «Հայֆիլմ» կինոստուդիան կամ կլինի ոչ այդքան գերժամանակակից կամ, ըստ ձեզ, չի լինի առհասրակ: Արժեհամակարգի փոփոխեցում է տեղի ունեցել ձեր մոտ, հարգելիներս:

Բելա Իսրայելյան

03.02.2024

Ինձ մենակ մի բան է հետաքրքիր: Էս հեքիաթը գրողները ոլորտային մասնագետների հետ զրուցե՞լ են: Ոչ թե կրթության ոլորտային, այլ մշակույթի: Պարզե՞լ եք ոնց է այն ինչ դուք գրել եք իրականում աշխատում: Գրածից երևում է: Ափսոս: Ինչ էլ գրեն մարդիկ դուք ձերը կանեք:

See more