«Արվեստի տարբեր ուղղությունների (թատրոն, կինո, գեղավեստական ստեղծագործություն, երաժշտություն, երգ, պար, կերպարվեստ, կիրառական արվեստ այլն) մասնագիտացված ավագ դպրոցի (10-12-րդ դասարաններ) ստեղծումը նպատակաուղղված է սովորողների շարունակական գեղարվեստական զարգացումն ապահովելուն՝ լիարժեք և հարստացնող կրթական փորձ ձևավորելու միջոցով։»
Ես դեմ եմ «Հայֆիլմի» ոչնչացմանը էս ախմախությունը ստեղծելու համար: Տպավորություն է, որ մենք կրկին 19-րդ դարի սկզբում ենք ու նորից 100 տարի նույն բանը կառուցելու ենք:
Այն որ այսօր մարդ չի գնում թանգարան իրականում մեղավոր է ԿԳՄՍ: Դուք տեսաք, ոնց Անահիտի պատմությունը հուզեց բոլորին ու հետաքրքրություն առաջացավ: Հազար տարին մեկ եք նման բան կազմակերպում: Թանգարանը պետք է միշտ «որոնման» մեջ լինի ու նոր ցուցադրություններ կազմակերպի: Ու հետաքրքրությունը կլինի:
ՌԴ-ում ներդրել են Պուշկինի քարտը, որ երիտասարդները հնարավորություն ունենան նորմալ թանգարան այցելել, իսկ դուք ունեք աբոնենտային անհասկանալի համակարգ, որի աշխատանքի մեխանիզմը մարդ չի հասկանում, չկա թափանցիկություն ու կրթության վրա եք ակցենտը դնում: Մարդիկ ձանձրացել են:
Ու հիմա Կլաստեր անվանեք, էս մանկապատանեկան ԳՈՒԼԱԳը վերջը ի՞նչ է տալու: Ըստ նախարարության հիմնավորման «հնարավորություն կընձեռվի սովորողներին մատուցել որակյալ կրթություն արդիական կրթական ծրագրերով, նորակառույց ենթակառուցվածքներով, ոլորտի գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում:»
ՍԱ ՆՊԱՏԱ՞Կ Է: Սա միջանկյալ գործընթաց է: Նպատակը պետք է լինի այդ կրթության յուրացումը Հայաստանում: Իսկ որտե՞ղ է մարդ յուրացնելու այդ կրթությունը, որը նա ստացել է «գերժամանակակից տեխնիկական միջոցներով հագեցած շենքային պայմաններում», եթե նրա ստացած կրթության մասնագիտական աշխատատեղ ապահովվող կառույցը՝ «Հայֆիլմ» կինոստուդիան կամ կլինի ոչ այդքան գերժամանակակից կամ, ըստ ձեզ, չի լինի առհասրակ:
Արժեհամակարգի փոփոխեցում է տեղի ունեցել ձեր մոտ, հարգելիներս: