Add to favourites

The project has not been accepted

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ UԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 426 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

«Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի n 426 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ««Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-410-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով («Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3․1-ին կետով), համաձայն որի ստանդարտացման ոլորտի լիազոր մարմինը «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը.»:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Մրցանակաբաշխության գործընթացը կազմակերպելու նպատակով ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստեղծվում է համապատասխան որակավորում ունեցող աշխատանքային խումբ, nրն իրականացնում է մասնակից կազմակերպությունների կողմից հայտի և կից փաստաթղթերի փորձաքննություն և տեղում գնահատում։ Մրցութային փուլում առավելությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք ունեն հավակնորդների  հնարավորությունները և արդյունքները բնութագրող առավել բարձր չափանիշներ։ Որակի մրցանակ ստացած ազգային կազմակերպություններին հնարավորություն է ընձեռնվում մասնակցել ԱՊՀ երկրների շրջանակներում անցկացվող նմանատիպ մրցանակաբաշխությանը: Նման գործընթացը խթանում է արտահանման ծավալների աճը, առավել ակտիվ և արդյունավետ է դարձնում արտադրողականությունը։

3 Կարգավորման նպատակը և բնույթը

  Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխությանը կամավորության սկզբունքով կարող են մասնակցել արտադրանք արտադրող կամ ծառայություններ մատուցող բոլոր իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, իսկ սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները՝ միայն քաղաքացիական նշանակության ապրանքների և ծառայությունների մասով:

            Մրցանակաբաշխությունն անցկացվում է երկու փուլով, որոնց ընթացքում գնահատման համար ստեղծված աշխատանքային խմբի միջոցով քննության են առնվում մասնակից կազմակերպությունների կողմից սույն կարգին համապատասխան ներկայացված փաստաթղթերը, տեղում գնահատվում է տվյալ փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը, արդյունքում կազմվում է եզրակացություն՝ գնահատվում և գնահատման արդյունքները ներկայացվում են մրցութային հանձնաժողովին՝ մրցանակներ շնորհելու համար։

Որակի բնագավառում ամենամյա մրցույթի կազմակերպման հիմնական նպատակն է արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացմանն ու որակի կառավարման համակարգերի ներդրմանն աջակցելն ու խթանելը:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։

5 Ակնկալվող արդյունքը

Մրցույթը մինչև 200 և 200-ից ավել աշխատող ունեցող կազմակերպությունների համար է, որտեղ հավասար սկզբունքներով և կամավորության սկզբունքով կարող են մասնակցել արտադրություն ունեցող և ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները։

Որակի մրցանակ ստացած կազմակերպությունը կարող է հուշանշանի խորհրդանիշը կիրառել իր գովազդային նյութերում և կարող են մասնակցել ԱՊՀ երկրների շրջանակներում անցկացվող նմանատիպ մրցանակաբաշխությանը, ինչը միտված է բարձրացնելու արտահանման ծավալները և հայրենական արտադրողի և արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը:

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել առողջ մրցակցության գործընթաց՝ արտահանման առավել լայն շուկաների ձեռքբերմամբ։

Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1350-Լ որոշման դրույթներից։

 

 

  • Discussed

    17.01.2024 - 04.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1558

Print

Suggestions

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

30.01.2024

Մրցանակաբաշխության գործընթացը կազմակերպելու նպատակով ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստեղծվում է համապատասխան որակավորում ունեցող աշխատանքային խումբ .. ավելացնել՝ ձևավորված ոլորտային պետական, սպառողների շահերը պաշտպանող հասարակական և գիտական կազմակերպությունների փորձագետներից... ՞Սպառողների աջակցման կենտրոն՞ ՀԿ-ն 2013թ.-ից անց է կացնում ՞Ժողովրդական ապրանքանիշ N1 Հայաստանում՞ ամենամյա մրցանակաբաշխությունը և շահագրգռված է ներկայացնել իր փորձը աշխատանքային խմբում ի նպաստ պետական մրցանակաբաշխության արդյունավետ ու թափանցիկ կազմակերպմանը:

See more