ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ UԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 426 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը
«Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի n 426 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ««Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-410-Ն օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ կետով («Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3․1-ին կետով), համաձայն որի ստանդարտացման ոլորտի լիազոր մարմինը «Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը.»:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Մրցանակաբաշխության գործընթացը կազմակերպելու նպատակով ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստեղծվում է համապատասխան որակավորում ունեցող աշխատանքային խումբ, nրն իրականացնում է մասնակից կազմակերպությունների կողմից հայտի և կից փաստաթղթերի փորձաքննություն և տեղում գնահատում։ Մրցութային փուլում առավելությունը կտրվի այն կազմակերպություններին, որոնք ունեն հավակնորդների հնարավորությունները և արդյունքները բնութագրող առավել բարձր չափանիշներ։ Որակի մրցանակ ստացած ազգային կազմակերպություններին հնարավորություն է ընձեռնվում մասնակցել ԱՊՀ երկրների շրջանակներում անցկացվող նմանատիպ մրցանակաբաշխությանը: Նման գործընթացը խթանում է արտահանման ծավալների աճը, առավել ակտիվ և արդյունավետ է դարձնում արտադրողականությունը։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխությանը կամավորության սկզբունքով կարող են մասնակցել արտադրանք արտադրող կամ ծառայություններ մատուցող բոլոր իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը, իսկ սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները՝ միայն քաղաքացիական նշանակության ապրանքների և ծառայությունների մասով:
Մրցանակաբաշխությունն անցկացվում է երկու փուլով, որոնց ընթացքում գնահատման համար ստեղծված աշխատանքային խմբի միջոցով քննության են առնվում մասնակից կազմակերպությունների կողմից սույն կարգին համապատասխան ներկայացված փաստաթղթերը, տեղում գնահատվում է տվյալ փաստաթղթերով ներկայացված տեղեկատվությունը, արդյունքում կազմվում է եզրակացություն՝ գնահատվում և գնահատման արդյունքները ներկայացվում են մրցութային հանձնաժողովին՝ մրցանակներ շնորհելու համար։
Որակի բնագավառում ամենամյա մրցույթի կազմակերպման հիմնական նպատակն է արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացմանն ու որակի կառավարման համակարգերի ներդրմանն աջակցելն ու խթանելը:
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
5․ Ակնկալվող արդյունքը
Մրցույթը մինչև 200 և 200-ից ավել աշխատող ունեցող կազմակերպությունների համար է, որտեղ հավասար սկզբունքներով և կամավորության սկզբունքով կարող են մասնակցել արտադրություն ունեցող և ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները։
Որակի մրցանակ ստացած կազմակերպությունը կարող է հուշանշանի խորհրդանիշը կիրառել իր գովազդային նյութերում և կարող են մասնակցել ԱՊՀ երկրների շրջանակներում անցկացվող նմանատիպ մրցանակաբաշխությանը, ինչը միտված է բարձրացնելու արտահանման ծավալները և հայրենական արտադրողի և արտադրանքի ճանաչելիության բարձրացմանը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել առողջ մրցակցության գործընթաց՝ արտահանման առավել լայն շուկաների ձեռքբերմամբ։
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Նախագիծը չի բխում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի «2020-2023 թվականների Հայաստանի Հանրապետության չափագիտության ոլորտի զարգացման ծրագիրը և միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1350-Լ որոշման դրույթներից։