Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը հաստատելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

                                      20  թվականի                                    N        - Ն

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ UԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ

ՇՆՈՐՀԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 426 ՈՐՈՇՈՒՄՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ստանդարտացման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3․1-ին կետով և «Հայաստանի Հանրապետության պետական մրցանակների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ սահմանելու և շնորհելու կարգը՝ համաձայն հավելվածի։
  2. «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ստանդարտացման ազգային մարմին) ղեկավարին` սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի հաստատմանը ներկայացնել․
  • արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակներ շնորհելու համար uտեղծվող մրցանակաբաշխության հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը․
  • արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման գործընթացի հետ կապված բողոքարկման հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը.
  • ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների աշխատանքային խմբի կողմից կազմակերպության գործունեության գնահատման չափանիշներն ըստ իրականացման վայրի․
  • արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխության մրցանակակիրներին և մասնակիցներին տրամադրվող հուշանշանի պատկերը, դիպլոմի և վկայականների ձևանմուշները: 
  1. Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպման գործընթացի հետ կապված ծախսերի ֆինանuավորումն իրականացնել Ստանդարտացման ազգային մարմնի միջոցների հաշվին:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

5․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 6-ի «Արտադրանքի և ծառայությունների մատուցման որակի ասպարեզում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ամենամյա մրցանակների հուշանշանի նմուշը և նկարագիրը հաստատելու մասին» N 426 որոշումը։

Հայաստանի Հանրապետության

          վարչապետ                                                                     Ն․ Փաշինյան

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

20   թվականի                        –ի    N     -Ն որոշման

ԿԱՐԳ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՇՆՈՐՀԵԼՈՒ

  1. Uույն կարգով uահմանվում են արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում (այuուհետ` Որակի բնագավառ) ամենամյա մրցանակների սահմանման և դրանց շնորհման, մրցույթի կազմակերպման և անցկացման պայմանների, մասնակիցներին ներկայացվող պահանջների, գնահատման չափանիշների հետ կապված հարաբերությունները:
  2. Uույն կարգի գործողությունը տարածվում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի հիման վրա Հայաստանի Հանրապետության տարածքում իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրանցված և հաշվառված մինչև 200 աշխատող կամ 200-ից ավել աշխատող ունեցող կազմակերպությունների վրա (այuուհետ` կազմակերպություններ):
  3. Որակի բնագավառում ամենամյա մրցանակները սահմանվում են ըստ գործունեության տեսակների անվանակարգի՝
  • պարենային (գյուղատնտեսական) արտադրանքի արտադրության,
  • ոչ պարենային արտադրանքի արտադրության,
  • մատուցվող ծառայության:
  1. Սույն կարգի 3-րդ կետում նշված անվանակարգերը դասակարգվում են ըստ աշխատողների թվի
  • մինչև 200 աշխատող ունեցող,
  • 200-ից ավել աշխատող ունեցող․
  1. Որակի բնագավառում ամենամյա մրցույթի (այuուհետ` մրցույթ) կազմակերպման հիմնական նպատակն է արտադրանքի և ծառայությունների որակի բարձրացմանն ու որակի կառավարման համակարգերի ներդրմանն աջակցելն ու խթանելը:
  2. Մրցանակաբաշխության հանձնաժողովի քարտուղարը (այսուհետ` քարտուղար) յուրաքանչյուր տարվա նոյեմբերի երրորդ տասնօրյակում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության https://www.mineconomy.am և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ ստանդարտացման ազգային մարմին) https://www.armstandard.am կայքերում ապահովում է մրցույթի հայտարարման մասին հրապարակումը տվյալ տարվան հաջորդող տարվա համար՝ ներառելով մրցութային պայմանները և հայտերի ընդունման վերջնաժամկետը:
  3. Յուրաքանչյուր մրցութային տարվա օգոստոսի առաջին տասնօրյակում քարտուղարն ապահովում է մրցույթին մասնակցելու համար հայտ ներկայացրած կազմակերպությունների անվանացանկի հրապարակումը:
  4. Մրցույթին կամավորության uկզբունքով կարող են մաuնակցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հաշվառված արտադրանք արտադրող կամ ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունները, իսկ սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունները՝ միայն քաղաքացիական նշանակության ապրանքների և ծառայությունների մասով:
  5. Մրցույթն իրականացվում է 2 փուլով, որին մաuնակցել ցանկացող կազմակերպությունը ստանդարտացման ազգային մարմին է ներկայացնում էլեկտրոնային և թղթային հայտ (համաձայն N 1 Ձևի), երկու օրինակից, որին կցվում են հետևյալ փաստաթղթերը՝ երկուական օրինակից.
  • մրցույթի մասնակցի հարցաթերթիկը՝ համաձայն N 2 Ձևի.
  • Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում (e-register) գրանցված լինելու մասին քաղվածքի պատճենը.
  • մրցույթի մասնակցի տեղեկատվությունը՝ համաձայն N 3 Ձևի,
  • կազմակերպության և վերջինիս կառուցվածքային uտորաբաժանումների մաuին տվյալները (համաձայն N 4 Ձևի),
  1. Ստանդարտացման ազգային մարմնի, սույն կարգի 18-րդ կետով սահմանված աշխատանքային խմբի կողմից պետք է ապահովվի կազմակերպությունների կողմից մրցույթի շրջանակներում ներկայացված տեղեկատվության գաղտնիությունը՝ բացառելով սույն կարգի շրջանակներում դրանց այլ նպատակներով օգտագործումը և աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի կողմից գաղտնիության պահպանման մասին երաշխավորագրի ստորագրումը՝ պահպանելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքով սահմանված պահանջները (կազմակերպությունների կողմից տրամադրված տեղեկատվության գաղտնիության պահպանման խախտելն առաջացնում է պատասխանատվություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով):
  2. Մրցույթին մաuնակցելու համար ներկայացված հայտը և կից փաuտաթղթերը, որոնցով ներկայացվում են որակի բնագավառում ձեռք բերված արդյունքները, ընդունվում են միայն այն դեպքում, երբ այդ արդյունքները ձեռք են բերվել մրցույթի հայտարարման պահից առնվազն երեք տարի առաջ:
  3. Մրցույթի մասնակցության հայտերն ընդունվում են մրցույթը հայտարարելու օրվան հաջորդող 3 ամսվա ընթացքում՝ մրցութային տարվա փետրվար ամսվա երրորդ տասնօրյակից սկսած:
  4. Հայտի և կից փաստաթղթերի ընդունումը և ամբողջականության ստուգումը կամ հայտի մերժումն իրականացվում է ստանդարտացման ազգային մարմնի կողմից և չի դիտարկվում որպես մրցութային փուլ:
  5. Ստանդարտացման ազգային մարմինը ներկայացված հայտն ու հայտին կից փաստաթղթերն ընդունելուց հետո սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերում անհամապատասխանություններ, ինչպես նաև անճշտություններ կամ վրիպակներ հայտնաբերելու դեպքում դրա մասին 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ծանուցում է հայտատուին և առաջարկում 7 աշխատանքային օրվա ընթացքում վերացնել դրանք։
  6. Հայտը ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում Ստանդարտացման ազգային մարմինը տվյալ կազմակերպությանը ծանուցում է ներկայացված հայտն ընդունելու կամ վերադարձնելու մասին, և, վերադարձնելու դեպքում՝ տեղեկացնում է նաև վերադարձնելու հիմքերը (փաստաթղթերի բացակայություն կամ խմբագրական շտկումներ, որոնց համար նախատեսված ժամկետը չի հաշվարկվում սույն կետով սահմանված և լիազոր մարմնի կողմից որոշում կայացնելու համար նախատեսված տասնօրյա ժամկետում):
  7. Սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերում կեղծ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում հայտը մերժվում է և կազմակերպությունը զրկվում է մրցույթին մասնակցելու իրավունքից:
  8. Սույն կարգի 15-րդ կետով սահմանված ժամկետում մերժման ծանուցումը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում սույն կարգի 9-րդ կետով սահմանված փաստաթղթերում անհամապատասխանությունները, ինչպես նաև անճշտությունները կամ վրիպակները չվերացնելու դեպքում կազմակերպությունը կարող է ներկայացնել նոր հայտ՝ մինչև մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետի օրը՝ առավելագույնը մեկ անգամ:
  9. Սույն կարգի 12-րդ կետով սահմանված հայտերի ընդունման ժամկետից հետո, հայտերում և կից փաստաթղթերում ներկայացված գործունեության տեսակների ուսումնասիրության, բազմակողմանի գնահատման, որակի բնագավառում մրցութային աշխատանքներն իրականացնելու նպատակով ստանդարտացման ազգային մարմնի ղեկավարը 3 աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է աուդիտորների, և համապատասխան ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների աշխատանքային խմբի (այսուհետ՝ աշխատանքային խումբ) կազմը և գործունեության կարգը:
  10. Ներկայացված հայտը և դրան կից փաստաթղթերը ուսումնասիրվում և փորձաքննվում են աշխատանքային խմբի կողմից։
  11. Սույն կարգի 18-րդ կետում նշված գործընթացը դիտարկվում է որպես մրցույթի 1-ին փուլ:
  12. Կազմակերպությունը մրցույթի 1-ին փուլի մեկնարկի և մաuնակցության համար «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում: Տվյալ պայմանը խախտող կազմակերպությունները զրկվում են մրցույթի 1-ին փուլին մաuնակցելու հնարավորությունից:
  13. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ուսումնասիրության և փորձաքննության, ինչպես նաև մրցույթի մասնակիցների գնահատման արդյունքները ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով արդյունքները, աշխատանքային խմբի կողմից կազմվում է եզրակացություն (համաձայն N 5 Ձևի) միավորներով՝ վերջնական գնահատականի նշումով։ Մրցույթի 2-րդ փուլ են անցնում այն կազմակերպությունները, որոնք փաստաթղթային փորձաքննության փուլում ստացել են առնվազն 250 միավոր և կատարել են սույն կարգի 23-րդ կետով նախատեսված վճարումը։
  14. Մրցույթի առաջին փուլում կատարված աշխատանքների արժեքը, կախված կազմակերպությունում աշխատողների թվից, չպետք է գերազանցի հետևյալ չափանիշները`
  • մինչև 200 աշխատողի դեպքում` 100 հազ. դրամ` գումարած ավելացված արժեքի հարկը,
  • 200-ից ավելի աշխատողի դեպքում` 150 հազ. դրամ` գումարած ավելացված արժեքի հարկը:
  1. Մրցույթի առաջին փուլում կատարված աշխատանքների արժեքը ներառում է փաuտաթղթերի ուսումնասիրության և փորձաքննության, դրա արդյունքների հիման վրա կազմված վերջնական գնահատականի նշումով եզրակացության ձևակերպման հետ կապված վճարներն ու ծախuերը։
  2. Աշխատանքային խմբի քարտուղարը մրցույթի 1-ին փուլի եզրակացությունը կազմելու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում ապահովում է մասնակից կազմակերպություններին 2-րդ փուլն անցնելու կամ առաջին փուլը չհաղթահարելու մասին եզրակացությունների պատշաճ ծանուցումը:
  3. Աշխատանքային խումբը պատասխանատու է փաստաթղթային փորձաքննության արդյունքների օբյեկտիվության, հուսալիության և անկողմնակալության համար:
  4. Մրցույթի 1-ին փուլը չհաղթահարած կազմակերպությունների կողմից կատարված վճարումները ենթակա չեն վերադարձման:
  5. Մրցույթի 1-ին փուլը չհաղթահարած կազմակերպությունները կարող են բողոքարկել՝ մրցույթի 1-ին փուլի իրենց արդյունքները՝ առաջին փուլը չհաղթահարելու մասին եզրակացության ծանուցումը ստանալու օրվան հաջորդող 3 աշխատանքային օրվա ընթացքում։
  6. Մրցույթի 2-րդ փուլում աշխատանքային խմբի կողմից հաջորդաբար իրականացվում են հետևյալ գործառույթները.
  • քննարկվում է 1-ին փուլի փաստաթղթային փորձաքննության հիման վրա կազմված արդյունքները, եզրակացությունը.
  • յուրաքանչյուր կազմակերպության գործունեության իրականացման վայրում իրականացվում է գնահատում՝ երկօրյա ժամկետում․
  • մշակվում է 2-րդ փուլի գնահատման արդյունքում հավակնորդ կազմակերպությունների վերաբերյալ եզրակացություն։
  1. Կազմակերպությունը մրցույթի 2-րդ փուլին մաuնակցելու համար 2-րդ փուլի մեկնարկի մասին «Գործունեության իրականացման ծանուցման մասին» կամ «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցվելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում։
  2. Սահմանված ժամկետներում վճարումներ չկատարած կազմակերպությունները զրկվում են մրցույթի 2-րդ փուլին մաuնակցելու հնարավորությունից:
  3. Կազմակերպության գործունեության իրականացման վայրում գնահատում իրականացնելու համար աշխատանքային խումբը կազմում է գնահատման ծրագիր:
  4. Կազմակերպության գործունեության իրականացման վայրում գնահատման ժամանակ հստակեցվում է նաև ներկայացված փաuտաթղթերում տրված ինքնագնահատման oբյեկտիվությունը և վերլուծվում են աշխատանքային խմբի անդամների կողմից արձանագրված հարցերը (դիտարկումները):
  5. Գործունեության իրականացման վայրում իրականացված գնահատման արդյունքների հիման վրա աշխատանքային խմբի կողմից կազմվում է եզրակացություն (համաձայն N 6 Ձևի), որում նշվում են որակի բնագավառում կազմակերպության գործունեության բարելավման ուժեղ կողմերն ու ոլորտները։
  6. Կազմակերպությունում գործունեության իրականացման վայրի գնահատումն իրականացվում է մրցույթի 1-ին փուլի ավարտից հետո՝ 1 ամսյա ժամկետում։
  7. Մրցույթի 2-րդ փուլում աշխատանքային խմբի կողմից կատարված աշխատանքների արժեքը, կախված կազմակերպության աշխատողների թվից, կազմում է․
  • մինչև 200 աշխատողի դեպքում` 200 հազ. դրամ․
  • 200-ից ավելի աշխատողի դեպքում` 300 հազ. դրամ։
  1. Մրցույթի 2-րդ փուլում կատարված աշխատանքների արժեքը ներառում է`

1) փորձագետների գործուղման ծախuերը,

2) կազմակերպության գործունեության իրականացման վայրում գնահատվող uտորաբաժանումների թիվը,

3) գնահատման արդյունքների հիման վրա եզրակացություն կազմելու հետ կապված ծախuերը,

4) մրցանակաբաշխության հանձնաժողովին (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելու համար գնահատման արդյունքների հիման վրա փաuտաթղթերի նախապատրաuտման ծախuերը։

  1. Մրցույթի 1-ին և 2-րդ փուլերում կատարված աշխատանքներից հետո աշխատանքային խումբը նախապատրաuտում և Հանձնաժողովի անդամներին է ներկայացնում 1-ին և 2-րդ փուլերում կատարված գնահատումների արդյունքների մաuին եզրակացությունները։
  2. Գնահատումն արտահայտվում է այն միավորների ընդհանուր գումարով, որոնք նշանակում է Աշխատանքային խումբը` համաձայն N 7 Ձևում ներկայացված մրցանակի մոդելի 1-7-րդ չափանիշների։
  • Չափանիշների թվային արժեքները ցույց են տալիս միավորների առավելագույն քանակը, որը կարող է ստանալ կազմակերպությունն ըստ յուրաքանչյուր չափանիշի և միավորների ընդհանուր գումարի:
  1. «Ուղղություն», «Կատարում» (N 7 Ձևի Աղյուսակ N 1 ) յուրաքանչյուր չափանիշի բաղադրիչի համար, որոնք գնահատվում են 3 տարվա կտրվածքով, նշանակվում են միավորների ձևով գնահատականներ։
  2. Նշված միավորների հիման վրա առաջինից 5-րդ յուրաքանչյուր ուղղության չափանիշների համար որոշվում է ընդհանուր գնահատականը (բաղադրիչների միջին թվաբանականը)։
  3. «Արդյունքներ» խմբի (N 7 Ձևի Աղյուսակ N 1) յուրաքանչյուր չափանիշի բաղադրիչի համար նշանակվում են միավորների ձևով գնահատականներ, որոնք սահմանվում են ։
  4. Նշված միավորների հիման վրա յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար որոշվում է ընդհանուր գնահատականը (բաղադրիչների միջին թվաբանականը) և հավակնորդ կազմակերպության գնահատականը որոշվում է յուրաքանչյուր ուղղության չափանիշի համար` սույն կարգի 29-35-րդ կետերով սահմանված պահանջներին համաձայն ստացված միավորների ընդհանուր գումարի:
  5. Փորձագետները, կազմակերպության ըստ իրականացման վայրի գործունեության, գնահատումն իրականացնում են Էկոնոմիկայի նախարարի  հրամանով հաստատված չափանիշներին համաձայն։
  6. Աշխատանքային խումբը գնահատման արդյունք հանդիսացող եզրակացությունը ձևակերպում է գրավոր՝ ներկայացնելով Հանձնաժողովին:
  7. Կազմակերպության կողմից ներկայացված փաuտաթղթերի փորձաքննության և կազմակերպության գործունեության իրականացման վայրի գնահատման, ինչպես նաև Աշխատանքային խմբի կողմից ներկայացված գնահատման «Հիմնավորումներ» և «Արդյունքներ» խմբերի չափանիշների արդյունքների հիման վրա ստանդարտացման ոլորտի լիազորված պետական մարմինը, ըuտ անվանակարգերի, նախապատրաստում է արտադրանքների կամ ծառայությունների ոլորտների, նախապատրաuտում է մրցանակակիրների վերաբերյալ որոշման նախագիծ և ներկայացնում Հայաuտանի Հանրապետության կառավարություն։
  8. Մրցույթում հաղթող մրցանակակիր կազմակերպությունների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի 12-ը: Յուրաքանչյուր անվանակարգում, ըստ աշխատողների թվի, կարող են լինել առավելագույն գնահատական ստացած երկու մրցանակակիր։
  9. Մրցանակակիրներին, որպեu պարգև, հանձնվում է մրցանակ` որակը խորհրդանշող հուշանշան և դիպլոմ:
  • Մրցանակակիր չհանդիսացող կազմակերպություններին տրամադրվում է մրցույթի մասնակցության վկայական:
  1. Որակի մրցանակ uտացած կազմակերպությունը կարող է որակը խորհրդանշող հուշանշանը կիրառել իր գովազդային նյութերում` մրցանակ ստանալուց հետո 2 տարվա ընթացքում՝ պահպանելով «Գովազդի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետի պահանջը։
  2. Մրցանակաբաշխության արարողությունն անցկացվում է նոյեմբերի 8-ին՝ որակի համաշխարհային oրվա շրջանակներում։
  3. Մրցանակակիր չհանդիսացող կազմակերպությունների կողմից վճարված գումարները ենթակա չեն վերադարձման:

N 1 Ձև

Գրանցման համարը N

                ՀԱՅՏ

Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում

ամենամյա մրցանակաբաշխության մասնակցության

  Հայտատու     -----------------------------------------------------------------------------------------------------------

(Կազմակերպության լրիվ անվանումը (իրավաբանական անձի պետական գրանցումը հավաստող փաստաթղթի համաձայն, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի համաձայն)

  Գտնվելու վայր ---------------------------------------------------------------------------------------------------------

  Գործունեության իրականացման վայրի հասցեն     

-------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Կազմակերպության ինտերնետային կայք                ___________________________________

Որ թվականից է կազմակերպությունը իրավաբանորեն գործում      --------------------------------

Կազմակերպության գործունեության հիմնական տեսակը _____________________________

Կազմակերպությունում աշխատողների ընդհանուր թիվը ___________________________

Կազմակերպության ղեկավար                             _____________________________________

                                                                                     Պաշտոն, ազգանուն, անուն, հայրանուն 

Հեռախոսահամար                                            ___________________________________

էլեկտրոնային փոստի հասցեն                          ___________________________________

Կոնտակտային անձ ______________________________________________________________________

                                                                                Պաշտոն, ազգանուն, անուն, հայրանուն

Հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցեն   _____________________________________

________________________________________________________________________________

Հայտին կից ներկայացված փաստաթղթեր (նշել)՝ երկուական օրինակից.

- մրցույթի մասնակցի հարցաթերթիկ.

- Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում (e-register) գրանցված լինելու մասին քաղվածքի պատճենը,    

մրցույթի մասնակցի հաշվետվությունը.

-Կազմակերպության և նրա կառուցվածքային uտորաբաժանումների մաuին տվյալները․

Ղեկավարը (ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձ) կամ անհատ ձեռնարկատերը _______________ ____________________

(ստորագրություն) (սկզբնատառեր, ազգանուն)

__ ___________ 20__ թ.

Գլխավոր հաշվապահ (ֆինանսական միջոցներ հատկացնելու համար լիազորված այլ պաշտոնատար անձ) _______________ __________________

Կ. Տ.
 N 2 Ձև

ՀԱՐՑԱԹԵՐԹԻԿ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱUՆԱԿՑԻ

Հայտատու       ----------------------------------------------------------------------------------------------                                                                                                                                                                                                                                                                                   ---------------------------------------------------------------------------------------------                                                                                                           Կազմակերպության լրիվ անվանումը (իրավաբանական անձի պետական գրանցումը հաստատող փաստաթղթի համաձայն, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը հավաստող փաստաթղթի համաձայն)

Գտնվելու վայրը __________________________________________________

Գործունեության իրականացման վայրի հասցեն        -----------------------------------------         --------------------------------------------------------------------------------------------------------------------

Կազմակերպության ղեկավար         -----------------------------------------------------------------                                                                                                                        Պաշտոն, ազգանուն, անուն, հայրանուն

Հեռախոսահամար                                        _______________________________

էլեկտրոնային փոստի հասցե                        _______________________________

կազմակերպության աշխատողների ընդհանուր թիվը __________________________

Կազմակերպության հիմնական գործունեությունը ______________________________

___________________________________________________________________

(մրցույթին հայտարարված կարևորագույն արտադրատեսակների կամ մատուցվող ծառայությունների անվանումը)

Կոնտակտային անձ                         _____________________________________

էլեկտրոնային փոստի հասցե _____________________________________________

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՄ

Կազմակերպության անունից, որ մենք համաձայն ենք պահպանել մրցույթի մասնակիցների համար սահմանված կարգն ու կանոնները և ընդունել մեր կազմակերպության գնահատման արդյունքում աուդիտորների, փորձագետների և ոլորտին իրազեկ փորձագետների, մասնագետների Աշխատանքային խմբի կողմից ներկայացված հետազոտության եզրակացությունը, իսկ  անհամաձայնության դեպքում՝ բողոքարկել մրցույթի արդյունքները։

Ղեկավար (ղեկավարի լիազորած պաշտոնատար անձ) կամ անհատ ձեռնարկատեր ______________ _____________________

(ստորագրությունը) (Անուն, ազգանունը)

__ ___________ 20__ թ.

Կ. Տ.

N 3 Ձև

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑԻ

  1. Յուրաքանչյուր մասնակից ներկայացնում է տեղեկատվություն, որը ներառում է՝
  • մրցույթի մասնակցի հակիրճ բնութագիրը.
  • կազմակերպության կառուցվածքային սխեման, ստորաբաժանումների և (մասնաճյուղերի) գտնվելու վայրերը (հասցեները).
  • կազմակերպության գործունեության արդյունքների նկարագրությունը՝ ըստ բոլոր չափանիշների և դրանց N 4 Ձևում ներկայացված նկարագրության․
  • կազմակերպության գործունեության գնահատման (ինքնագնահատման) լրացված աղյուսակը` սույն Ձևի աղյուսակում ներկայացված ձևաչափին համապատասխան:
  1. Հակիրճ բնութագրի բովանդակության մեջ դիտարկվում են կազմակերպության գործունեության հիմնական գործոնները, որոնք հաշվի են առնվելու մրցույթի արդյունքները գնահատելու ժամանակ։
  2. Հակիրճ բնութագիրը ներառում է՝
  • կազմակերպության գրանցման ամսաթիվը.
  • կազմակերպության և նրա կառուցվածքային ստորաբաժանումների (մասնաճյուղերի) գտնվելու վայրերը․
  • աշխատողների թիվը․
  • կազմակերպության զարգացման փուլերը (ներառում է կազմակերպության գործունեության ասպեկտները, նպատակներին հասնելու միասնական միջոցառումները, կանոնները և ընթացակարգերը).
  • սեփականության ձևը․
  • արտադրանքի կամ ծառայության հիմնական տեսակների նկարագրությունը․
  • արտադրանքի կամ ծառայության որակի պահանջները․
  • հիմնական շուկաների տեսակները (տեղական, տարածաշրջանային, ազգային կամ միջազգային) և ԱՊՀ մասնակից պետությունները, որտեղ արտահանվում է արտադրանքը.
  • հիմնական սպառողների բնութագրերը (գնորդներ, այլ շահագրգիռ կողմեր, ընկերություններ, պետություն)․
  • մրցույթի մասնակցի համար կարևոր նշանակություն ունեցող այլ գործոններ:
  1. Մրցույթի մասնակիցը յուրաքանչյուր չափանիշի և դրա բաղադրիչների համար ներկայացնում է համապատասխան պարզաբանումներ:
  2. Տեղեկատվությունը պետք է տրամադրվի առանձին՝ չափանիշի յուրաքանչյուր բաղադրիչի համար: Այն պետք է լինի հակիրճ և պարունակի հաշվետվությունը հիմնավորող տեղեկատվություն:
  3. Կազմակերպության հնարավորությունները բնութագրող չափանիշների համար տեղեկատվությունը վերաբերում է հետևյալին․
  • աշխատանքի ձևերին և մեթոդներին, ինչպես նաև գործունեության շրջանակներում դրանց համակարգված կիրառությունը բնութագրող չափանիշին.
  • կազմակերպության կառավարման մակարդակներում և գործունեության ոլորտներում աշխատանքի ձևերի ու մեթոդների կիրառությանը:
  1. Արդյունքները բնութագրող չափանիշների համար տեղեկատվությունը պետք է պարունակի՝
  • կազմակերպության կողմից իր իսկ գնահատման արդյունքների ցուցանիշները․
  • վերջին երեք տարիների ընթացքում այդ ցուցանիշների փոփոխության միտումները:
  1. Ձեռք բերված ցուցանիշների փաuտացի փոփոխման միտումն անհրաժեշտ է ներկայացնել` համադրելով պլանավորվածի հետ։
  2. Արդյունքների մաuին տեղեկատվությունը նպատակահարմար է ներկայացնել պարզ ժամանակացույցերով և գծապատկերներով (դիագրամներով), ինչպեu նաև համառոտ մեկնաբանություններով, որոնք թույլ կտան ըմբռնել ներկայացված քանակական տվյալների կարևորությունն ու առանձնահատկությունները:
  3. Տեղեկատվության չափանիշների և դրանց բաղադրիչների նշանակությունները պետք է համապատասխանեն N 5 Ձևով տրված նշանակություններին։
  4. Մրցույթի մասնակցի տեղեկատվությունը պետք է տպագրվի A4 ձևաչափի uպիտակ թղթի վրա (տողերի հեռավորությունը` ոչ կրկնակի բացատով)․
  5. Տեղեկատվության (ներառյալ նկարները, ժամանակացույցները, գծագրերը, աղյուuակները և հավելվածները) ծավալը չպետք է գերազանցի՝
  • մինչև 200 աշխատող ունեցող կազմակերպությունների համար – 50 թերթը․
  • 200-ից ավելի աշխատող ունեցող կազմակերպությունների համար -75 թերթը։
  1. Տեղեկատվության թերթերը պետք է լինեն համարակալված և յուրաքանչյուր թերթ պետք է ներառի ոչ թե կազմակերպության անվանումը, այլ մրցանակաբաշխությանը մասնակցության հայտի գրանցման համարը:
  2. Տեղեկատվության բոլոր օրինակները պետք է հաստատվեն կազմակերպության ղեկավարի կողմից:

Աղյուսակ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ (ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ)

Արտադ րանքի և ծառայութ յունների որակի ապահով ման բնագավա ռում չափանիշի անվանու

մը

Չափանիշի ցուցանիշը բնութագ րող հարցի համարը

Պատասխաններ

Միավորներով գնահատում

Ծանոթու թյուն

Պահանջ ներ սահմանող փաստա թղի անվանումը և նշագիրը

Գործունեության համառոտ նկարագրութ

յուն

Չափանիշի ցուցանիշի առավելա գույն գնահատա կան

Ինքնագնա հատում

Փորձագիտա կան գնահատում

***

***-լրացվում է աշխատանքային խմբի կողմից

N 4 Ձև

ՏՎՅԱԼՆԵՐ

ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ UՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱUԻՆ

Անվանումը

հաuցեն

Հարաբերական չափը

(տոկոu)

Հավակնորդի տեղեկատվությյան այն բաժնի համարը, որտեղ նկարագրված է կազմակերպության  uտորաբաժանումը

Արտադրվող արտադրանքի կամ մատուցվող                 ծառայության տեuակը, դրա նորմատիվ, փաuտաթղթի նշագիրը

աշխատողները

վաճառքի ծավալը

N 5 Ձև

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Փաստաթղթային փորձաքննության և մրցույթի մասնակիցների գնահատման արդյունքների հիման վրա աշխատանքային խմբի մրցույթի մասնակցի գնահատման արդյունքների վերաբերյալ

(առաջին փուլ)

(մրցույթի մասնակից կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը (հասցեն))

Մրցույթի անցկացման տարեթիվը

Գնահատման արդյունքում հաստատվել է՝

Միավորների ընդհանուր քանակը _______________________________________________________

Եզրակացություն 

Ստանդարտացման և չափագիտության

ազգային մարմնի  ղեկավար                      ________________              __________________

                                                                (ստորագրություն)                (անուն, ազգանուն) 

                                     Կ.Տ.

N 6 Ձև

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

մրցույթի մասնակցի գործունեության իրականացման վայրում իրականացված գնահատման (երկրորդ փուլ)

Փորձագիտական                              ________________        _________________________

խմբի անդամներ                                (ստորագրություն)                 (անուն, ազգանուն)

                                           ________________        _________________________

                                                          (ստորագրություն)                 (անուն, ազգանուն)

N 7 Ձև

ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈւՄ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՈԴԵԼԸ, ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԱՀԱՏՈւՄԸ

  1. Մրցույթի մասնակից կազմակերպությունները գնահատվում են 3 խումբ ներառող միավորների չափանիշների մոդելի կիրառմամբ:
  2. Մրցանակի մոդելը ներկայացված է գծապատկերով, որը հիմնված է չափանիշների վրա և դրանք համապատասխանաբար մանրամասնված են մի շարք բաղադրիչներով․
  • «Ուղղություն» չափանիշի խումբը բնութագրում են «Կատարում» և «Արդյունքներ» խմբերը։
  • «Կատարում» խումբը համապատասխանաբար բնութագրում են երեք բաղադրիչներ․
  • «Արդյունքներ» խումբը՝ երկու բաղադրիչ:
  1. Յուրաքանչյուր չափանիշի համար սահմանվում է թվային միավորներով գնահատում:
  2. Ընդհանուր գնահատականը որոշվում է միավորների հանրագումարով և առավելագույն քանակը կազմում է 1000 միավոր (N 1 Աղյուսակ):
  3. Մրցանակաբաշխության չափանիշները, դրանց բաղադրիչները ներկայացվում են գծապատկերով:

N 7 Ձև

Գծապատկեր

N 1 Աղյուսակ

Նշագիրը

Չափանիշները և դրանց բաղադրիչները

Գնահատման առավելագույն  միավորները

 «ՈւՂՂՈւԹՅՈւՆԸ» ԵՎ ԲՆՈւԹԱԳՐՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

200՝ ներառյալ

1.

Նշանակությունը, տեսլականը և ռազմավարությունը

100

1.1

1.2

1.3

1.4

1.5

Նշանակության և տեսլականի սահմանումը

Հետաքրքրված կողմերի  պահանջմունքների ընկալումը և նույնականցումը

Էկոհամակարգի, սեփական հնարավորությունների և մարտահրավերների հասկանալը

Ռազմավարության մշակումը

Ներդաշնակ և պիտանի կառավարման համակարգի մշակումը և ներդրումը

20

20

20

20

20

2.

Կազմակերպության  մշակույթը և առաջնորդությունը

100

2.1

2.2

2.3

2.4

Կազմակերպության մշակույթի պահպանումը և արժեքների ձևավորումը

Փոփոխությունների իրականացման համար պայմանների ստեղծումը

 Ստեղծագործությունների  և նորարարությունների  խրախուսումը

Նշանակության, տեսլականի ու  ռազմավարության շուրջ միավորումը և դրանց իրականացման համար ներգրավումը

25

25

25

25

II. «ԿԱՏԱՐՈւՄԸ» ԵՎ ԲՆՈւԹԱԳՐՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

400՝ ներառյալ

3.

Հետաքրքրված կողմերի ներգրավումը

100

3.1

3.2

3.3

3.4

3.5

Սպառողներ. կայուն հարաբերությունների ստեղծումը

Մարդիկ. հավակնությունը, ներգրավումը, զարգացումը և պահպանումը

Բիզնեսի և կառավարության հետաքրքրված կողմերը. անվտանգության ապահովումը

և մշտական  աջակցումը

Հասարակություն. զարգացման, բարեկեցության և բարգավաճման գործում ներդրումը

Գործընկերներ և մատակարարներ. փոխհարաբերությունների կառուցումը և

կայուն արժեքների ստեղծման համար աջակցման ապահովումը

20

20

20

20

20

4.

Կայուն արժեքների ստեղծումը

200

4.1

4.2

4.3

4.4

Արժեքների նախագծումը և   դրանց ստեղծումը

Արժեքների  մասին տեղեկատվության փոխանակումը և արժեքների փոխանցումը

Արժեքների տրամադրումը

Համատեղ փորձի որոշումը և ներդրումը

50

50

50

50

5.

Պիտանիության և վերափոխման կառավարումը

100

5.1

5.2

5.3

5.4

5.5

Պիտանիության  և  ռիսկերի կառավաումը

Ապագայի համար կազմակերպության վերափոխումը

Նորարարության կառավարումը և տեխնոլոգիաների օգտագործումը

Տվյալների, տեղեկատվության և գիտելիքների օպտիմալ օգտագործումը

Ակտիվների և ռեսուրսների կառավարումը

20

20

20

20

20

III. «ԱՐԴՅՈւՆՔՆԵՐԸ» ԵՎ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

400՝ ներառյալ

6

Հետաքրքրված կողմերի ընկալումը

200

7

Ռազմավարական և գործառնական պիտանիությունը

200

ԸՆԴԱՄԵՆԸ

1000

  • Քննարկվել է

    17.01.2024 - 04.02.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1536

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

30.01.2024

Մրցանակաբաշխության գործընթացը կազմակերպելու նպատակով ստանդարտացման ազգային մարմնի կողմից ստեղծվում է համապատասխան որակավորում ունեցող աշխատանքային խումբ .. ավելացնել՝ ձևավորված ոլորտային պետական, սպառողների շահերը պաշտպանող հասարակական և գիտական կազմակերպությունների փորձագետներից... ՞Սպառողների աջակցման կենտրոն՞ ՀԿ-ն 2013թ.-ից անց է կացնում ՞Ժողովրդական ապրանքանիշ N1 Հայաստանում՞ ամենամյա մրցանակաբաշխությունը և շահագրգռված է ներկայացնել իր փորձը աշխատանքային խմբում ի նպաստ պետական մրցանակաբաշխության արդյունավետ ու թափանցիկ կազմակերպմանը:

Տեսնել ավելին