Add to favourites

Under development

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ___________________ 2023 թվականի N ____ -Ն  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, 34-րդ հոդվածի 1-ին մասերի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի  օգոստոսի 28‑ի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 895-Ն որոշման N 7-րդ հավելվածի աղյուսակի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«

16.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Հարկային տեսչության պետ

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետ

Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

Հարկային տեսչության պետի առաջին տեղակալ

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի առաջին տեղակալ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

 

Հարկային տեսչության պետի տեղակալ

 

Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի տեղակալ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

»։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այն դեպքի վրա, երբ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ներկայացված դիմումի հիման վրա սույն որոշման 1-ին կետի աղյուսակի 2-րդ սյունակում նշված պաշտոններ զբաղեցրած անձին «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով նշանակվել է կենսաթոշակ։ Այս դեպքում նշված պաշտոնները զբաղեցնելու հիմքով կենսաթոշակը հաշվարկվում և չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակ նշանակելու օրվանից։
  • Discussed

    17.01.2024 - 02.02.2024

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1703

Print