Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ ՆԱԽԱԳԻԾ
-
1 - Կողմ
-
5 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2023 թվականի N ____ -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, 34-րդ հոդվածի 1-ին մասերի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28‑ի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 895-Ն որոշման N 7-րդ հավելվածի աղյուսակի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.«
16. |
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Հարկային տեսչության պետ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետ |
Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար և նրա տեղակալ |
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Հարկային տեսչության պետի առաջին տեղակալ Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի առաջին տեղակալ |
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ |
|
|
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Հարկային տեսչության պետի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդին առընթեր գլխավոր պետական հարկային տեսչության պետի տեղակալ |
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ |
»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է այն դեպքի վրա, երբ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ներկայացված դիմումի հիման վրա սույն որոշման 1-ին կետի աղյուսակի 2-րդ սյունակում նշված պաշտոններ զբաղեցրած անձին «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով նշանակվել է կենսաթոշակ։ Այս դեպքում նշված պաշտոնները զբաղեցնելու հիմքով կենսաթոշակը հաշվարկվում և չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքով կենսաթոշակ նշանակելու օրվանից։
-
Քննարկվել է
17.01.2024 - 02.02.2024
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 1687
Տպել