«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
5 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄԸ
« » ___________ 2024 ԹՎԱԿԱՆ N _______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ
ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1796-Ն ու N 1797-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 911-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման N 1 հավելվածում «Քննչական կոմիտեում ծառայության պաշտոններ» սյունակից հետո լրացնել նոր սյունյակ հետևյալ բովանդակությամբ՝
«
Պրոբացիայի ծառայության պաշտոններ |
- |
գլխավոր |
առաջատար |
կրտսեր |
»։
2) Որոշման N 2 հավելվածում «Հակակոռուպցիոն կոմիտեում շնորհվող դասային աստիճաններ» 24-րդ սյունակից հետո լրացնել 25-րդ սյունակ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«
25. |
Պրոբացիայի ծառայությունում շնորհվող կոչումներ |
- |
արդարադատության գեներալ մայոր |
արդարադատության գնդապետ |
արդարադատության փոխգնդապետ |
արդարադատության մայոր |
արդարադատության կապիտան |
արդարադատության ավագ լեյտենանտ |
արդարադատության լեյտենանտ |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
- |
»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
12.01.2024 - 27.01.2024
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 1894
Print