Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի N 911-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

    ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

 ՈՐՈՇՈՒՄԸ

 

   «      » ___________ 2024 ԹՎԱԿԱՆ                                                   N _______-Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 9-Ի N 911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պրոբացիայի ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջները և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի «Հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1796-Ն ու N 1797-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 911-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.

1) Որոշման N 1 հավելվածում «Քննչական կոմիտեում ծառայության պաշտոններ» սյունակից հետո լրացնել նոր սյունյակ հետևյալ բովանդակությամբ՝

«   

Պրոբացիայի ծառայության պաշտոններ

-

գլխավոր

առաջատար

կրտսեր

                                                                                              »։                                                                                                                 

2) Որոշման N 2 հավելվածում «Հակակոռուպցիոն կոմիտեում շնորհվող դասային աստիճաններ» 24-րդ սյունակից հետո լրացնել 25-րդ սյունակ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«

25.

Պրոբացիայի ծառայությունում շնորհվող կոչումներ

-

արդարադատության գեներալ մայոր

արդարադատության գնդապետ

արդարադատության փոխգնդապետ

արդարադատության մայոր

արդարադատության կապիտան

արդարադատության ավագ լեյտենանտ

արդարադատության լեյտենանտ

-

-

-

-

-

-

-

-

»։

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  • Обсуждалось

    12.01.2024 - 27.01.2024

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 1891

Принт