Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈՅԻ «ՀԱՅՖԻԼՄ»» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

 

«ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության 2021 թվականի հունիսի 30-ի ՀՕ-302-Ն օրենքի կիրարկումն ապահովելու, կառավարման արդյունավետության բարձրացման, օտարերկրյա և միջազգային կազմակերպությունների հետ համագոր­ծակցության խթանման, կինեմատոգրաֆիայի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության, լիազորած պետական կառավարման մարմնի, կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի իրավունքների և պարտականությունների հստակեցման հանգա­մանքներով:

 

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

«Կինեմատոգրաֆիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների արդյունավետ կիրարկումը ապահովելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել Ազգային մարմին, որի գործառույթները ներկայում մասնակիորեն իրականացնում է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Նորաստեղծ մարմինը պետք է ապահովի կինոոլորտի տնտեսավարման ու եկամուտների գեներացման, ինչպես նաև վարձույթի շուկայի համակարգման, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման, հեռար­ձակման, միջազգային հեղինակային կինոփառատոների հետ կապերի խորացման և կինոլորտի միջազգային կազմակերպությունների անդամակցության, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման խնդիրներով։

 

  1. Կարգավորման նպատակը և բնույթը.

Ազգային մարմին հիմնադրամի ստեղծումը առաջին հերթին բխում է «Կինեմատո­գրաֆիայի մասին» ՀՀ օրենքի կիրարկման, ինչպես նաև կինոոլորտի և կինոարտադրության իրավահարաբերությունների կարգավորման՝ այդ թվում, կինո­ռեեստրի, վարձույթի, ազգային ֆիլմի ստեղծման, տարածման ու պահպանման, հեռար­ձակման և կինոթատրոններում ցուցադրման, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծման և կարգավիճակ շնորհելու, կինոժառանգության վերականգնման ու թվայնացման անհրաժեշտությունից։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրա­պե­տության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մասնագետների կողմից:

 

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն.

«Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը.

«Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական ֆինանսավորման նպատակով անցկացվող մրցույթների կազմակերպումը և անցկացումը, աջակցություն կցուցաբերվի ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանն ու պահպանմանը, համատեղ արտադրության ֆիլմերի ստեղծմանը, կինոարվեստի միջոցառումներին ազգային ֆիլմերի մասնակցությանը, կինոժառանգության վերականգնմանն ու թվայնացմանը և այլն։

 

  1. Իրավական ակտի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն.

 

  1. Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշ­տու­թյունը.

 

Չի առաջացնում:

  1. 2. Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համա­պա­տասխանությունը.

Համապատասխանում է:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

          «Ազգային մարմին հիմնադրամի ստեղծման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը բխում է ՀՀ կառավարության 2021թ. օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 4-րդ գլխի 4.9 բաժնում ամրագրված բարեփոխումների հետևյալ ուղղություններից՝ ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացումը, պետություն-մասնավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված փոխշահավետ մեխանիզմների խթանումը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ընդլայնումը, իրավական, սոցիալ-տնտեսական կարգավիճակի և հարաբերությունների հստակեցումը, ստեղծարար, տաղանդավոր անհատ արվեստագետների համար բարենպաստ միջավայրի ձևավորումը, մշակույթի ոլորտի կադրերի պատրաստումը, վերապատրաստումը, համակարգի կատարելագործումը:

 

  1. Այլ տեղեկություններ.

 

Չկան:

 

  • Discussed

    11.01.2024 - 27.01.2024

  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2198

Print

Suggestions

Սաթիկ Ստեփանյան

27.01.2024

Հոգաբարձուների խորհրդի չորս կինոմասնագետ խորհրդի անդամների ընտրության չափաորոշիչները շատ վատն են ու թերի: Դրանք անպայման վերանայել ու նոր չփորոշիչներ է պետք սահմանել: Կանոնադրությունը կրկնում է ազգային կինոկենտրոնի կանոնադրություը, որը այս տարիների ընթացքում ցույց տվեց, որ հնացած է, 2006 թվ. ընդունված կինոկենտրոնի կանոնադրության պատճեն է, միայն կառավարման ձևի փոփոխությամբ: Ամբողջությամբ վերանայել է պետք:

Սաթիկ Ստեփանյան

27.01.2024

Սաթիկ Ստեփանյան -կինոճարտարագետ գլուխ 9 , հանել կետ 3) -ը՝ « 3) կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանումը վերականգնումն ու թվայնացումը ու տարածումը»: Հաշվի առնելով, որ հիմնադրամը չունի մասնագիտական և տեխնիկական ռեսուրսներ նման գործառույթ իրականացնելու, հատկապես, որ կինոժապավենային ժառանգությունը որպես գույք այլևս պետական կառույցի՝ Հ. Բեկնազարյանի անվան <<Հայֆիլմ >> կինոստուդիայի սեփականությունն է: <<Հեղինակային իրավոնքների մասին ՀՀ օրենքի >>, գործում է դեռևս 2006թ.: Հ. Բեկնազարյանի անվան <<Հայֆիլմ >> կինոստուդիան ուն հնարավորություններ, ռեսուրսներ և տեխնիկական, տարածքային հնարավորություններ իր արտադրության ֆիլմերի թվային վերականգման համար: Կինոստուդիան նույնպես ոոլորտայինի կառույց է և վերը նշված գործառույթնեի համար նախատեսված պետական աջակցության դեպքում ինքը կարող է կազմակերպել այդ աշխատանքները: Սա նունպես արտադրություն է, ինչը Հիմնադրամը իրավասու չէ իրականացնել: Եվ ընդհանրապես կինոժապավենային ժառանգության հետ հիմնադրամը չպետք է որևէ արտադրական գործառույթ իրականացնի, բացի կինոռեստրի վարում, հանրահռչակում, կինոկատալոգների, կինոպատմության և այլն հրատարակչական գործունեությունից:

Սաթիկ Ստեփանյան

27.01.2024

Սաթիկ Ստեփանյան -կինոճարտարագետ Հիմնադրամի կանոնադրության մեջ գլուխ 9, կետ2) -ում հանել «... և կինոտարեգրության փաստավավերագրումը», հաշվի առնելով, որ հիմնադրամը աջակցող կատույց է, իսկ փաստավավերագրությունը արտադրություն է: Հիմնադրամի համար նման գործառույթ Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ օրենքը չի նախատեսում:

See more